Հայաստանի Հանրապետութեան Վարչատարածքային Բաժանում
Հայաստանի վարչատարածքային բաժանումը | ||
---|---|---|
Մայրաքաղաք եւ մարզեր | ||
Վարչատարածքային միաւոր |
Մարզկեդրոն | |
Երեւան | ո/կ | |
Արագածոտն | Աշտարակ | |
Արարատ | Արտաշատ | |
Արմաւիր | Արմաւիր | |
Գեղարքունիք | Գաւառ | |
Կոտայք | Հրազդան | |
Լոռի | Վանաձոր | |
Շիրակ | Գիւմրի | |
Սիւնիք | Կապան | |
Տաւուշ | Իջեւան | |
Վայոց ձոր | Եղեգնաձոր |
Հայաստանի Հանրապետութեան վարչատարածքային միաւորներն են մարզերը եւ համայնքները։ Հայաստանի Հանրապետութեան վարչատարածքային միաւորներն են մարզերը եւ համայնքները:[1] Վարչատարածքային բաժանումը, կառավարութեան ներկայացմամբ, կը սահմանուի օրէնքով։[2]
Կառավարութիւնը մարզերուն մէջ իր տարածքային քաղաքականութիւնը կ'իրագործէ մարզպետներու միջոցաւ։ Մարզպետներուն կը նշանակէ կառավարութիւնը։ Մարզպետները կը համակարգեն պետական կառավարման մարմիններու տարածքային ստորաբաժանումներու գործունէութիւնը, բացառութեամբ օրէնքով սահմանուած դէպքերը։[3]
Երեւանի մէջ տարածքային կառավարման առանձնահատկութիւնները կը սահմանուին օրէնքով։[4]
Մարզերուն մէջ կ'իրականացուի պետական կառավարում, իսկ համայնքներուն մէջ՝ տեղական ինքնակառավարում՝ Հայաստանի սահմանադրութեամբ սահմանուած կարգով։
Երեւան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաքը Երեւանն է։[5] Երեւան քաղաքը Հայաստանի վարչատարածքային բաժանման բնակչութեամբ ամենամեծ միաւորն է։ Մայրաքաղաք Երեւանին մէջ կ'իրականացուի տեղական ինքնակառավարում, որուն մարմիններն են Երեւանի աւագանին եւ քաղաքապետը։ Ըստ 1995-ի Հայաստանի սահմանադրութեան, Երեւանի քաղաքապետը կը նշանակուէր վարչապետի ներկայացմամբ նախագահի հրամանագրով, սակայն ըստ սահմանադրութեան 2005 թուականի փոփոխութիւններուն, Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման առանձնահատկութիւնները կը սահմանուին «Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրէնքով։ Համաձայն Հայաստանի Հանրապետութեան գործող Սահմանադրութեան (06.12.2015 թ. փոփոխութիւններով՝ «Երեւանը համայնք է։ Երեւանի տեղական ինքնակառավարման առանձնահատկութիւնները կը սահմանուին օրէնքով»։[6]
Երեւան քաղաքի աւագանին բաղկացած է 65 անդամներէ եւ կ'ընտրուի Երեւան քաղաքի բնակիչներուն կողմէ՝ համամասնական ընտրակարգով։ Երեւանի քաղաքապետ կ'ընտրուի կուսակցութեան մը ընտրական ցուցակին առաջին թեկնածուն, որ ստացած է աւագանիի տեղերուն 40 տոկոսը եւ աւելին։ Եթէ այդպիսի կուսակցութիւն չկայ, ապա քաղաքապետը կ'ընտրուի աւագանիին կողմէ։ Ներկայիս, Երեւանի քաղաքապետն է Տարօն Մարգարեանը (ընտրուած է 15.11.2011 թ.)։
Երեւանը իր հերթին բաժնուած է 12 վարչական շրջաններու[7]։ Անոնք են.
