Յակոբ Գրիգոր
| Յակոբ Գրիգոր | |
|---|---|
| Ծննդեան անուն | Յակոբ Ճրճրեան |
| Ծնած է | 13 Ապրիլ 1905[1][2] |
| Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 23 Օգոստոս 1985[2] (80 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզ[2] |
| Ուսումնավայր | Պէրպէրեան Վարժարան[1], Ազգային Կեդրոնական Վարժարան[1] և Լայփցիկի Համալսարան[1] |
| Մասնագիտութիւն | թարգմանիչ և հրապարակախօս |
Յակոբ Գրիգոր (Յակոբ Գրիգոր, 13 Ապրիլ 1905[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 23 Օգոստոս 1985[2], Փարիզ[2]), պոլսահայ թարգմանիչ, հրապարակագիր եւ մտաւորական։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պոլիս։ Նախնական կրթութիւնը ստացած է Պէրպէրեան եւ ապա Կենդրոնական վարժարաններուն մէջ: Դպրոցական ուսումը աւարտելէ ետք մեկնած է Լայպցիկ, հետեւելով տեղի համալսարանի տնտեսագիտական հիմնարկի դասընթացքներուն, ուրկէ շրջանաւարտ եղած է 1927 թուականին:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համալսարանական ուսումը աւարտելէ ետք հաստատուած է Փարիզ, ուր սկսած է զբաղիլ գրական գործունէութեամբ:
Յօդուածներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յակոբ Գրիգոր հրապարակախօսական, հայագիտական եւ գիտական յօդուածներով հանդէս եկած է զանազան մամուլներու մէջ. ինչպէս՝
- «Ապագայ»,
- «Պայքար»,
- «Բազմավէպ»,
- «Աշխարհ» եւ այլ թերթեր:
Գիտական ուսումնասիրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յակոբ Գրիգոր եղած է նաեւ «ԺԱՄԱՆԱԿ» թերթի աշխատակից: Յայտնի են անոր գիտական ուսումնասիրութիւնները, որոնցմէ մաս մը հրատարակուած է. անոնցմէ են՝
- «Եթովպիոյ հայ եկեղեցին եւ հայերը»,
- «Պարոյր Սեւակի լեզուական կտակը»,
- «Համազգային ուղղագրութիւն եւ հայերէնի մաքրագործման հարցերը» եւ այլ աշխատութիւններ:
Թարգմանութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրապարակախօսութեան ու յօդուածագրութեան կողքին Յակոբ Գրիգոր մեծ աշխատանք տարած է թարգմանութեան ծիրէն ներս։
Հայերէնի թարգմանած է ամերիկացի գրող Էտկար Փոյի, գերմանացի մտաւորական Կէօթէի, գիտնական Այնշթայնի[3] եւ այլ յայտնիներու գործերէն։ Գերմաներէն լեզուի թարգմանած է Յակոբ Պարոնեանի «Մեծապատիւ մուրացկանները» եւ «Պաղտասար աղբար»ը:
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրական մրցանակի արժանացած է Յակոբ Գրիգորի ֆրանսերէն լեզուով լոյս տեսած «Ծանօթ եւ անծանօթ հայեր Նոյէն մինչեւ մեր օրերը» աշխատութիւնը[4]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ «Այնշթայնը, հայոց տառապանքները, Ռեմպրանտը...»։ www.irates.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2022-04-12
- ↑ «ՅԱԿՈԲ ԳՐԻԳՈՐ (1905-1985)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-04-12
| Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |