Սարգիս Մինասեան
| Սարգիս Մինասեան | |
|---|---|
![]() | |
| Ծննդեան անուն | Սարգիս Մինասեան |
| Ծնած է | 1873 |
| Ծննդավայր | Եալովա, Թուրքիա |
| Մահացած է | 1915 |
| Մահուան վայր | Անգարա, Անգարայի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Ազգային Կեդրոնական Վարժարան |
| Մասնագիտութիւն | լրագրող, գրագէտ, ուսուցիչ և քաղաքական գործիչ |
| Աշխատավայր | Դրօշակ, Հայրենիք և Ազատամարտ |
| Վարած պաշտօններ | Հայ Ազգային ժողովի պատգամավոր? |
| Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Սարգիս Մինասեան (1873, Եալովա, Թուրքիա - 1915, Անգարա, Անգարայի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն, խմբագիր եւ մանկավարժ։
Գրական ծածկանունն է Արամ Աշոտ։ Պարտիզակի բարձրագոյն վարժարանէն կ'անցնի Կեդրոնական վարժարան եւ կ'աւարտէ զայն։
Բացառիկ կարողութեան շնորհիւ Հրանդի աջակցութեամբ 1894-ին կը մեկնի Ժընեւ, ուր կը հետեւի քաղաքական եւ ընկերային գիտութիւններու մինչեւ 1903 թուականը։ Երկար ատեն կ'աշխատակցի «Դրօշակ» պարբերաթերթին։
Կ'անցնի Ամերիկա եւ կը վարէ «Հայրենիք» թերթի խմբագրութիւնը։ 1905-ին կը վերադառնայ Ժընեւ, ուր կը մնայ մինչեւ 1909։ Ապա կ'անցնի Պոլիս եւ կը զբաղի ուսուցչութեամբ ու գրականութեամբ։
Հմուտ եղած է ֆրանսերէն լեզուին։ Աւարտած է ֆրանսերէն-հայերէն բառարանի մը աշխատութիւնը, որ սակայն մնացած է ձեռագիր։
Ժընեւի մէջ անանուն հրատարակած է Սերոբ Աղբիւրի կենսագրականը։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յուշարձան, Թէոդիկ, Կ. Պոլիս, 1919, էջ 16 Archived 2020-07-04 at the Wayback Machine.
