Քանալեթօ
Քանալեթօ Canaletto | |
---|---|
| |
Ծննդեան անուն | Ճովանի Անթոնիօ Քանալ |
Ծնած է | Վենետիկ |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետութիւն[1][2][3][…] |
Մահացած է | Վենետիկ |
Մահուան վայր | Վենետիկ |
Քաղաքացիութիւն | Վենետիկի հանրապետութիւն |
Ազդուած է | Ռոքոքօ գեղանկարչական հոսանքէն |
Երկեր/Գլխաւոր գործ | Մեծ Քանալին տեսարանը |
Տեսակ | Վետութա[1] եւ Բնանկար[1] |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
Ծնողներ | Պերնարտօ Քանալ |
Ստորագրութիւն |
Քանալեթօ, (բուն անունով՝ Ճովանի Անթոնիօ Քանալ, 17 Հոկտեմբեր 1697 - 19 Ապրիլ 1768) Վենետիկցի աշխարհահռչակ գեղանկարիչ: Ապրած ու գործած է ռոքոքոյի գեղանկարչական հոսանքին ընթացքին եւ հռչակաւոր դարձած է շնորհիւ իր բնանկարներուն։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քանալեթօ ծնած է 17 կամ 18 Հոկտեմբեր, 1697-ին, Վենետիկ։ Հայրն էր Պերնարտօ Քանալ, իսկ մայրը՝ Արթեմիսիա Պարպիերի։
Գեղանկաչութեան իր առաջին ուսուցիչները եղած են հայրն ու եղբայրը․ հայրը թատերաբեմերու գեղանկարիչ էր։ Աստիճանաբար յանձն կ՛առնէ հօրը աշխատանքը, սակայն 1719-1720 թուականներուն, Հռոմ տուած այցելութենէն ետք, ուր կ՛ազդուի բնանկարիչ Ճովանի Փաոլօ Փանինիին գործերէն, կ՛որոշէ դառնալ բնանկարիչ։
1723-ին, կը սկսի նկարել Վենետիկի առօրեայէն պատկերներ եւ գործերուն մէջ կը գերիշխեն լոյսի եւ ստուերի հակադրութիւնները։ Այդ գործերէն նշանաւոր է «Որմնադիրին բակգաւիթը» (այսօր կը գտնուի Լոնտոնի Ազգային Պատկերասրահին մէջ)։ Կ՛աշակերտէ Լուքա Քարլեվարիս բնանկարիչին մօտ, որուն սակայն կը գերազանցէ։ 1725-ին, գեղանկարիչ Ալեսանտրօ Մարքեզինի, որ անձնական հաւաքածոներու համար նկարներ կը գնէր, կը տեղեկանայ թէ կան ուրիշ երկու «Վենետիկի տեսարաններ, տարբեր Քարլեվարիսի գծածներէն»։
Քանալեթոյի բազմաթիւ գործեր ծախուած են Անգլիացի հաւաքիչներէ, Ժոզեֆ Սմիթ հիւպատոսին միջոցով։ 1750-ական թուականներուն Լոնտոն կ՛երթայ, որպէսզի իր գործերը գնողներուն մօտ ըլլայ։ Հոն կը մնայ մինչեւ 1755 եւ այդ ժամանակամիջոցին կը ստեղծէ բազմաթիւ գործեր, որոնք Լոնտանի տեսարանները կը ներկայացնեն։ Գործերը Վենետիկի բնանկարներուն յաջողութիւնը չեն ունենար։
1763-ին Վենետիկ կը վերադառնայ եւ կ՛ընտրուի Վենետիկի Ակադեմիոյ անդամ։
Կը մահանայ 19 Ապրիլ 1768-ին Վենետիկ։
Գործերէն նմուշներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Վենետիկի Սան Մարքօ հրապարակ
-
Յովհաննէս եւ Պօղոս սուրբերու եկեցեղին եւ Սան Մարքոյի Դպրոցը
-
Ֆրանսայի հիւպատոսի ընդունելութիւնը Վենետիկի ազնուականներուն կողմէն
-
Մեծ Քանալին մուտքը, Վենետիկ
-
Լոնտոնի Սուրբ Պօղոս եկեղեցին
-
Լոնտոն, Թէյմս գետը․ դիտուած Սուրբ Պօղոս եկեղեցիին աշտարակէն
-
Նաւարշաւ Մեծ Քանալին մէջ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.getty.edu/vow/ULANFullDisplay?find=Giovanni+Antonio+Canaletto&role=&nation=&prev_page=1&subjectid=500115269
- ↑ https://rkd.nl/explore/artists/121243
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118638203 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Թայմս լուրեր․ Քանալեթօ(անգլերէն)
- ↑ wga․ Քանալեթօ եւ Որմնադիրին բակգաւիթը գործը(անգլերէն)
- ↑ Բրիտանական հանրագիտարան, Քանալեթօ եւ Որմնադիրին բակգաւիթը(անգլերէն)
- ↑ metmuseum․ Քանալեթօ եւ Վենետիկի մեծ Քանալը
- ↑ «Քանալեթօ պատկերասրահ - Քանալեթօ(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-05-23-ին։ արտագրուած է՝ 2023-09-16
- ↑ rct Թագաւորական հաւաքածոյ - Մեծ Քանալին մասին գեղանկարչութիւնները(անգլերէն)
- ↑ Քանալեթոյի ամբողջական գործերը(անգլերէն)
- Անձինք այբբենական կարգով
- Վենետիկցի գեղանկարիչներ
- Իտալացի գեղանկարիչներ
- Բնանկարիչներ այբենական կարգով
- Բնանկարիչներ ըստ երկրի
- Բնանկարիչներ
- 1768 մահեր
- 1697 ծնունդներ
- Վենետիկ մահացածներ
- Գեղանկարիչներ այբբենական կարգով
- 7 Հոկտեմբերի ծնունդներ
- 18 Հոկտեմբերի ծնունդներ
- 17 Հոկտեմբերի ծնունդներ
- 20 Ապրիլի մահեր
- 19 Ապրիլի մահեր
- 10 Ապրիլի մահեր