Շնորհք արք. Գալուստեան
Շնորհք արք. Գալուստեան | |
---|---|
Ծնած է | 1913 |
Ծննդավայր | Եօզկատի Իյտէլի գիւղը |
Մահացած է | 1990 |
Մահուան վայր | Վաղարշապատ, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն | Եօզկատցի |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Քրիստոնեայ |
Մասնագիտութիւն | քահանայ և գրագէտ |
Վարած պաշտօններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք? |
Շնորհք արք. Գալուստեան (1913-1990), Բուն անունով՝ Արշակ Գալուստեան։ Ծնած է Եոզղատի Իյտէլի գիւղը եւ մահացած՝ Ս. էջմիածին։ Պոլսոյ Հայոց 83-րդ պատրիարք, հասարակական եւ հոգեւոր-մշակութային գործիչ, մտաւորական ու գրող[2]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յաճախած է Թալասի Ամերիկեան, Նահր Իպրահիմի, Շքիպէյլի, Սայտայի (Լիբանան) եւ Նազարէթի (Պաղեստին) Ամերիկեան որբանոցները, Երուսաղէմի ժառանգաւորաց վարժարանը եւ ապա՝ ընծայարանը։
Ուսուցչագործած է Երուսաղէմի վանքի Սրբոց Թարգմանչաց վարժարանին մէջ եւ տեսուչ կարգուած՝ Անթիլիասի Կիլիկիոյ Կաթողիկոսարանի դպրեվանքին։ Ծառայած է իբրեւ հոգեւոր հովիւ եւ աոաջնորդ՝ Պաղեստինի, Անգլիոյ, Միացեալ Նահանգներու մէջ եւ իբրեւ լուսարարապետ Երուսաղէմի պատրիարքական աթոռին։ Գահակալած է իբրեւ Կ. Պոլսոյ Պատրիարք (1961-1990)։
Աշխատակցած է իսթանպուլահայ թէ սփիւռւքահայ մամուլին՝ յատկապէս Մարմարային եւ Սիոնին։ Խմբագրած է Երուսաղէմի պատրիարքութեան պաշտօնաթերթ՝ «Սիոն» ամսագիրը (1956-1960)։ ԱՄՆի մէջ պաշտօնավարած ատեն, խմբագրած է «Կանթեղ» եւ «Հայաստանեայց Եկեղեցի» կրօնական թերթերը։ Ունի անտիպ կրօնաբարոյական ուսումնասիրութիւններ՝ Յինանց Կիրակիներ, Գիրք Սաղմոսաց, Ապաշխարութեան Սաղմոսները։
Օգտագործած է Շնորհք Արքեպիսկոպոս եւ Շ.Ա.Գ. գրչանունները։
Հրատարակած Գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քննական մօտեցում Երուսաղէմի պատրիարքական աթոռի տագնապին. Տէրտէրեանի անօրէնութիւնները - Փարիզ, 1961։
- Աւետարան ըստ Մատթէոսի (վերածում) - Իսթանպուլ, 1966։
- Աւետարան ըստ Մարկոսի (վերածում)– Իսթանպուլ, 1966։
- Աւետարան ըստ Ղուկասի (վերածրսմ)֊ Իսթանպուլ, 1966։
- Աւետարան ըստ Յովհաննէսի (վերածում) - Իսթանպուլ, 1966։
- Ձեոագրերու գողութեան գայթակղութիւնը - Իսթանպուլ, 1969։
- Նկատողութիւններ Երուսաղէմի յանձնաժողովի տեղեկագրի մասին - Իսթանպուլ, 1970։
- Մեծ Պահքի Կիրակիներու ոսկի շղթան - Իսթանպուլ, 1971։
- Գունագեղ Կիրակիներ Եւ Հոգեգալուստ - Իսթանպուլ, 1972։
- Միութիւնը եւ միասնութիւնը կը կազմեն եկեղեցիի էութիւնը - Իսթանպուլ, 1973։
- Ներսէս Շնորհալիի Ընդհանրական Թուղթ (վերածում) - 1973։
- Ներսէս Շնորհալիի Գիրք որ կը կոչուի Ցիսուս Որդի (վերածում) - Իսթանպուլ, 1974։
- Աւագ Շաբաթ – Պէյրութ, 1974։ Նիւ Եորք, 1990։
- Տաղաւար Տօներ - Երուսաղէմ, 1976[3]։
Արտաքին յղումներ[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Շնորհք պատրիարք Գալուստյանի 90-ամյակի առթիվ
- Անուններ.com Շնորհք Գալուստյան
- Պոլսո Հայոց պատրիարքության կազմակերպած հոգևոր երաժշտության համերգ` նվիրված Շնորհք պատրիարքի 100-ամյակին (լուսանկարներ)
- Ակունք «Շնորհք պատրիարքի վախճանման 20-րդ տարելիցի առթիվ»
- Շնորհք. արք. Գալուստյան «Պահքի մասին ընդհանրապես»
- Շնորհք արք. Գալուստյան «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» (բեռնել, pdf) Archived 2014-07-11 at the Wayback Machine.
- Շնորհք Պատրիարքի ծննդյան 103-ամյակին
Տես նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #131993305 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ (հայերեն) Շնորհք Գալուստյան, 2025-01-27, https://hy.wikipedia.org/wiki/%D5%87%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D6%84_%D4%B3%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6, վերցված է 2025-04-28
- ↑ Կարօ Աբրահամեան, Ժամանակակակից իսթանպուլահայ գրողներ, հ. Ա (խմբ. Պէպօ Սիմոնեան), Անթիլիաս, «Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ», 2004։
- ↑ (հայերեն) Շնորհք Գալուստյան, 2025-01-27, https://hy.wikipedia.org/wiki/%D5%87%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D6%84_%D4%B3%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6, վերցված է 2025-04-28