Սարգիս Մուրադեան

(Վերայղուած է Սարգիս Մուրատեան-էն)
Սարգիս Մուրադեան
Ծնած է 7 Փետրուար 1927(1927-02-07)[1]
Ծննդավայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն
Մահացած է 12 Յուլիս 2007(2007-07-12)[1] (80 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ազգութիւն Հայ[2]
Ուսումնավայր Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան[2]
Երևանի գեղարվեստի ինստիտուտ?[2]
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ եւ նկարիչ
Աշխատավայր Երևանի գեղարվեստի ինստիտուտ?[2]
Վարած պաշտօններ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր
Անդամութիւն Խորհրդային Միութեան Նկարիչներու Միութիւն եւ Հա­յաս­տա­նի Նկա­րիչ­նե­րու Միու­թիւն
Կուսակցութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Երեխաներ Գոհար Մուրատեան և Զարուհի Մուրատեան

Սարգիս Մուրադեան (7 Փետրուար 1927(1927-02-07)[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 12 Յուլիս 2007(2007-07-12)[1], Երեւան, Հայաստան), ՀՀ վաստակաւոր նկարիչ (1961), ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1972), ՀՀ ժողովրդական նկարիչ (1978

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 1943-1945 թթ. սորված է Փանոս Թէրլէմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարանին մէջ։
  • 1945-1951 թթ.` Երեւանի Գեղարուեստի հաստատութեան մէջ։
  • 1954 թվականից` Հայաստանի Նկարիչներու միութեան անդամ։
  • 1961 թուականէն դասավանդած է Երեւանի պետական գեղարուեստա-թատերական հիմնարկին մէջ, փրոֆէսոր (1981), 1982-1987 թուականին՝ Հայաստանի նկարիչներու միութեան նախագահ։
  • 1983 թուականէն Ռուսաստանի Դաշնութեան Գեղարուեստի ակադեմիայի թղթակից անդամ։
  • 1985-1990 թթ.` ՀԽՍՀ Գերագոյն խորհուրդի, 1990-1995 թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր։

1965 թուականէն գործունեայ օրէն մասնակցած է հայոց ցեղասպանութեան ճանաչման, Արցախի հիմնահարցի լուծման, 1988-1996 թուականներուն՝ Հայաստանի անկախութեան կայացման գործընթացներուն։

Երեւանին մէջ հիմնադրած է «Վերածնունդ» բարեգործական կազմակերպութիւնը (1989-2005)[3]։

2014 թուականին Երեւանին մէջ բացուած է Սարգիս Մուրադեան պատկերասրահը։

Ստեղծագործութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մուրադեանը առաջիններէն անդրադարձած է Մեծ եղեռնի («Վերջին գիշերը։ Կոմիտաս», 1956, Հայաստանի ազգային պատկերասրահ, «Կոմիտաս, 1915 թուական, ապրիլ», 1965) եւ հայ ժողովուրդի պատմական անցեալի բնանիւթերուն («Սարդարապատի հերոսամարտը», եռապատկեր,1977, Հայաստանի պատմութեան թանգարան:

Սարգիս Մուրադեանի յուշատախտակը Երեւանի Քիեւեան փողոցի 24 շէնքի պատին

Մուրադեանի արուեստին մէջ առանցքային է ժամանակակից մարդու բնանիւթը՝ «Գարունը լեռներուն մէջ» (1960), «Զարթօնք» (1963, ՀԱՊ) եւ այլն, որոնց բնորոշ են վառ գունապատկերը, անհատականացուած կերպարները, զգացմունքային հագեցուածութիւնը։

Ուշագրաւ են «Իմ ժամանակակիցը» նկարաշարը («Իմ քաղաքին մէջ», 1967, Արեւելքի ժողովուրդներու արուեստի թանգարան, Մոսկուա, «Խաղաղ երկինքի տակ», 1971, «Արեւածագէն առաջ», 1971, երկուքն ալ՝ ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1976, ՀԱՊ, «Խաչմերուկ», 1975, Ղազախստանի պատկերասրահ, «Վերադարձ», 1985, Հայաստանի ազգային պատկերասրահ, ՌԴ նկարիչներու միութեան 2-րդ մրցանակ՝ 1995, «Եւա», 1996-1997, Հայաստանի ազգային պատկերասրահ, եւն), Պարոյր Սեւակին նուիրուած մեծադիր որմնանկարը (1986, Պարոյր Սեւակի տուն-թանգարան), դիմանկարները Պարոյր Սեւակին նուիրուած նկարաշարը՝ 1964-1974 եւ «Անհանգիստ գիշեր» («Պարոյր Սեւակ»), 1985, Գեղարուեստի ակադեմիայի դրամագլուխ, Մոսկուա, Առնօ Պապաճանեան, 1961, «Իմ դուստրերը», «Անտունի», երկուքն ալ՝ 1969, Աախենի եւ Քյոլնի Լիւդուիգ Ժողովրդական արուեստի թանգարան (Գերմանիա), «Ինքնանկար», 1978, (Հայաստանի ազգային պատկերասրահ), նաթիւրմորթն ու բնանկարները («նաթիւրմորթ , փշեր», «Սպիտակ ծառեր», երկուքն ալ՝ 1976

Ցուցահանդէսներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անհատական ցուցահանդէսներ ունեցած է՝

  • Էջմիածինի մէջ (1961)
  • Կիրովականի մէջ (1961)
  • Տիրանայի մէջ (Ալպանիա, 1961)
  • Երեւանի, Մոսկուայի, Քիեւի, Թիֆլիսի, Լենինկրատի, Ռիկայի, Լեհաստանի մէջ (1979-1982)
  • Երեւանի մէջ, նուիրուած 75-ամեակին (1997)
  • Հայաստանի ազգային պատկերասրահ (2007)
  • Հայաստանի Ազգային պատկերասրահ, Ճամփորդական հրահանգներ, (2009)
  • Հայաստանի Գեղարուեստի ակադեմիա, Ճամփորդական հրահանգներ, գծանկարչական, (2010)
  • Հայաստանի նկարիչներու միութիւն, «Իմ ժամանակակիցը», նուիրուած 85-ամեակին, (2012)

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 — հատոր 8. — է. 95.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007 

Արտաքին հղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]