Հրաչ Վարժապետեան
Հրաչ Վարժապետեան | |
---|---|
Ծնած է | 9 Օգոստոս 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Հրաչ Վարժապետեան, (9 Օգոստոս 1965, Պէյրութ, Լիբանան): Յաճախած է Համազգայինի Նշան Փալանճեան Ճեմարան, աւարտած է Համազգայինի Հայագիտական Բարձրագոյն Հիմնարկի պատմութեան բաժինը, ստանալով պսակաւորը, իսկ քաղաքագիտութեան մագիստրոսով վկայուած է Երեւանի Պետական Համալսարանէն:[1]
5 տարի զբաղած է հայոց պատմութեան ուսուցչութեամբ՝ Jésuites- ներու Saint Grégoire դպրոցին մէջ, Պէյրութ, ապա անցած է լրագրութեան ասպարէզ, ուր 20 տարի մաս կազմած է «Ազդակ» օրաթերթի խմբագրութեան, սկիզբը իբրեւ լրագրող, ապա՝ խմբագիր եւ վերջին երեք տարիները՝ պատասխանատու խմբագիր: Ստորագրած է աւելի քան 300 յօդուածներ: Զուգահեռաբար մաս կազմած է «Վանայ Ձայն»-ի քաղաքական լրատուութեան խմբակին:[2][3]
2007-ին գործուղուած է Ֆրանսա: Երկու տարի եղած է Մարսէյլի Համազգայինի Ճեմարանի երկրորդական բաժինի հայագիտական նիւթերու պատասխանատու եւ հայ գրականութեան ու հայոց պատմութեան ուսուցիչ, ապա փոխադրուած է Փարիզ, ուր եղած է տնօրէնը՝ Հայ Դատի Ֆրանսայի գրասենեակին:[4]
Հրաչ Վարժապետեան ծանօթ հասարակական-քաղաքական գործիչ է: Սփիւռքեան բազմաթիւ գաղութներ գործուղուած է իբրեւ դասախօս, բանախօս եւ կազմակերպական գործիչ: Հայաստանի հետ կապը անմիջական է իբրեւ կուսակցական գործիչ:[5]
Ներկայիս, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչն է, ինչպէս նաեւ մաս կը կազմէ ՀՅԴ Մամլոյ Դիւանին:
Ամուսնացած է, ունի աղջիկ մը:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «"Armenian Cause" French Office brings action against Azeri hooligans who insulted commemoration of Sumgaite victims | ARMENPRESS Armenian News Agency»։ armenpress.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2024-01-30
- ↑ «Azeri Embassy incites brawl at French Parliament»։ lurer.com։ 2024-01-30։ արտագրուած է՝ 2024-01-30
- ↑ «Intervention de Hratch Varjabedian»։ Armenian National Committee - International— Հայ Դատի Կենտրոնական Խորհուրդ (en-US)։ 2014-04-26։ արտագրուած է՝ 2024-01-30
- ↑ «‘Do Not Doubt My Commitment to Karabakh,’ French President Says – Asbarez.com» (en-US)։ արտագրուած է՝ 2024-01-30
- ↑ «Hratch Varjabedian: French Senate bowed to Turkish government pressure»։ www.panorama.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2024-01-30