Փիոթըր Չայքովսքի
Փիոթըր Չայքովսքի | |
---|---|
![]() | |
Հիմնական տուեալներ | |
Աւազանի անուն |
ռուս.՝ Петръ Ильичъ Чайковскій ռուս.՝ Пётр Ильич Чайковский |
Ծնած է |
25 Ապրիլ (7 Մայիս) 1840[1][2][3][…] կամ 7 Մայիս 1840 Վոտքինսք, Ռուսիոյ Կայսրութիւն |
Երկիր |
![]() |
Մահացած է |
Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil). Սենթ Փեթերսպուրկ |
Ազգութիւն | ռուս? |
Տեսակ/ներ | համանուագ, օփերա, բալետ?, դասական երաժշտութիւն եւ ռոմանդիգ դարաշրջանի երաժշտութիուն |
Մասնագիտութիւն | երաժշտահան, գեղարուեստական ղեկավար, մանկավարժ, երաժշտական քննադատ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկուայի Չայքովսկիի անուան պետական երաժշտանոց |
Շրջանաւարտ |
Սեն Փեթերսպուրկի Երաժշտանոց Իրավագիտության կայսերական ուսումնարան?[6] |
Կողակից | Անտոնինա Միլյուկովա? |
Պարգեւներ | Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան? |
Ստորագրութիւն | |
Փիոտր Իլյիչ Չայքովսքի (ռուս.՝ Пётр Ильич Чайковский, 7 Մայիս 1840-6 Նոյեմբեր 1893), ռուս մեծ երաժշտահան, գեղարուեստական ղեկավար, մանկավարժ, երաժշտական քննադատ։ Հեղինակ է աւելի քան 80 ստեղծագործութիւններու, որոնցմէ՝ 7 սիմֆոնիայի, 10 օփերայի եւ 3 պալէի։ Նախնական կրթութիւնը ստացած է Սենթ Փեթերսպուրկի իրաւագիտութեան ուսումնարանին մէջ՝ որուն զուգահեռ խորութեամբ ուսումնասիրելով երաժշտութիւն։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1850–1859 թուականներուն սորված է Փեթերսպուրկի իրաւագիտութեան ուսումնարանին մէջ, 1865 թուականին՝ աւարտած քոնսերւաթորիան (Անտոն Ռուպինշտէյնի դասարան): 1866–1878 թուականներուն եղած է Մոսկուայի քոնսերւաթորիայի փրոֆեսոր (աշակերտներէն է Սերգէյ Տանիեւը):
1868 թուականէն հանդէս եկած է նաեւ որպէս երաժշտական քննադատ, 1887 թուականէն՝ գեղարուեստական ղեկավար։
1892 թուականին Չայքովսքին ընտրուած է Ֆրանսայի Գեղեցիկ արուեստներու ակադեմիայի թղթակից անդամ, 1893 թուականին՝ արժանացած Քեմպրիճի համալսարանի տոքթորի պատուաւոր աստիճանի։
Չայքովսքիի երաժշտութիւնը իր հարուստ մեղեդայնութեամբ, սերտ կապով ժողովրդական երաժշտութեան եւ կենցաղային սիրոյ հետ, մտքի խորութեամբ, անկեղծ յուզմունքով մեծ տարածում ստացած եւ խոր հետք թողած է ռուսական երաժշտութեան պատմութեան մէջ։ Անոր աւանդոյթներու հիման վրայ աճած է երաժիշտներու ստուար խումբ մը։
Առնչութիւններ Հայերու Հետ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1886–1890 թուականներուն Չայքովսքին այցելած է Թիֆլիս, հայ երաժիշտներէն մտերիմ յարաբերութիւններ ստեղծուած են Կենարիոս Ղորղանեանի հետ։ Թիֆլիսի՝ հայկական եկեղեցւոյ մէջ, մեծ հետաքրքրութեամբ լսած է ժամերգութիւնը.
Ստեղծագործութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Չայքովսքին սերտ կապուած էր 19րդ դարու ռուսական առաջաւոր մշակոյթի հետ։ Իբրեւ արուեստագետ ձեւաւորուելով 1860-ական թուականներու տեմոկրատական գաղափարներու ազդեցութեամբ՝ իր երկերուն մէջ մեծ խորութեամբ, ճշմարտացիօրէն արտացոլած է կեանքը իր բազմազան դրսեւորումներով, ստեղծած է նաեւ ժողովրդական կենցաղի գունագեղ տեսարաններ, բնութեան բանաստեղծական նկարագրեր։ Ըլլալով հոգեբան երաժշտահան՝ իրապաշտական մեծ ուժով բացայայտած է մարդու ներաշխարհը՝ նուրբ քնարական զեղումներէն մինչեւ ողբերգական ապրումներ։
Չայքովսքիի ստեղծագործութեան առանցքային թեման անհատի բախումն է անողոք իրականութեան հետ։ Գրած է 10 օփերա, 3 պալեթ, 7 սիմֆոնիա (ինչպէս՝ «Մանֆրետը»), նախերգանքներ, սիուիտներ եւ այլ գործեր սիմֆոնիկ նուագախումբի համար, քանթատ, քամերային գործիքային համոյթներ, մօտ 100 սիրային, երգեր, զուգերգեր, խմբերգեր, դաշնամուրի (100-էն աւելի), ջութակի, թաւջութակի կտորներ։
Սիմֆոնիկ Երկեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Չայքովսքին 19րդ դարու 2-րդ կէսի մեծագոյն սիմֆոնիստներէն է։ Ան զարգացուցած է քնարական–կատակերգական սիմֆոնիայի ժանրը (4-րդ, 5-րդ, 6-րդ սիմֆոնիաները): Սիմֆոնիկ լաւագոյն երկերն են՝ 6-րդ («Պաթետիկական») սիմֆոնիան (1893), «Ռոմէօ եւ Ճուլիեթ» նախերգանք–ֆանտազիան (1869, 2-րդ խմբ՝. 1870, 3-րդ խմբ.՝ 1880), «Ֆրանչեսկա տա Ռիմինի» նախերգանքը (1876), դաշնամուրի 1-ին (1875) եւ ջութակի (1878) համերգները։
Չայքովսքին դիմած է պատմական, կենցաղային, ֆանտաստիկ, քնարական, խոր հոգեբանական վիճակնեու, ստեղծած տարբեր ժանրերու օփերաներ՝ պատմահոգեբանական, կոմիկական–ֆանտաստիկ, քնարական, երաժշտական հոգեբանական թատերգութիւն։ Ձգտելով ստեղծել «մտերմիկ, բայց ուժեղ թատերգութիւն»՝ Չայքովսքին ընտրած է սուր թատերգակական բախումներով սիուժեներ, հիմնուած կեանքի ճշմարիտ պատկերման, հակասութիւններու բացայայտման վրայ։ Օփերաներու հերոսը ուժեղ կուռքերու, բարդ հոգեկան աշխարհի տէր անձնաւորութիւն է՝ ընդունակ խորապէս վերապրելու տարբեր յոյզեր ու զգացմունքներ։
Օփերաներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Չայքովսքի օփերաներուն բնորոշ են ընդհանրացման բարձր մակարդակն ու սիմֆոնիկ զարգացումը։ Անոնց մէջ երգային մասը առաջնային նշանակութիւն ունի, միեւնոյն ժամանակ նուագախումբը աշխուժ դեր կը խաղայ կերպարներու ստեղծման, թատերգական իրադրութիւններու, հերոսներու հոգեվիճակներու բացայայտման, կենցաղի պատկերման գործին մէջ։
Հասուն շրջանը սկսած է «Եւկենի Օնեկին» օփերայով (ըստ Ա. Փուշքինի, 1877–78), գլուխգործոցն է «Փիքովայա տամա»-ն (ըստ Փուշքինի, 1890), մեծ յաջողութիւն ունին «Օռլեանի կոյսը» (1879), «Մազեպա»ն (1883), «Չարոտեյքա»ն (1887), «Չերեւիչկի»ն (1885), «Իօլանտա»ն (1891):
Պալեթներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Չայքովսքին պալեթային երաժշտութեան մեծ բարեփոխիչ է։ Կիրառելով երաժշտութեան սիմֆոնիկ զարգացման սկզբունքները՝ խորացուցած է պալեթի հոգեբանական բովանդակութիւնը, ստեղծել վառ կերպարներ։ Անոր պալեթներու երաժշտութիւնը ձեռք բերած է առաջնակարգ գեղարուեստական նշանակութիւն։
«Կարապի լիճը» (1876), «Քնած գեղեցկուհին» (1889) եւ «Շչելկունչիկ» (1892) պալեթները նոր դարաշրջան են ժանրի պատմութեան մէջ։
Այլ Ստեղծագործութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Չայքովսքիի երեք լարային կուարտետները, դաշնամուրային եռեակը եւ սեքստետը ռուսական դասական քամերային գործիքային երաժշտութեան լաւագոյն օրինակներ են։ Մեծ տարածում ունին սիրայինները, որոնց բնորոշ է կերպարներու հարստութիւնը, զգացմունքներու արտայայտման անմիջականութիւնը։
Արգասաբեր էր Չայքովսքիի գործունէութիւնը քննադատութեան ասպարէզին եւ կատարողական արուեստին մէջ։ Ան մեծապէս նպաստած է ազգային երաժշտութեան տարածման Ռուսիոյ եւ արտասահմանի մէջ։
Հիմնական Ստեղծագործութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Օփերաներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Եւկենի Օնեկին (1878)
- Օռլեանի կոյս (1879)
- Մազեպա (1883)
- Չերեւիչկի (1885)
- Կախարդուհին (1887)
- Փիքովայա տամա (1891)
- Իօլանտա (1891)
Պալեթներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Յիշատակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Չայքովսքիի անունով կո կոչուին Մոսկուայի եւ Քիեւի քոնսերւաթորիաները, Փերմի օփերայի եւ պալեթի թատրոնը, Երեւանի երաժշտական տասնամեակը եւ այլն։ Երեւանի մէջ իր անունով անուանակոչուած է փողոցներէն մէկը:
1958 թուականէն Մոսկուայի մէջ տեղի կ'ունենայ Չայքովսքիի անուան միջազգային մրցոյթ։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Брянцева В. Н. Чайковский Петр Ильич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 29 : Чаган — Экс-ле-Бен. — С. 12–13.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ Gran Enciclopèdia Catalana — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Tchaikovsky: The Quest for the Inner Man — Schirmer Books, 1991. — է. 50. — ISBN 978-0-02-871885-9
- ↑ Թադեւոսեան Ա., էջեր հայ–ռուսական երաժշտական կապերու պատմութենէն, 1977, էջ 57
Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Մելիք–Վրթանեսեան Կ., Փիոթըր Ւլյիչ Չայքովսքի, Ե., 1940
- Корганов В. Д., Чайковский на Кавказе, Е., 1940
- Асафьев Б. В., Избранные труды, т. 2, М., 1954
- Протопопов Вл., Туманина Н., Оперное творчество Чайковского, М., 1957
- Житомирский Д., Балеты Чайковского, М., 1957
- Николаева Н., Симфонии П. И. Чайковского, М., 1958
- Туманина Н., Чайковский. Путь к мастерству, М., 1962
- Туманина Н., Чайковский. Великий мастер, М., 1968
- Ларош Г. А., Избранные статьи, в. 2, Л., 1975
- Орлова Е., Петр Ильич Чайковский, М., 1980
- Должанский А., Симфоническая музыка Чайковского, Д., 1981
Արտաքին Յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|