Սարգիս Բարսեղեան
| Սարգիս Բարսեղեան | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | հայ.՝ Լեւոն Օտաբաշյան և Լեւոն Օտապաշեան[1] |
| Նաեւ յայտնի է իբրեւ | Շամիլ և Սարգիս Բարսեղյան |
| Ծնած է | 1875 |
| Ծննդավայր | Գետաբեկ, Ռուսական Կայսրութիւն |
| Մահացած է | 30 Ապրիլ 1915 |
| Մահուան վայր | Անգարա, Անգարայի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[2] |
| Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց և Ժընեւի համալսարան |
| Մասնագիտութիւն | ֆետայի, ակտիվիստ և քաղաքական գործիչ |
| Աշխատավայր | Աշխատանք |
| Անդամութիւն | Հայ ֆիդայական շարժում? |
| Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
| Ամուսին | Պերճուհի Պարտիզպանեան |
Սարգիս Բարսեղեան (Շամիլ, բուն անուն՝ Լեւոն Օտապաշեան, 1875, Գետաբեկ, Ռուսական Կայսրութիւն - 30 Ապրիլ 1915, Անգարա, Անգարայի Վիլայէթ, Օսմանեան Կայսրութիւն, Եղեռնի զոհ), յեղափոխական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ։
Նախնական կրթութիւնը ստացած է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցին մէջ, ապա ուսումը շարունակած է Ժընեւի համալսարանը։ Ուսումը կիսատ ձգած է ու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիրներէն Քրիստափոր Միքայէլեանին հետ մեկնած է Պաքու, ուր կազմակերպած է տեղեկատուական թերթօններու տարածումը։
1905-ին Շուշիի մէջ մասնակցած է «Փոթորիկ» շարժում-ին , որուն պատճառով ձերբակալուած է։ Բանտ տեղափոխուելու ճանապարհին զինակիցներ յարձակած են բանտարկեալներուն ուղեկցող ժամապահներուն վրայ եւ ազատ արձակած Բարսեղեանին՝ գրաւելով զէնքն ու զինամթերքը։
1909-ին կը վերադառնայ Պոլիս եւ կ՛ամուսնանայ Ռոստոմի աշակերտուհիներէն Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեանի հետ։ Հիմնադիրներէն է Վանի «Աշխատանք» թերթին։
Մասնակցած է հայ-թրքական կռիւներուն, Վանի մէջ տարած է կուսակցական գործ։ Ընտրուած է Դաշնակցութեան Կարինի Բիւրոյի անդամ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Թեոդիկ Յուշարձան ապրիլ տասնըմէկի — 1919.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 464–465. — ISBN 978-2-905686-93-0
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թէոդիկ, Յուշարձան ապրիլ տասնմէկ, Կ․ Պոլիս, 1919, «Արզուման» հրատարակչատուն Archived 2020-07-04 at the Wayback Machine.
- Սերգէյ Երեմեանց, «Գանձակ 1905-1907, 1917-1921», Երեւան 2009 թ.։