Պօղոս Քալանթարեան
Պօղոս Քալանթարեան | |
---|---|
Ծննդեան անուն | հայ.՝ Պողոս Հարությունի Քալանթարյան |
Ծնած է | 16 (28) Ապրիլ 1869[1][2] |
Ծննդավայր | Երեւան, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 26 Օգոստոս 1918[1][2] (49 տարեկանին) |
Մահուան վայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն | Ռուսական Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Ս. Փեթերսպուրկ Համալսարանի Արեւելագիտութեան Բաժանմունք |
Մասնագիտութիւն | դերասան, թատերական ռեժիսոր, թատերական գործիչ |
Պօղոս Քալանթարեան (Արաքսեան , 16 (28) Ապրիլ 1869[1][2], Երեւան, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 26 Օգոստոս 1918[1][2], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետութիւն[1][2]), վաստակաշատ դերասան։
Ծնած է Երեւան։ Սկզբնական կրթութիւնը ստացած՝ Թիֆլիսի ռէալական ուսումնարանէն ներս, ապա՝ 1879-ին ձգելով ուսումնարանը, Փեթերսպուրկի համալսարանէն ներս կը շարունակաէ ուսումը։ 1886-ին Կովկաս վերադառնալով կը սկսի ծառայել այլ եւ այլ տեղեր, միեւնոյն ժամանակ մէկ-մէկ բեմ կը բարձրանայ, որպէս՝ սիրողական։ Առաջին անգամ կը դերասանէ «Քանդած Օջախ»-ի մէջ Գիժ-մոզու դերը, որով ի յայտ կու գայ դերասանելու կարողութիւնը։ Արաքսեան շուտով, որպէս դերասան՝ կը սկսի խաղալ։
1889-ին կ՛ընդունուի Թիֆլիսի «Հայ դերասանական խումբ»էն, որուն միակ յաջողութիւնը Պեպօ-ն էր (ինքը Կակուլի)։ Արաքսեան յայտնի է, որպէս լաւ «ռեժիսոր» եւ շատ անգամ, թէ՛ դերասաններու եւ թէ՛ սիրողականներու, խումբեր պատրաստած է եւ որ գլխաւորն է՝ անփորձ սիրողականներ պատրաստել բեմի համար։
1903 թուականին Արաքսեան Տփխիսի (Թիֆլիս) մէջ սեփական թատրոն կը հիմնէ եւ այդպիսով սկիզբ կը դնէ՝ հայերէն ժողովրդական ներկայացումներուն։ Արաքսեան դերասանած է Կովկասեան գրեթէ բոլոր մեծ ու փոքր քաղաքներուն մէջ եւ յայտնի է որպէս «կուպլետիսա»։
Աշխատանքային գործունեութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1887՝ Թիֆլիսի դրամատիկական խումբի դերասան
- 1889՝ Թիֆլիսի հայ դերասանական խումբի դերասան
- 1903՝ Թիֆլիսի մէջ հիմնադրած՝ «Արաքսեան թատրոն»ը
Դերեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Փարսիտ, Գաբրիէլ Սունդուկեանի «Քանդած Օջախ»
- Օսեփ, Գաբրիէլ Սունդուկեանի «Պեպօ»
- Կակուլի, Գաբրիէլ Սունդուկեանի «Խաթաբալա»
- Իսայի, Գաբրիէլ Սունդուկեանի «Խաթապալա»
- Խլեստակով, Նիկոլա Կոկոլի «Ռեւիզոր»
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Բառարան Հայ Կենսագրութեանց, Ա. հատոր, Թիֆլիս 1904, էջ 145:
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.