Jump to content

Միքայէլ Մազմանեան

Միքայէլ Մազմանեան
Ծնած է 9 (21) Նոյեմբեր 1899[1][2]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Մահացած է 29 Հոկտեմբեր 1971(1971-10-29)[1][2] (71 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն և  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Ներսիսեան դպրոց[1] և Վխուտեմաս?[1]
Երկեր/Գլխաւոր գործ Մանկական աշխարհ հանրախանութ?
Մասնագիտութիւն ճարտարապետ
Աշխատավայր Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան[1], Երեւանի քաղաքապետարան[1] և Երևաննախագիծ?[1]
Անդամութիւն ՎՕՊՐԱ?[1]

Միքայէլ Մազմանեան (9 (21) Նոյեմբեր 1899[1][2], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 29 Հոկտեմբեր 1971(1971-10-29)[1][2], Երեւան, Խորհրդային Միութիւն[1][2]), ճարտարապետ եւ Խորհրդային Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Թիֆլիս։ Կրթութիւնը ստացած է Թիֆլիսի Ներսիսեան վարժարանէն ներս, ուրկէ շրջանաւարտ եղած է 1918 թուականին, որմէ մի քանի տարիներ ետք՝ 1921-ին ընդունուած է Մոսկուայի Վուխտեմաս ուսումնական հաստատութիւնը, ուսանելով մինչեւ 1929 թուականը:

Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

17 տարեկանին՝ 1916 թուականին, Անիի մէջ հայագէտ ու լեզուաբան վրացի արեւելագէտ Նիկողայոս Մառի ցուցմունքներով պատճէնահանած է Տիգրան Հոնեցիի եկեղեցւոյ որմանկարները:

Փոքր տարիքէն իր մասնակցութիւնը բերած է Թիֆլիսի մէջ կազմակերպուած Հայ արուեստագէտներու միութեան առաջին եւ երկրորդ ցուցահանդէսներուն՝ 1917 եւ 1919 թուականներուն:

Նախքան ճարտարապետութեամբ զբաղիլը՝ Մազմանեան զբաղած է թատրերգութեամբ եւ թարգմանական աշխատանքով։

1924 թուականին Կարօ Հալապեանի հետ միասին Երեւանի մէջ բեմադրած է «Կարմիր դիմակ»ը, «Քաջ Նազար»ն ու այլ թատրերգութիւններ, որոնք ներկայացուած են Հայաստանի առաջին պանթէոնին մէջ: Ետքը որոշ ժամանակ զբաղած է թարգմանութեամբ, հայերէնի վերածելով Պլեխանովի «Գեղարուեստը եւ հասարակական կեանքը» աշխատութիւնը:

Վարած պաշտօններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1930-1935 թուականներուն եղած է Երեւանի Շինարարական հիմնարկի առաջին տնօրէնը, միաժամանակ վարելով «գիպրոգոր» նախագծային ճարտարապետական արուեստանոցի ղեկավարի պաշտօնը՝ 1932-1937 թուականներուն[3]:

Եղած է «Երքաղխորհուրդի գործկոմ»ի եւ Երեւան նախագիծ հիմնարկի ճարտարապետական արուեստանոցի ղեկավար։

1957-1971 թուականներուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական-շինարարական յանձնախումբի նախագահ:

Մազմանեանի նախագիծերով Երեւանի մէջ կառուցուած է բազմաթիւ շինութիւններ. ինչպէս՝ Աջափնեակ բնակելի թաղամասը, Գիրքի պալատի շէնքը, Կառուցողներու ակումբը, Պետապի տունը, Մանկական աշխարհ հանրախանութը եւ այլ կառոյցներ:

Մազմանեանի կարեւորագոյն գործերէն մէկն է քանդակագործ Երուանդ Քոչարի հետ միասին պատրաստած 1959 թուականին Երեւանի Էրեբունի վարչական շրջանին մէջ տեղադրուած Սասունցի Դաւիթի արձանը, որ անցած է մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ:

1968-ին արժանացած է Խորհրդային Հայաստանի Վաստակաւոր ճարտարապետ կոչման[4]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007։
  4. «ՄԻՔԱՅԷԼ ՄԱԶՄԱՆԵԱՆ (1899-1971)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-14