Պենվենութօ Չելլինի
Պենվենութօ Չելլինի (իտալ.՝ Benvenuto Cellini, 1 Նոյեմբեր 1500[1][2], Ֆլորանս, Ֆլորանսի Հանրապետութիւն[3][4][2][…] - 13 Փետրուար 1571[2], Ֆլորանս, Իտալիա[3][2][5]), իտալացի քանդակագործ, ոսկերիչ, գրող, գեղանկարիչ, ռազմիկ եւ երաժիշտ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսումը ստացած է ոսկերիչ Պանտինելլիի քով, կրած է Միքելանճելոյին ազդեցութիւնը։
Աշխատած է Ֆլորանսի, Փիզայի, Պոլոնիայի, Վենետիկի, Հռոմի (1532-1540), Փարիզի մէջ, ինչպէս նաեւ Ֆոնթենպլէոյի՝ Ֆրանսիսքօ Ա.-ի պալատին մէջ (1540-1545)։
Չելլինին իր քանդակագործական եւ ոսկերչական նրբակերտ գործերուն մէջ պատկերած է բարդ շարժումներով մարմիններ («Խաչելութիւն», մարմար, 1562, Սպանիոյ, Ֆրանսիսկքօ Ա. թագաւորին աղամանը, ոսկեայ եւ թանկարժէք քարերով, 1539-1543, Պատմագեղարուեստական թանգարան, Վիեննա), լուծած է բացարձակ բոլորաքանդակի խնդիրներ։
Չելլինին գրողի համաշխարհային ճանաչում ստացած է իր ինքնակենսագրական կիսաւարտ վէպով, ուր աչքի կը զարնէ պատումի անմիջականութեամբ եւ գրական ոճի աւանդական ձեւերու արհամարհումով։
Հանդէս եկած է նաեւ իբրեւ արուեստի տեսաբան (1568)։

Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://gutenberg.org/cache/epub/4028/pg4028-images.html
- 1 2 3 4 5 6 7 8 Pope-Hennessy J. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Челлини Бенвенуто // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 http://www.britannica.com/EBchecked/topic/530221/Western-sculpture/30387/Mannerism
- 1 2 ECARTICO
- ↑ MutualArt.com — 2008.
- 1 2 Union List of Artist Names
- 1 2 RKDartists