Կարօ Հալապեան
| Կարօ Հալապեան | |
|---|---|
![]() | |
| Ծնած է | 14 (26) Յուլիս 1897[1] |
| Ծննդավայր | Գանձակ, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 5 Յունուար 1959[1] (61 տարեկանին) |
| Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն[2][1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց[1] և Վխուտեմաս?[1] |
| Երկեր/Գլխաւոր գործ | Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն? և Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես? |
| Մասնագիտութիւն | ճարտարապետ և քաղաքական գործիչ |
| Աշխատավայր | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան |
| Վարած պաշտօններ | ԽՍՀՄ գերագոյն խորհուրդի պատգամաւոր |
| Անդամութիւն | ՎՕՊՐԱ?[1], ԽՍՀՄ ճարտարապետների միություն?[1], ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիա?[1] և Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտ?[1] |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
| Ամուսին | Լյուդմիլա Ցելիկովսկայա? |
Կարօ Սէմյոնովիչ Հալապեան (կամ՝ Կարո Հալաբյան, ռուս.՝ Каро Семёнович Алабян, 14 (26) Յուլիս 1897[1], Գանձակ, Ռուսական Կայսրութիւն[1] - 5 Յունուար 1959[1], Մոսկուա, Խորհրդային Միութիւն[2][1]) Սովետահայ ճարտարապետ մըն էր: Սովետական Հայաստանի վաստակաւոր ճարտարապետի տիտղոսը ստացած է 1940 թուականին:
Կենսագրութիւն[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1917-ին աւարտած է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը, իսկ 1929-ին՝ Մոսկուայի Գեղարուեստա-արհեստագիտական բարձրագոյն հիմնարկը: 1929-1931 թուականներուն գլխաւորած է «Պետնախագիծ» հիմնարկը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատութիւնը. Միքայէլ Մազմանեանի եւ Գէորգ Քոչարի հետ նախագծած է բնակելի, վարչական ու մշակութային-կրթական շէնքեր: Հալաբեանի վաղ շրջանի գործերը կատարուած են կառուցապաշտական (constructivism) ոգիով եւ արտայայտիչ ծաւալատարածական յօրինուածքով: Ասոնց մէջ նկատելի է նորարարական միտումներու եւ դասական ճարտարապետական ընդհանուր սկզբունքներու ներդաշնակ միասնութիւնը, որն արտայայտուած է նաեւ իր ուշ շրջանի լաւագոյն աշխատանքներուն մէջ:
1932 թուականէն սկսեալ Հալաբեանի ստեղծագործական, գիտական եւ հասարակական գործունէութիւնը ծաւալած է Մոսկուայի մէջ: Հայրենական պատերազմի տարիներուն, Հալաբեան ճարտարապետական ակադեմիայի ղեկավարութիւնը համատեղած է կարեւորագոյն ճարտարարուեստական ու պաշտպանական կառոյցներու քողարկման (camouflage) նախագծման հետ՝ գլխաւորելով ակադեմիային կից յատուկ արուեստանոցը: 1943-ին իր ղեկավարութեամբ սկսած է Վոլկոկրատի վերակառուցման նախագիծի մշակումը: 1936-ին ընտրուած է Բրիտանական թագաւորական ճարտարապետներու հիմնարկի պատուաւոր թղթակից անդամ: Պարգեւատրուած է երկու շքանշաններով:
Ստեղծագործութիւններ[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախագծած է Մոսկուայի Խորհրդային բանակի թատրոնի շէնքը (1940), Սոչիի ծովային կայարանը (1950) եւ Մոսկուայի Խիմքի-Խովչինօ խոշոր բնակելի թաղամասը (1962)։ Ստեղծած է նաեւ Ք. Մարքսի, Ս. Շահումեանի եւ Կամոյի դիմաքանդակները։
Յիշատակ[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարօ Հալապեանի պատուին անուանակոչուած են փողոցներ Մոսկուայի (Հալաբեան փողոց) եւ Երեւանի (Հալապեան փողոց) մէջ։ 2020 թուականի աշնան, Մոսկուայի Արբատեց պուրակին մէջ գտնուող Հալաբեան փողոցին վրայ զետեղուած է, իսկ 2021 Ապրիլ 27-ին հանդիսաւորութեամբ բացուած է Կարօ Հալապեանի յուշարձանը (քանդակագործ՝ Գէորգի Ֆրանկուլեան, ճարտարապետներ՝ Աշոտ Թաթեւոսեան, Անտրէյ Ֆրանկուլեան եւ Քարինա Դանիէլեան)։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կարմիր բանակի (այժմ Ռուսական բանակի) թատրոնի շէնքը Մոսկուայի մէջ
- Յուշատախտակ Մոսկուայի Նովինսքի Պուլվար (Novinsky Bulvar) փողոցի այն շէնքերէն մէկուն վրայ, ուր 1954-1959 թուականներուն ապրած է Կարօ Հալապեանը
- Կարօ Հալապեանի յուշարձան
- Յուշատախտակ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 Union List of Artist Names — 2009.
- ↑ (հայերեն) Կարո Հալաբյան, 2025-11-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BF%D5%A1%D6%80%D5%B8_%D5%80%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10537061, վերցված է 2026-02-26
- ↑ (հայերեն) Կարո Հալաբյան, 2025-11-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BF%D5%A1%D6%80%D5%B8_%D5%80%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10537061, վերցված է 2026-02-26
- ↑ (հայերեն) Կարո Հալաբյան, 2025-11-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BF%D5%A1%D6%80%D5%B8_%D5%80%D5%A1%D5%AC%D5%A1%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10537061, վերցված է 2026-02-26
