Յարութիւն Շամշինեան
Յարութիւն Շամշինեան | |
---|---|
Ծնած է | 9 Փետրուար 1856 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 1 Փետրուար 1914 (57 տարեկանին) |
Մահուան վայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
Կրթութիւն | Կայսերական Արուեստի ԱկադեմիաԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ |
Աշակերտներ | Գարեգին Երիցեան |
Յարութիւն Շամշինեան (9 Փետրուար 1856, Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 1 Փետրուար 1914, Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն), հայ գեղանկարիչ։
Ուսանած է գեղարուեստը խրախուսող՝ կովկասեան ընկերութեան նկարչական դպրոցին մէջ (1874-1877), Ս․ Փեթերսպուրկի գեղարուեստի ակադեմիային մէջ (1877-1882)։ 1883 թուականին կատարելագործած է Փարիզի, Միւնիխ եւ Վենետիկի մէջ։
1884 թուականէն հաստատուած է Թիֆլիս, դասաւանդած՝ Ներսիսեան, [[Գայանեան օրիորդաց դպրոց (Վրաստան)|Գայանեան]] եւ Սուրբ Նշան դպրոցներուն մէջ, մշակած՝ նկարչութեան դասաւանդման ծրագիրներ, կազմած ու հրատարակած՝ գծագրութեան ու հեռանկարի ձեռնարկ։
Շամշինեանի արուեստին (կենցաղային ժանրի կտաւ, բնանկար, դիմանկար) բնորոշ է իրականութեան հաւաստի վերարտադրումը («Հին Թիֆլիս», 1887, «Շէյթան Պազար», 1890, «Սանահինի Կամուրջը», 1899, «Լեռնցիների Դադարը», 1902, «Նկարչի Մօր Դիմանկարը» եւ այլն։ Շամշինեան հայ իրականութեան մէջ առաջիններէն է։
Անհատական ցուցահանդէսներ՝ Թիֆլիսի մէջ (1913), մահուան 40-րդ տարելիցին՝ Երեւանի մէջ (1954)։ Շամշինեանի գործերէն պահուած են Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ (նաեւ Շամշինեանի դիմանկարը, գործ՝ Մ. Վրուպէլի, 1883), Թիֆլիսի պատմաազգագրական եւ թատերական թանգարաններուն մէջ[1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Ով Ով Է», Հայեր հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երեւան, 2007, էջ 252: