Սարգիս Մուրադեան Պատկերասրահ
Սարգիս Մուրադեան Պատկերասրահ | |
|---|---|
|
| |
| Տեսակ | Պատկերասրահ |
| Երկիր |
|
| Տեղագրութիւն | Երեւան և Կեդրոն |
| Հասցէ | Իսահակեան փողոց |
| Հիմնադրուած է | 2014 |
| 40°11′22″N 44°30′50″E / 40.189494°N 44.514003°E | |
![]() | |
![]() | |
Սարգիս Մուրադեան պատկերասրահ, ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադեանի ժառանգութիւնը ներկայացնող պատկերասրահ Երեւանի մէջ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սարգիս Մուրադեան պատկերասրահը հիմնուած է 2014-ին Մուրադեան ընտանիքի կողմէ (ամուսիններ Զարուհի Մուրադեանի (նկարիչի դուստրը) եւ Յակոբ Ճաղարեանի ջանքերով)[1]։ Պատկերասրահի նպատակն է ներկայացնել ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադեանի ժառանգութիւնը, զարգացնել Հայաստանի մէջ ժամանակակից արուեստը՝ կազմակերպելով մշակութային եւ կրթական միջոցառումներ։
Պատկերասրահը բացուած է «Կինը Մուրադեանի արուեստում» ցուցահանդէսով՝ նուիրուած նկարիչի տիկնոջ՝ Լիւտմիլա Քեչեկի յիշատակին։
Սարգիս Մուրադեանը առաջին հայ արուեստագէտներէն է, որ սովետական տարիներուն անդրադարձած է ազգային թեմային՝ «Կոմիտաս. վերջին գիշերը» (1956) կտաւով (Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրութեան մաս կը կազմէ)[2][3]։ Ան գործոն մասնակցութիւն ունեցած է 1965 եւ 1988 հայոց ցեղասպանութեան ճանաչմանն ու Արցախեան հիմնախնդրի արդար լուծման ուղղուած պայքարին։
Սարգիս Մուրադեանի աշխատանքները կը պահուին Հայաստանի ազգային պատկերասրահին , Հայաստանի պատմութեան թանգարանին, Մոսկուայի Տրետեակովեան պատկերասրահին, Արեւելքի ժողովուրդներու արուեստներու թանգարանին, Քէոլնի ժամանակակցի արուեստի Լիւդվիգ թանգարանին[4] եւ մասնաւոր հաւաքածոներու մէջ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Սարգիս Մուրադեան» պատկերասրահի բացումը
- ↑ ««Կոմիտաս. Վերջին գիշեր (1956)», ՀԱՊ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-02-21-ին։ արտագրուած է՝ 2020-08-19
- ↑ «"САРКИС МУРАДЯН" - НОВАЯ ГАЛЕРЕЯ В СЕРДЦЕ СТОЛИЦЫ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-10-29-ին։ արտագրուած է՝ 2020-08-19
- ↑ «Սարգիս Մուրադեան Պատկերասրահ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-09-16-ին։ արտագրուած է՝ 2020-08-19

