Հայկանոյշ Դանիէլեան
Հայկանոյշ Դանիէլեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 3 (15) Դեկտեմբեր 1893[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[2][1] |
Մահացած է | 19 Ապրիլ 1958[2][1] (64 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2][1] |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Սեն Փեթերսպուրկի Երաժշտանոց[1] |
Տեսակ | օփերա |
Մասնագիտութիւն | երգչուհի, երաժշտութեան ուսուցիչ, քաղաքական գործիչ, դերասանուհի |
Աշխատավայր |
Թիֆլիսի Օփերայի եւ Պալեթի Թատրոն Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն[1] Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց[1] Երեւանի Չայքովսկիի Անուան Երաժշտական Միջնակարգ Դպրոց |
Վարած պաշտօններ | ԽՍՀՄ գերագոյն խորհուրդի պատգամաւոր եւ տնօրէն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Երեխաներ | Մարիաննա Հարությունյան? |
Հայկանոյշ Պաղդասար Դանիէլեան (3 (15) Դեկտեմբեր 1893[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[2][1] - 19 Ապրիլ 1958[2][1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2][1]), հայ օփերային երգչուհի (սոփրանօ), հայ դասական երգարուեստի վարպետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ Հայ երգիչներէն առաջինն է, որ արժանացած է ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտի կոչման (1939)[3]:
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հայկանոյշ Դանիէլեանը ծնած է Թիֆլիսի մէջ։ 1920 թուականին աւարտած է Փեթրոկրատի երաժշտանոցը։ 1920-1932 թուականներուն երգած է Փեթրոկրատի եւ Թիֆլիսի օփերային թատրոններուն մէջ։ 1924 թուականին երգիչներ՝ Լեւոն Իսեցքիի եւ Շարա Տալեանի հետ մասնակցած է Լենինականի օփերա խումբի ներկայացումներուն, ու համերգներ եւ հանդէսներ կատարած է։ 1941-1951 թուականներուն դասաւանդած է Երեւանի Կոմիտասի անուան երաժշտանոցին մէջ։ 1949-1952 թուականներուն եղած է Երեւանի Չայքովսքիի անուան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի տնօրէնը, իսկ 1932 թուականէն սկսեալ եղած է Երեւանի օփերայի եւ թատրոնի մէներգչուհի։
Հայկանոյշ Դանիէլեանի կատարումները ուշադրութիւն կը գրաւեն իրենց վարպետութեամբ, նուրբ արտայայտչամիջոցներով ու անմիջականութեամբ։ Համերգները եւ հանդէսները կատարած է հայ եւ արտասահմանցի երգահաններու երգերէն, օրինակ՝ Չայքովսքիի, Ռիմսքի-Քորսաքովի, Ռախմանինոֆի, Կլազունովի։ Առանձնայատուկ ներշնչանքով մէկնաբանած է «Ծիծեռնակ», Կոմիտասի «Չինար ես», «Քելէ-քելէ», «Քելեր-ցոլեր» երգերը, Սպենդիարեանի «Առ սիրուհիս», Մելիքեանի «Սեւ կաքաւիկ», «Ծիլ-ծիլայ» եւ այլ ռոմանսներ։
Անոր անունով կոչուած է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի արուեստի դպրոցը[4]:
Դերերգեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ջիլտա՝ Ճիւզեփփէ Վերտիի «Ռիկոլէթթօ»
- Վիոլեթա՝ Ճիւզեփէ Վերտիի «Թրաւիաթա»
- Ռոզինա՝ Ճոաքինօ Ռոսսինիի «Սեւիլեան սափրիչ»
- Բատերֆլա՝ Ճամոքօ Փուչչինիի «Չիօ Չիօ-սան»
- Անուշ՝ Արմէն Տիգրանեանի «Անուշ»
- Անտոնիդա՝ Միխայիլ Կլինքայի «Իվան Սուսանին»
- Մարգարիտ Վալուան՝ Ճամոքօ Մէյըրպերիի «Հուգենոտներ»
- Օլիմփա՝ Տիգրան Չուխակեանի «Արշակ Բ»
Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հայկանոյշ Դանիէլեանի տունը Երեւանի մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 3. — է. 262.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Даниэлян Айкануш Багдасаровна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://opera.am/tatroni_patmutyun_1_arm.html
- ↑ Հայկանոյշ Դանիէլեանի անուան արուեստի դպրոց