Jump to content

Մարք Գրիգորեան

Պատկեր:Մարկ Գրիգորյան.jpg
Ծնած է 16 (29) Ապրիլ 1900[1]
Ծննդավայր Նոր Նախիջեւան
Մահացած է 10 Յունուար, 1978 (77 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն
Ազգութիւն հայ
Կրթութիւն Երեւանի Պետական Համալսարան[1]
Պարգեւներ Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ? Լենինի շքանշան «Պատուոյ նշան» շքանշան Հայկական ԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ «1941-1945-ականներու Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնուէր աշխատանքի համար» մետալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ? Խորհրդային Հայաստանի Վաստակաւոր ճարտարապետ ՀԽՍՀ պետական մրցանակ?

Մարք Վլատիմիր Գրիգորեան (29 Ապրիլ, 1900, Նոր Նախիջեւան - 10 Յունուար, 1978, Երեւան), հայ ճարտարապետ, Մատենադարանի շէնքի հեղինակը։ ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1940)։ ԽՍՀՄ Պետական մրցանակ (ՀԿԿ կենտկոմի շէնքի համար, 1951)։ ՀԽՍՀ վաստակաւոր ճարտարապետ (1968

1920-1922-ններուն սորված է Վրուբելի անուան գեղարուեստի դպրոցին մէջ։ 1928-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի ճարտարապետութեան բաժինը։ 1937-1951-ններուն եղած է Երեւանի գլխաւոր ճարտարապետը, 1951-1978-ններուն՝ Հայարդնախագիծ հիմնարկի տնօրէն։ Ալեքսանդր Թամանեանի հետ նախագծած է Երեւանի մանկական դարմանական հիւանդանոցը։ 195-ին ղեկավարած է Երեւանի գլխաւոր հատակագիծի նախագծումը, կազմսծ է Հրազդան քաղաքի 1961-1963-ններու գլխաւոր հատակագիծը։ 1959-1963-ններուն եղած է ՀԽՍՀ ԳԽ պատգամաւոր[2][3][4]:

Ստեղծագործական աշխատանք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մարկ Գրիգորեանի Յուշատախտակը Երեւանի մէջ
  • Դերասաններու բնակելի շէնքը՝ Մաշտոցի պ.48
  • Բնակելի շէնքեր՝ Տերեան փ. 62, Աբովեան փ. 31, Բաղրամեան պ..20
  • Մատենադարանի շէնքը՝ Մաշտոցի պ.53
  • «Արմենիա» հիւրանոցի շէնքը՝ Հանրապետութեան հրապարակ (համահեղինակ՝ է. Սարապեան)
  • Միութիւններու շէնքը՝ Հանրապետութեան հրապարակ
  • ՀՀ Ազգային ժողովի շէնքը, ցանկապատը՝ Բաղրամեան պ.19
  • Մարգարեանի անուան ծննդատան շէնքը՝ Մաշտոցի պ.22
  • Մանկական հիւանդանոցի շէնքը՝ Աբովեան փ 58
  • ՀՀ Նախագահի նստավայր՝ Բաղրամեան պ.26
  • Աճառեանի անուան, թիւ 72 դպրոցի շէնքը՝ Մ. Հերացիի փող. 2ա
  • Սոս Սարգսեանի թատրոնի շէնքը՝ Ամիրեան փ. 26
  • «Արմենիա» առողջարանը՝ Աբխազիա, ք. Գագրա
  • Քանաքեռ ՀԷԿ-ի շէնքը
  • Խաչատուր Աբովեանի յուշարձանը՝ Քանաքեռ 2-րդ փ. 4

Պարգեւներ Եւ Մրցանակներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ, 1940
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (ՀԿԿ կենտկոմի շէնքի համար), 1951
  • ՀԽՍՀ վաստակաւոր ճարտարապետ, 1968
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (Երեւանի Հանրապետութեան հրապարակի ճարտարապետական անսամբուլի համար), 1970
  • Ռոստով քաղաքի պատուաւոր քաղաքացի
  • Լենին շքանշան
  • Պատուոյ շքանշան

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխավոր խմբագիր) և ուրիշներ,Երեւան,Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005:
  3. Григорян Марк Владимирович (Тер-Григорян Маркос Вардересович)
  4. «Григорян Марк Владимирович»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-08-28-ին։ արտագրուած է՝ 2016-11-30