Միքայէլ Կիւրճեան
Միքայէլ Կիւրճեան | |
---|---|
Ծնած է | 1879[1][2] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 3 Յուլիս 1965[1] |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս[1][2] |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Սկիւտարի Ճեմարան Պէրպէրեան ՎարժարանԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1] |
Մասնագիտութիւն | գրագէտ, թարգմանիչ, հրապարակախօս, քննադատ, թատերագիր |
Աշխատավայր |
Բանկ Օտոման?[1] Շիրակ (հանդէս)[1] |
Միքայէլ Կիւրճեան (1879[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 3 Յուլիս 1965[1], Գահիրէ, Եգիպտոս[1][2]), հայ արձակագիր, հրապարակագիր եւ երգիծագիր։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պոլիս։ Պէրպէրեան Վարժարանէն նոր շրջանաւարտ՝ 1896-ի (սարսափի օրերուն), կ'անցնի Աղեքսանդրիա՝ Եգիպտոս, բնակութիւն հաստատելով Գահիրէին մէջ, ապրած է ցմահ։ Այստեղ սկսած է իր գրական գործունէութիւնը։ 1898 թուականին Լոնտոնի լոյս տեսնող «Նոր Կեանք» պարբերականին մէջ մաս-մաս տպագրած է «Մարտիկ Աղա» վէպը։ Այդ տարիներուն աշխատակցած է Փարիզ «Անահիտ», Սան Փեթրսպուրկի «Բանբեր Գրականութեան եւ արուեստի», Աղեքսանդրիոյ «Շիրակ» եւ այլ պարբերականներու, հիմնականօրէն գրելով արձակ երկեր։
Նոյն տարիներուն են լոյս տեսած են անոր լաւագոյն պատմուածքներէն մի քանին՝ «Փախած Ձիեր», «Սրճարանը», «Իմաստուն Վճիռ» եւ այլն։ Մեծ եղեռնէն ետք հազուադէպ կը հանդիպինք մամլոյ մէջ։ Այդ տարիներու անոր միակ ծաւալուն գործը «Քսան տարի ետք» կատակերգութիւնն է՝ «Չարշըլը Արթին Աղայի»։ Մամլոյ մէջ տպագրուած է նաեւ ուշագրաւ յօդուածներ արեւմտա-եւրոպական դասական գրողներու մասին։
Ունի մեծ թիւով անտիպ էջեր՝ պատմուածքներ, թատերախաղեր, քննադատական էջեր եւ որակաւոր թարգմանութիւններ՝ ֆրանսական գրականութենէն[3]։
Ծանօթագրուիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ստեփանյան Գ. Կենսագրական բառարան — 1973. — հատոր 2. — է. 116. — ISBN 978-5-550-00265-0
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երեւան: «Սովետական գրող»։ էջ էջ 116