Պերնարտօ Պելոթօ
Պերնարտօ Պելոթօ Bernardo Francesco Paolo Ernesto Bellotto | |
---|---|
| |
Ծննդեան անուն | իտալ.՝ Bernardo Francesco Paolo Ernesto Bellotto |
Ծնած է | Վենետիկ, 20 Մայիս 1780 |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետութիւն[1][2] |
Մահացած է | Վարշաւա, 17 Նոյեմբեր 1780 |
Մահուան վայր | Վենետիկ |
Քաղաքացիութիւն | Վենետիկի հանրապետութիւն |
Երկեր/Գլխաւոր գործ | Տրեստէ․ Էլվա գետին աջ ափէն, Օգոստոս կամուրջին վրայէն, Փիրնա․ դիտուած Սոնենսթէյն բերդէն, Մեծ Քանալին տեարանը․ Ֆոսքարի պալատ եւ Մորօ Լին եւ Վենետիկի Մեծ Քանալը |
Տեսակ | Քաղաքային բնանկար եւ Բնանկար |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ եւ փորագրանկարիչ |
Աշխատավայր |
Տրեստէի Արուեստի Ակադեմիա Սթանիսլաւ Օգոստոս Փոնիաթոֆսքի |
Վարած պաշտօններ | Պալատական նկարիչ[3][4] եւ Պալատական նկարիչ[5] |
Ծնողներ | Լորենծօ Անթոնիօ Պելոթօ եւ Ֆիորենծա Քանալեթօ |
Երեխաներ | Լորենծօ Պելոթօ |
Պերնարտօ Պելոթօ, (2/30 Յունուար 1721 - 17 Նոյեմբեր 1780) իտալացի աշխարհահռչակ բնանկարիչ եւ փորագրանկարիչ: Աշակերտած է մօրեղբօր՝ Քանալեթոյին մօտ եւ բազմաթիւ անգամներ գործածած է անոր անունը ու ստորագրած որպէս Պերնարտօ Քանալեթօ։ Անոր գործերուն ոճը կը յատկանշեն ճարտարապետական վայրերու եւ բնանկարներու բարդ ներկայացումը (Տրեստէ, Վիեննա, Թորինօ եւ Վարշաւա)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պելոթօ ծնած է 17 կամ 18 Հոկտեմբեր, 1697-ին, Վենետիկ։ Հայրն էր Անթոնիօ Պելոթօ եւ մայրը՝ Ֆիորենծա Քանալ՝ հռչակաւոր Քանալեթոյին քոյրը։
1742-ին Հռոմ կը տեղափոխուի, ուր կը ստեղծէ քաղաքին տեսարաններով գործեր։ 1744-ին եւ 1745-ին հիւսիսային Իտալիա կը ճամբորդէ․ կը գեղանկարէ իւրաքանչիւր քաղաքի տեսարանները։
1747-ին Տրեզտէ կը տեղափոխուի, որպէս հիւրը Լեհաստանի Օգոստոս Գ․ թագաւորին։ Հոն կը մնայ մինչեւ 1758, ուր կը ստեղծէ շրջանի քաղաքներուն տեսարաններով գեղանկարչութիւններ։ Այսօր այդ նկարները Տրեստէի երբեմնի հին գեղեցկութեան յիշատակն են․ շրջանը Բ․ Համաշխարհային Պատերազմի ռմբակոծումներուն հետեւանքով ամբողջովին կը կործանուի։
Պելոթոյին համբաւը կը մեծնայ եւ 1758-ին կը հրաւիրուի Վիեննա, որպէս հիւրը Աւստրոյ Մարի Թերեզա կայսրուհիին։ 1761-ին, Միւնիխ կը հաստատուի, ապա 1761-ին Տրեստէ կը վերադառնայ։ 1768-ին, Օգոստոս Գ․-ին մահէն ետք (1763), Լեհաստանի նոր թագաւորէն՝ Սթանիսլաւ Օգոստոս Փոնիաթոֆսքիէն Վարշաւա կը հրաւիրուի, որպէս արքունիքին գեղանկարիչ։ Հոն կը մնայ 16 տարի, մինչեւ մահը։ 1769-ին, Պելոթօ եւ զաւակը՝ Լորենծօ, արքունիքին պատուէրով կը ստեղծեն Հռոմին 14 տեսարաններ հաւաքածոն՝ հին Հռոմ եւ Պապական Հռոմ, յենուելով Ճովանի Պաթիսթա Փիրանեզիի փորագրանկարչական հաւաքածոյին վրայ, Vedute di Roma տիտղոսով։ Այս հաւաքածոն ԺԹ․ դարասկիզբին կը ցրուի եւ այսօր բաւական գործեր կը ցուցադրուին Ռուսիոյ թանգարաններուն մէջ, ինչպէս նաեւ կը գտնուին անձնական հաւաքածոներու մէջ։
Կը մահանայ 17 Նոյեմբեր, 1780-ին, Վարշաւա։
Գործերէն նմուշներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Capricho arquitectónico Արուեստի թանգարան, Պիլպաօ
-
Տրեստէ․ Էլվա գետին աջ ափէն, Օգոստոս կամուրջին վրայէն
-
Capriccio of the Capital
-
Թագաւորական ամրոց․ Վարշաւա, նկարուած Փրակա արուարձանէն
-
Մեծ Քանալ եւ Տոկանա, Վենետիկ
-
Սանթա Մարիա տի Միրաքոլի, Վենետիկ
-
Փերապօ առանփնատուն, Կազատա (Վարեսէ, Միլան)
-
Վարեսէ․ բնանկար
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Dr. Constant v. Wurzbach Bellotti, Bernardin // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — հատոր 1. — S. 247.
- ↑ https://hdl.handle.net/21.12141/id/people.98453711-d245-4a6f-9d9e-bca9f25269be
- ↑ Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ Կերպարվեստի արխիվ
- ↑ Պերնարտօ Պելոթօ(անգլերէն)
- ↑ Քորեր Թանգարան, Վենետիկ․ Պերնարտօ Պելոթօ(անգլերէն)
- ↑ Ազգային Պատկերասրահ, Անգլիա․ Պերնարտօ Պելոթօ(անգլերէն)
- ↑ Բրիտանական հանրագիտարան, Պերնարտօ Պելոթօ, կենսագրական
- ↑ Պերնարտօ Պելոթօ, Արուեստի Ազգային Պատկերասրահ(անգլերէն)