Հարաւային Հոլանտա

Jump to navigation Jump to search
Բնակավայր
Հարաւային Հոլանտա
Դրօշակ Զինանշան
Flag of South Holland.svg Zuid-holland wapen.svg

Leidsevaart-bollentocht2007.jpg
Երկիր Flag of the Netherlands.svg Հոլանտա[1]
Ներքին բաժանում Ալբլասերդամ, Ալբրանդսվարդ, Ալֆեն ան դեն Ռեյն, Բարենդրեխտ, Բոդեխրավեն-Ռեյուվեյկ, Բրիլե, Կապելե ան դեն Էյսել, Դելֆտ, Դորդրեխտ, Goeree-Overflakkee, Խորինխեմ, Խաուդա, Հարդինքսվելդ-Խիսենդամ, Հելեֆուտսլաուս, Հենդրիկ-Իդո-Ամբախտ, Հիլեխոմ, Կախ էն Բրասեմ, Կաթվեյկ, Կրիմպեն ան դեն Էյսել, Լանսինգերլանդ, Լէյտէն, Լեյդերդորպ, Լեյդշխենդամ-Վորբուրխ, Լիսե, Մասսլաուս, Միդեն-Դելֆլանդ, Նիուկոպ, Նորդվեյկ, Ուխստխեյստ, Պապենդրեխտ, Պեյնակեր-Նոտդորպ, Ռիդերկերկ, Ռեյսվեյկ, Ռոտերդամ, Շխիդամ, Սլիդրեխտ, Թեյլինգեն, Վլարդինգեն, Վորշխոտեն, Վադինքսվեյն, Վասենար, Վեստերլանդ, Վեստերվորնե, Զուտերմեյր, Զուտերվաուդե, Զաուդպլաս (համայնք), Զվայնդրեխտ, Nissewaard, Krimpenerwaard, Hoeksche Waard, Molenlanden, Հաագա, Նորդվեյկերհաուտ, Աուդ-Բեյերլանդ, Բինենմաս, Կորենդեյկ, Կրոմստրեյեն, Ստրեյեն, Խիսենլանդեն, Molenwaard, Բերնիսե, Սպեյկենիսե, Bergambacht, Նեյդերլեկ, Աուդերկերկ, Շխոնհովեն, Վլիստ, Բոսկոպ, Ռեյնվաուդե, Դիրկսլանդ, Goedereede, Middelharnis, Օստֆլակե, Խրաֆստրոմ, Լիսվելդ, Նիու-Լեկերլանդ, Rozenburg, Bodegraven, Reeuwijk, Moordrecht, Nieuwerkerk aan den IJssel, Zevenhuizen-Moerkapelle, Alkemade, Jacobswoude, Bergschenhoek, Berkel en Rodenrijs, Bleiswijk, 's-Gravendeel, Liemeer, Ter Aar, Rijnsburg, Valkenburg, Warmond, Sassenheim, Voorhout, 's-Gravenzande, De Lier, Monster, Naaldwijk, Wateringen, Maasland, Schipluiden, Heerjansdam, Nootdorp, Pijnacker, Leidschendam, Voorburg, Լեյրդամ, Զեյդերիկ եւ Վիանեն (Utrecht))
King's Commissioner of South Holland Jaap Smit
Հիմնադրուած է՝ 1840
Տարածութիւն 3418,5±0,01 քմ²
Բնակչութիւն 3 577 032 մարդ (31 Դեկտեմբեր 2013)[2]
Ժամային գօտի UTC+1
Շրջագայութեան պետ-համարագիր H, HZ, HX
Անուանուած է Holland
Պաշտօնական կայքէջ zuid-holland.nl
Աւստրական Հոլանտան՝ 1789-ին

Հարաւային Հոլանտա (հոլ.՝ Zuidelijke Nederlanden, ֆր.՝ Pays-Bas méridionaux կամ Pays-Bas du Sud), պատմական Հոլանտայի հարաւային մասը, որ 16-րդ դարէն մինչեւ 1700 թուականը կը գտնուէր սպանական Հապսպուր թագաւորութեան տիրապետութեան տակ եւ կը կոչուէր Իսպանական Հոլանտա։ 1713-էն մինչեւ 1794-ը տարածքը կը գտնուէր աւստրական Հապսպուրկներու տիրապետութեան տակ եւ կը կոչուէր Աւստրական Հոլանտա[3]:

Անուանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անուանումը յայտնուած է 1581-ին, երբ հրամանատար Ալեքսանտրօ Ֆարնեզէ յաջողեցաւ պահպանել Սպանիոյ թագը Հոլանտայի հարաւային (գլխաւորաբար կաթողիկէ) նահագներուն մէջ, որոնք Հոլանտայի Յեղափոխութեան ընթացքին ապստամբեցան Ֆիլիփ Բ. թագաւորին դէմ, իսկ աւետարանական հիւսիսային նահանգները կազմեցին Հոլանտայի Հանրապետութեան[4]:

Տարածք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հարաւային Հոլանտայի մայրաքաղաքը Պրիւքսէլն է: Աւստրական Հոլանտայի տարածքին մէջ կը մտնէին հետեւեալ տարածքները՝

  • Արթուրի կոմսութիւն, Քամպրէ քաղաքով,
  • Ֆլանտլիայի կոմսութիւն, Թուրնէ քաղաքով,
  • Լիւքսենպուրկի դքսութիւն,
  • Լիմպուրկի դքսութիւն,
  • Յեննեկաուի կոմսութիւն,
  • Նամիւր կոմսութիւն,
  • Մեհելէն կոմսութիւն,
  • Պրապանտի դքսութիւն,
  • Կելտերլանտի դքսութիւն։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սպանական Հապսպուրկներու ճնշումներէն եւ սպանական ժառանգութեան համար պատերազմէն ետք, 1713-ին Ուտրեխտի խաղաղութեան պայմանագրով հարաւային գաւառները անցան Սուրբ Հռոմէական կայսրութեան իշխանութեան տակ: Սակայն, տարածքին բնակչութիւնը գոհ չմնալով ստեղծուած նոր վիճակէն, 1789-1790 թուականներուն ապստամբեցաւ աւստրական ղեկավարներուն դէմ։ Յունուար 1790-ին ստեղծուեցաւ Պելճիքայի միացեալ նահանգները, որ գոյատեւեց մինչեւ նոյն տարուան Դեկտեմբերը: 1794-ին յեղափոխական պատերազմին ժամանակ Հարաւային Հոլանտան միացուեցաւ Ֆրանսայի, եւ բաժնուեցաւ 9 տարածքներու ու այդ կարգավիճակով մնաց մինեւ 1815: 1815-ին Վիեննայի համաժողովի ժամանակ Հարաւային Հոլանտան ու Հիւսիսային Հոլանտան միաւորուեցան եւ ստեղծուեցաւ Հոլանտայի Միաւորուած Թագաւորութիւնը:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]