Հայաստանի Պատմական Մայրաքաղաքներ
Արտաքին տեսք
- Հայաստանի պատմական մայրաքաղաքներ, տասներկու բնակավայրեր, որոնք պատմական տարբեր ժամանակահատուածներու ընթացքին եղած են համահայկական պետութիւններու վարչաքաղաքական, տնտեսական, կրօնական-մշակութային կեդ կեդրոնները։
Ատոնք են՝ Վան, Արմաւիր, Երուանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դուին, Բագարան, Շիրակաւան, Կարս, Անի եւ Երեւան։
Իրենց մայրաքաղաքները ունեցած են նաեւ պատմական տարբեր ժամանակայատուածներու անկախ հռչակուած Փոքր Հայքի (Ք.Ա. 4-րդ - Ա․ դար), Ծոփքի (Ք.Ա. 260 - Ք.Ա 94), Վասպուրականի (908-1021), Վանանդի (963-1065), Տաշիր-Ձորագետի (978-1113), Սիւնիքի (987-1170), Կիլիկիոյ (1198-1375) թագաւորութիւնները եւ հայկական իշխանապետութիւնները։