Պերճուհի Պարտիզպանեան

Պերճուհի Պարտիզպանեան
Berdjouhi et son fils Armen.jpg
Ծննդեան անուն Պերճուհի Պարտիզպանեան
Նաեւ յայտնի է իբրեւ Etna եւ Պերճուհի
Ծնած է 8 Յուլիս 1889(1889-07-08)[1]
Ծննդավայր Փլովտիւ Պուլկարիոյ իշխանութիւն
Մահացած է 19 Մայիս 1940(1940-05-19)[1] (50 տարեկանին)
Մահուան վայր Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[2]
Քաղաքացիութիւն Flag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանեան Կայսրութիւն
Flag of Armenia (1918–1922).svg Հայաստանի Առաջին Հանրապետութիւն
Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսա
Ազգութիւն Հայ[3]
Մասնագիտութիւն մանկավարժ, գրագէտ, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ
Աշխատավայր Nansen International Office for Refugees?
Մարիամեան–Յովնանեան օրիորդաց դպրոց
Գայանյան օրիորդաց դպրոց?
Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողով
Վարած պաշտօններ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր
Կուսակցութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Ամուսին Սարգիս Բարսեղեան
Երեխաներ Արմէն Բարսեղեան

Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեան (8 Յուլիս 1889(1889-07-08)[1], Փլովտիւ, Բուլղարիայի իշխանություն[4] - 19 Մայիս 1940(1940-05-19)[1], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա[2]), Առաջին Խորհրդարանի (1919-1920) Կին Պատգամաւոր[5], հայ հասարակական գործիչ, մանկավարժ, գրող: Ռազմական, քաղաքական գործիչ վանեցի Պօղոս Օտապաշեան (Սարգիս Բարսեղեան)ի կինը: Իր ծոռնուհին է՝ Ժաննա Բարսեղեան Սթրասպուրկի քաղաքապետը:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պերճուհի Պարտիզպանեանը ծնած է 1886 Էտիրնէ: Միջնակարգ դպրոցը աւարտեր է Ֆիլփէ (այժմ՝ Փլովտիւ): 16 տարեկանին հանդիպեր է ապագայ ամուսնոյն՝ յեղափոխական Սարգիս Բարսեղեանին, որուն խորհուրդով օրիորդներու խմբակ ստեղծեր է, որուն նպատակն էր լուսաւորութիւն եւ յեղափոխական գաղափարներ տարածելը: Մեկներ է Ժընեւ, ուսաներ է գրականութիւն եւ մանկավարժութիւն:

1909-ին ամուսնացեր է վանեցի Պօղոս Օտապաշեան (Սարգիս Բարսեղեան)ի հետ եւ 1914 թ.-ին ունեցեր են մէկ որդի՝ Արմէնին, որ կը կոչուի նաեւ Արմիկ։ Ամուսինը՝ (Սարգիս Բարսեղեան)ը 1915 թուականին ձերբակալուեր է եւ նահատակուեր: Պերճուհի Պարտիզպանեանը իր որդւոյն հետ տեղափոխուեր են Պուլկարիա, այնուհետեւ՝ Թիֆլիս եւ իր կեանքը նուիրեր է զաւակին՝ Արմէնին ու մարդոց ծառայելու համար:

Որոշ ժամանակ բնակեր է Սոֆիա, այնուհետեւ վերջնականապէս հաստատուեր է իր որդւոյն Արմէնին հետ Փարիզ, ուր ղեկավարեր է Նանսէնեան գրասենեակը եւ զբաղուեր գրական գործունէութեամբ:

Մահացեր է 1940 թուականին՝ երկարատեւ հիւանդութիւնէն յետոյ:

Ուսուցչական ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ուսումը աւարտելէն յետոյ Պերճուհի Պարտիզպանեան դասաւանդեր է Կերասունի եւ Վանի ինչպէս նաեւ Թիֆլիսի Յովնանեան եւ Գայանեան վարժարաններուն մէջ ան զբաղուեր է ուսուցչութեամբ:

Խորհրդարանի պատգամաւոր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայաստանի առաջին հանրապետութեան հռչակումէն յետոյ տեղափոխուեր է Երեւան, 1919 թուականի Յուլիսին Դաշնակցութեան կողմէն ընտրուեր է խորհրդարանի պատգամաւոր, ընդգրկուեր Ամերիկեան խնամատարութեան կոմիտէին մէջ։ Հանրապետութեան անկումէն յետոյ գաղթեր է Հայաստանէն:

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ստեղծագործեր է Էտնա կեղծանունով: Պերճուհի Պարտիզպանեանի պատմուածքները ամփոփուած են «Փոթորիկէն վերջ» ժողովածուին մէջ:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMDgtMjUiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjYzNzg2O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1592%2C-358&uielem_islocked=0&uielem_zoom=186&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
  2. 2,0 2,1 2,2 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMDgtMjUiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjYzNzg2O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1067%2C-165&uielem_islocked=0&uielem_zoom=168&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
  3. Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'huiMaisons-Alfort: 2021. — P. 107. — ISBN 978-2-905686-93-0
  4. 4,0 4,1 https://www.editionsparentheses.com/IMG/pdf/p122_jours_de_cendres_a_istanbul.pdf
  5. Առաջին խորհրդարանի (1919-1920) երեք կին պատգամաւորները

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]