Սամի Քլարք
| Սամի Քլարք արաբերէն՝ سامي كلارك | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | արաբերէն՝ سامي حُبيقة |
| Ծնած է | 19 Մայիս 1948 |
| Ծննդավայր | Dhour Choueir, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան |
| Մահացած է | 20 Փետրուար 2022[1] (73 տարեկանին) |
| Մահուան վայր | Saint George Hospital University Medical Center |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Արաբերէն |
| Մասնագիտութիւն | երգիչ և երգահան |
Սամի Քլարք (արաբերէն՝ سامي كلارك, 19 Մայիս 1948, Dhour Choueir, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանանի նահանգ, Լիբանան - 20 Փետրուար 2022[1], Saint George Hospital University Medical Center), լիբանանցի երաժիշտ եւ երգիչ։
74-ամեայ Սամի Քլարք, բուն անունով Սամի Հըպէյքա[2], իր ետին ձգած է երգարուեստի հարուստ աւանդ մը` տարբեր լեզուներով երգուած աւելի քան 700 երգեր:
Ան օտար լեզուներով երգող լաւագոյն լիբանանցի երգիչն է, որ մասնակցած է մեծ թիւով երգի փառատօներու Լիբանանի տարբեր շրջաններու մէջ, ինչպէս նաեւ այլ երկիրներու մէջ, ինչպէս` Պուլկարիա, Գերմանիա, Ֆրանսա, Յունաստան եւ Աւստրիա:
Քլարք երգած է նաեւ ֆրանսերէն, իտալերէն, հայերէն, յունարէն, գերմաներէն եւ ռուսերէն:
Ան 80-ականներուն Լիբանանի մէջ սփռուող մանկական շարժական գծանկարներու երգերուն լաւագոյն մեկնաբանը եղած է, որ խանդավառած է սերունդներ:
Այդ շարժական գծանկարներէն ամէնէն աւելի հանրածանօթներն են «Կրենտայզըր»-ը եւ «Գանձերու կղզի»-ն։
Սամի Քլարք մահացած է սրտաբանական հարցերու հետեւանքով:[3]:
Ընտրովի Երգեր[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անգլերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- What I need (Ինչ որ Ինծի Պէտք Է)
- Mori Mori
- Take me with you (Զիս Քեզի Հետ տար)
- Amazing Man (Զարմանալի Մարդ)
- Dog Man (Շուն-Մարդ)
- Dog Man and the Adventures of the Wild West (Շուն-Մարդը եւ Վայրի Արեւմուտքի Արկածները)
- Dog Man to the Rescue (Շուն-Մարդը Փրկութեան Կը Հասնի)
- Dog Man Fights Again (Շուն-Մարդը Կրկին Կը Կռուի)
- Dog Man: The Final Chapter (Շուն-Մարդը. Վերջին Գլուխը)
Արաբերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Արաբերէն Վերնագիրը |
| Koumi ta norkos ya sabiyeh (قومي تنرقص يا صبية) |
| Liman toughanni al touyour (لمن تغني الطيور) |
| Ah Ah ala hal Iyyam (آه آه على هالأيام) |
| Tami (تامي) |
| Grendizer Theme Song |
| Treasure Island Theme Song |
| Eltili W W3adtini (قلتيلي ووعدتيني) |
Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 وفاة الفنّان سامي كلارك فجر اليوم في مستشفى الروم — LBCI, 2022.
- ↑ «Lebanese singer Sami Clark dies at 73»։ Middle East 24 Entertainment English (անգլերէն)։ 2022-02-20։ արտագրուած է՝ 2022-02-22
- ↑ «Լիբանանցի Երաժիշտ, Մանկական Շարժական Գծանկարներու Երգերու Մեկնաբան Սամի Քլարք Մահացաւ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2022-02-21։ արտագրուած է՝ 2022-02-22
- ↑ (անգլերեն) Sami Clark, 2025-09-21, https://en.wikipedia.org/w/index.php?title=Sami_Clark&oldid=1312660205, վերցված է 2025-11-28