Հմայեակ Յակոբեան
Հմայեակ Յակոբեան | |
---|---|
| |
Ծնած է | 1871[1][2] |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանեան Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 7 Յուլիս 1939[1][2] |
Մահուան վայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1][2] |
Քաղաքացիութիւն |
Օսմանեան Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր |
Ներսիսեան դպրոց[1] Միւնիխի Գեղարուեստի Ակադեմիա[1] |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
Հմայեակ Յակոբեան (1871[1][2], Տրապիզոն, Օսմանեան Կայսրութիւն[1][2] - 7 Յուլիս 1939[1][2], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ գեղանկարիչ:
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Տրապիզոնի մէջ: Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ եւ ապա ընդունուած Թիֆլիսի Ներսիսեան վարժարանը, ուր իբրեւ նկարչութեան ուսուցիչ ունեցած է յայտնի նկարիչ Յարութիւն Շամշինեանը:
Աւարտելէ ետք ուսումը շարունակելու համար մեկնած է Գերմանիա, ուր շրջանաւարտ ըլլալէ ետք որոշ ժամանակ ապրած է:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յակոբեան զբաղած է նկարչութեամբ. հիմնականին մէջ նկարած է դիմանկարներ, բնանակարներ, ինչպէս նաեւ այլ ժանրի աշխատութիւններ:
Անոր գործերուն մէջ մեծապէս տեղ գտած է գիւղական կեանքը. անոնցմէ են «Վարը Արագածի լանջին», «Հովիւը», «Հին Թիֆլիզ»ը եւ այլ աշխատութիւններ:
Նկարներուն ճամբով փորձած է ներկայացնել հայ աշխատող դասակարգը։ Այդ գործերէն են «Հայ գիւղացին», «Ոսկերիչ Ալեքօն» գործերը:
Իսկ Յակոբեանի դիմանկարներէն յայտնի են «Մովսէս Խորենացի», «Կաթողիկոս Խրիմեան» աշխատութիւնները:
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յակոբեան իր գործերով ունեցած է անձանկան ցուցահանդէսներ, Հայաստանի, ինչպէս նաեւ այլ երկիրներու մէջ
Յետ մահու՝ 1948 թուականին Երեւանի մէջ բացուած է գեղանկարիչի ցուցահանդէսը:
Անոր գործերէն շատեր մինչեւ օրս կը պահուին Հայաստանի Ազգային պատկերասրահին[3], ինչպէս նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի մէջ գտնուող յատուկ հաւաքածոներու մէջ[4]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ «Շտեմարան - Հաւաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերէն)
- ↑ «ՀՄԱՅԵԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ (1871-1939)»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-07-11
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |