Մանուէլ Ջախջախեան
Մանուէլ Ջախջախեան | |
---|---|
| |
Ծնած է | 25 Մարտ 1770[1] |
Մահացած է | 5 Յունուար 1835 (64 տարեկանին) կամ 1836[1] |
Մահուան վայր | Վենետիկ, Աւստրիական Կայսրութիւն |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, թարգմանիչ, կղերական, գրագէտ |
Հայր Մանուէլ Վրդ․ Ջախջախեան (25 Մարտ 1770[1] - 5 Յունուար 1835 կամ 1836[1], Վենետիկ, Աւստրիական Կայսրութիւն), հայ բառարանագիր, բանաստեղծ եւ թարգմանիչ։ Հմուտ դասական յունարէն եւ լատիներէն լեզուներուն։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կիւմիւշխանէ: 1791-էն եղած է Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ։
Զբաղած է քարոզչութեամբ, ապա մանկավարժական, գիտական գործունէութեամբ։ 1815-16 թուականներուն խմբագրած է «Դիտակ Բիւզանդեան» պարբերականը[2]։
Բանաստեղծութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրած է բանաստեղծութիւններ, որոնց մի մասը տպագրուած է «Մխիթարեան տաղարան» (1824) ժողովածոյին մէջ՝ Վահրամ Ռուբինեան ստորագրութեամբ։
Թարգմանութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թարգմանած է Գ. Գոռացցայի («Արհեստ բարւոք սիրելոյ», 1819), Ս.Գեսների («Քերթուած ի մահն Աբելի», 1825թ.), Ֆ. Ֆենելոնի («Արկածք Տելեմաքայ որդւոյն Ոդիսեայ», 1827) եւ այլոց ստեղծագործութիւններէն։
Բառարաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1804-ին Վենետիկի մէջ լոյս տեսած է անոր «Բառարան յիտալական լեզուէ ի հայ եւ ի տաճիկ» աշխատութիւնը (45.000 բառայօդուած, համառոտը՝ 1825՝ 30.000 բառայօդուած), իսկ 1837-ին, յետ մահու՝ «Բառագիրք ի բարբառ հայ եւ իտալական»-ը (60.000 բառայօդուած), որ հայ երկլեզուեան բառարանագրութեան լաւագոյն նմուշներէն է. կ'ամփոփէ հայ մատենագրութեան մէջ օգտագործուած, ինչպէս նաեւ իր ժամանակի կենսունակ բառերը, նորաբանութիւնները։
Թարգմանութեան հետ միաժամանակ տրուած են բառին բացատրութիւնը, յաճախ՝ հոմանիշը, գրաբար, բարբառային համարժէքները, նշուած փոխառութիւնները։ Վերջաւորութեան ներկայացուած են հայկական անձնանունները (Վարդան-Vartano) եւ տեղանունները (Երասխ-Arasse)՝ իտալերէն արտասանութեամբ կամ թարգմանութեամբ։
Մահացած է Վենետիկ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dr. Constant v. Wurzbach Ciakciak, Emanuel // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — հատոր 2. — S. 367.
- ↑ «Վիեննային Մենաստանին Մամուլի Շտեմարանը- ԴԻՏԱԿ ԲԻՒԶԱՆԴԵԱՆ»։ արտագրուած է՝ 2022-12-21