Մարիա Մոնթեսորի
Մարիա Մոնթեսորի իտալ.՝ Maria Montessori | |
---|---|
| |
Ծնած է | 31 Օգոստոս 1870[1][2][3][…] |
Ծննդավայր | Կիարվալլե, Իտալիոյ Թագաւորութիւն[4] |
Մահացած է | 6 Մայիս 1952[3][4][1][…] (81 տարեկանին) |
Մահուան վայր | Նորտուիք, Հարաւային Հոլանտա, Հոլանտա, Հոլանտայի թագաւորութիւն |
Քաղաքացիութիւն |
Իտալիա[5] Իտալիոյ Թագաւորութիւն |
Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ուսումնավայր | Հռոմի Սապիենզա համալսարան? |
Մասնագիտութիւն | բժիշկ, մանկավարժ, ակնարկագիր |
Աշխատավայր | Հռոմի Սապիենզա համալսարան? |
Անդամութիւն | Associazione per la donna? |
Երեխաներ | Մարիո Մոնտեսսորի? |
cing ciang ciond gacie ściongՄարիա Մոնթեսորի (31 Օգոստոս 1870[1][2][3][…], Կիարվալլե, Իտալիոյ Թագաւորութիւն[4] - 6 Մայիս 1952[3][4][1][…], Նորտուիք, Հարաւային Հոլանտա, Հոլանտա, Հոլանտայի թագաւորութիւն), իտալացի անուանի մանկավարժ, փիլիսոփայ, մարդաբան, գիտնական եւ բժիշկ։ Այն չորս մանկավարժներէն մէկը, որ ըստ ԵՈՒՆԵՍՔՕ-ին, մեծ ներդրում ունեցած է 20-րդ դարու մանկավարժական մտածողութեան ձեւերու հաստատման մէջ[6]: Առաջին կինը, Իտալիոյ պատմութեան մէջ, որ ստացած է գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան։
mama mnie ruchaԿենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մոնթեսորին ծնած է 1870 թուականին, կեդրոնական Իտալիոյ Անքոնա նահանգին մէջ։ Անոր մանկութեան մասին շատ բան չէ հասած,yuyuyuմիայն այն, որ ծնողներն մեծ ճիգ թափած են, որպէսզի իրենց զաւակը բարձրորակ կրթութիւն ստանայ եւ հասնի մարդկային կատարելութեան, սակայն կաթոլիկ Իտալիոյ մէջ այդ կնոջ աւանդական դիրքը չէր եւ գրեթէ անկարելի էր։
Տարրական դպրոցի շրջանին իսկ նկատելի եղած է անոր ունեցած ձիրքն ու սէրը մաթեմատիկայի հանդէպ։ Տարրական դպրոցը յաջողութեամբ աւարտելէ ետք ընդունուած է Միքայէլ Անճելոյի անուան տեխնիկական ուսումնարանը։ Ապա՝ 16 տարեկանին, կրթութիւնը շարունակած է Լէոնարտօ տա Վինչիի անուան տեխնիկական ուսումնարանէն ներս, որն աւարտած է ճարտարագէտի մասնագիտական որակաւորումով[7]։
Երկար ժամանակ զբաղած է բնագիտական առարկաներով, ապա՝ ելլելով իր նկարագրային յատկութիւններէն, կատարած է իր մասնագիտական ընտրութիւնը՝ մանկաբուժութիւնը։ Այն ժամանակ Իտալիոյ մէջ բժշկութիւնը տղամարդոց մենաշնորհն էր, սակայն ան իր ջանքերուն շնորհիւ՝ Իտալիոյ տարածքին, դարձաւ առաջին կին բժիշկը։
6 Յունուար 1907-ին, Հռոմի մէջ բացած է Մոնթեսորին առանձին դպրոցը, ուր աշխատած՝ մտաւոր հետամնաց երեխաներու հետ։ Ապա, յատուկ մանկավարժութենէն անցած է ընդհանուր մանկավարժութեան եւ աշխատած՝ բնական զարգացում ունեցող երեխաներու հետ։
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարիա Մոնթեսորին կրթական տեսութեան հիմնական սկզբունքները ամփոփուած են հետեւեալ աշխատանքներուն մէջ․
- «Գիտական Մանկավարժութեան Մեթոտը» (յայտնի է «Մոնթեսորիի մեթոտ» վերնագիրով, 1909),
- «Մանկավարժական Մարդաբանութիւն» (1910)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Монтессори Мария // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ LIBRIS — Շուէտի Ազգային Գրադարան, 2018.
- ↑ «Մեր Զաւակները Եւ Մենք. Երեխայի Դաստիարակութեան 19 Պատուիրան Մարիա Մոնթեսորիէն»
- ↑ «5 նշանաւոր ուսուցիչներ, որոնք փոխեցին աւանդական կրթութեան մասին պատկերացումները»
|