Յարութիւն Արարատեան
| Յարութիւն Արարատեան | |
|---|---|
| Ծնած է | 20 Ապրիլ 1774[1][2] |
| Ծննդավայր | Վաղարշապատ, Կարբիբասարի գավառ, Երևանի խանություն, Աֆշարեան կայսրութիւն, Իրան[1][2] |
| Մահացած է | 1831[1][2] |
| Քաղաքացիութիւն |
Երևանի խանություն և |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Մասնագիտութիւն | յուշագրող |
Յարութիւն Արարատեան (Աստուածատրեան, յայտնի է նաեւ որպէս Արտեմի Արարատեան, 20 Ապրիլ 1774[1][2], Վաղարշապատ, Կարբիբասարի գավառ, Երևանի խանություն, Աֆշարեան կայսրութիւն, Իրան[1][2] - 1831[1][2]), հայ գրող։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Վաղարշապատ։ Հայրը քարտաշ էր։ Սկզբնական կրթութիւնը ստացած է Սուրբ Էջմիածին վանքի կազմարարի եւ միաբաններու քով, իսկ յետոյ՝ Յովհաննէս Ա. քահանայ Ոսկերչեանին աշակերտած է։ Ապա անցնելով Աստրախան, սորված է ռուսերէն ու շրջած՝ Ռուսիոյ խորքերը։ 1797-ին հասած է Ս. Փեթերսպուրկ։ Հոն մտած է պետական ծառայութեան մէջ եւ արագօրէն բարձրանալով անոր աստիճաններէն, կը հասնի իսկական պետական խորհրդականի կոչման։
Ռուսաստանէն անցած է Եւրոպա։ Ժամանակ մը Փարիզի ապրած է, ուր սորված է ֆրանսերէն , ապա՝ Յովհաննէս Ա.. ք. Ոսկերչեանի «Ժամանակագրութիւն»ը (1751-էն 1804) ֆրանսերէնի թարգմանած է։
Արարատեան իր կեանքը ճամբորդութեան մէջ անցուցած է։ Կը կարծուի, որ մեռած ու թաղուած է 1825-ի եւ 1835-ի միջեւ, Լիմ անապատին մէջ (Աղթամար կղզի)։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Արտեմի Արարատեանի կեանքը» (1881)
- «Վաղարշապատեցի Յարութիւն Արարատեանի կեանքը», 1892, թրգմ. Պերճ Պռօշեան
Յայտնի է 1813 թուականին «Արտեմի Արարատեանի կեանքը» (ռուս.՝ Жизнь Артемия Араратского) յուշագրութիւնը, որ Կովկասի պատմութեան լաւագիյն սկզբնաղբիւրներէն մէկը կը համարուէր մինչեւ 19-րդ դարու վերջը։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Բառարան Հայ Գրականութեանց, Հայկ Տէր-Աստուածատուրեանց, Ա. հատոր, Թիֆլիս 1904, էջ 141:
- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.