Jump to content

Հայաստանի Պատմական Մայրաքաղաքներ

Հայաստանի պատմական մայրաքաղաքներ, տասներկու բնակավայրեր, որոնք պատմական տարբեր ժամանակաշրջաններու ընթացքին եղած են համահայկական պետութիւններու վարչաքաղաքական, տնտեսական, կրօնական-մշակութային կեդրոնները։

Ատոնք են՝ Վան, Արմաւիր, Երուանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դուին, Բագարան, Շիրակաւան, Կարս, Անի եւ Երեւան։

Իրենց մայրաքաղաքները ունեցած են նաեւ պատմական տարբեր ժամանակաշրջաններու անկախ հռչակուած Փոքր Հայքի (Ք.Ա. 4-րդ - Ա․ դար), Ծոփքի (Ք.Ա. 260 - Ք.Ա 94), Վասպուրականի (908-1021), Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113), Սիւնիքի (987-1170), Կիլիկիոյ (1198-1375) թագաւորութիւնները եւ հայկական իշխանապետութիւնները։

Քաղաք Հիմնադրում Ժամանակաշրջան Պետութիւն
1 Վան Ք.Ա. 825 Ք.Ա.825 - Ք.Ա.331 Վանի թագաւորութիւն (ք.ա. 9-6-րդ դարեր)
Երուանդունիներու թագաւորութիւն (ք.ա. 570-201)
2 Արմաւիր Ք.Ա. 1032 Ք.Ա.331 - Ք.Ա.220 Երուանդունիներու թագաւորութիւն
3 Երուանդաշատ Ք.Ա. 220 Ք.Ա.220 - Ք.Ա.160 Երուանդունիներու թագաւորութիւն
Արտաշիսեան թագաւորութիւն (ք.ա. 189-1)
4 Արտաշատ Ք.Ա. 187 Ք.Ա.160 - Ք.Ա.77,
Ք.Ա.69 - 120
Արտաշիսեան թագաւորութիւն
Արշակունիներու թագաւորութիւն (52/66-428)
5 Տիգրանակերտ Ք.Ա. 87 Ք.Ա.77 - 69 Արտաշիսեան թագաւորութիւն
6 Վաղարշապատ Ք.Ա. 2–րդ դար 120-336 Արշակունիներու թագաւորութիւն
7 Դուին 336 336-885 Արշակունիներու թագաւորութիւն
Մարզպանական Հայաստան (428-642)
Արմենիա կուսակալութիւն (701-885)
8 Բագարան Ք.Ա. 3–րդ դար 885- 890 Բագրատունիներու թագաւորութիւն (885-1045)
9 Շիրակաւան 890-928 Բագրատունիներու թագաւորութիւն
10 Կարս 928-961 Բագրատունիներու թագաւորութիւն
11 Անի Ե. դար 961-1045 Բագրատունիներու թագաւորութիւն
12 Երեւան Ք.Ա. 782 1918 թուականէն Հայաստանի առաջին Հանրապետութիւն (1918-1920)
Հայկական Խորհրդային Սոցիալիստական
Հանրապետութիւն (1920-1991)
Հայաստանի Հանրապետութիւն