- Աջափնեակ
- Աւան
- Արաբկիր
- Դաւիթաշէն
- Էրեբունի
- Կենտրոն
- Մալաթիա-Սեբաստիա
- Նոր Նորք
- Նորք-Մարաշ
- Նուպարաշէն
- Շէնգաւիթ
- Քանաքեռ-Զէյթուն
Երեւան մայրաքաղաք | Բնակչութիւն (2011 թ. մարդահամար) |
ՀՀ բնակչութեան մէջ մասնաբաժինը՝ % | Տարածքի մակերես (քմ2) | Բնակչութեան խտութիւն (մարդ/քմ2) | Քաղաքային համայնքներ |
Գիւղական համայնքներ |
Երեւան մայրաքաղաք |
---|---|---|---|---|---|---|---|
Երեւան մայրաքաղաք | 1,060,138 | 35.1% | 223 | 4754 | 1 | ո/կ | ո/կ |
Մարզեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կաղապար:Հայաստանի վարչական բաժանում քարտեզ Հայաստանի Հանրապետութեան վարչատարածքային միաւորներն են մարզերը եւ համայնքները: Վարչատարածքային բաժանումը, կառավարութեան ներկայացմամբ, կը սահմանուի օրէնքով[2]։ Մարզերուն մէջ կ'իրականացուին պետական կառավարում մարզպետին կողմէ։ Ըստ սահմանադրութեան, մարզպետները կը նշանակուին Հայաստանի հանրապետութեան կառավարութեան որոշմամբ։ Կառավարութեան այդ որոշումները կը վաւերացուին Հանրապետութեան նախագահին կողմէ։ Մարզպետները կ'իրականացնեն Հայաստանի կառավարութեան տարածքային քաղաքականութիւնը, կը համակարգեն գործադիր մարմիններու տարածքային ծառայութիւններու գործունէութիւնը, բացառութեամբ օրէնքով նախատեսուած դէպքերուն եւ հաշուետու են կառավարութեան[8]։
Ստորեւ՝ մարզպետներուն ցուցակը 2016 թուականի դրութեամբ.
- Արագածոտն - մարզպետ՝ Գաբրիէլ Կիոզալեան
- Արարատ - մարզպետ՝ Ռուպիք Աբրահամեան
- Արմաւիր - մարզպետ՝ Աշոտ Ղահրամանեան
- Գեղարքունիք- մարզպետ՝ Ռաֆիկ Գրիգորեան
- Լոռի - մարզպետ՝ Արթիւր Նալպանտեան
- Կոտայք- մարզպետ՝ Կարապետ Գուլոյեան
- Շիրակ - մարզպետ՝ Յովսէփ Սիմոնեան
- Սիւնիք - մարզպետ՝ Սուրիք Խաչատրեան
- Վայոց ձոր- մարզպետ՝ Յարութիւն Սարգսեան
- Տաւուշ- մարզպետ՝ Յովիկ Աբովեան
Ստորեւ կը ներկայացուի Հայաստանի հանրապետութեան մարզերու ցուցակը՝ աղիւսակի տեսքով։ Ներառուած են տուեալները տարածքի մակերեսի, բնակչութեան թիւի եւ տարաբնակեցման խտութեան՝ 2011 թուականի դրութեամբ։ Մարդահամարի տուեալները վերցուած են Հայաստանի հանրապետութեան պետական վիճակագրական ծառայութեան պաշտօնական կայքէջէն[9] Գեղարքունիք մարզի տարածքի մեջ ներառուած է Սեւանայ լիճի ջրային մակերեսը, որ կը կազմէ 1278 քմ2։
Մարզ | Բնակչութիւն (2011 թ. մարդահամար) |
ՀՀ բնակչութեան մէջ մասնաբաժինը՝ % | Տարածքի մակերես (քմ2) | Բնակչութեան խտութիւն (մարդ/քմ2) | Քաղաքային համայնքներ |
Գիւղական համայնքներ |
Մարզկեդրոն |
---|---|---|---|---|---|---|---|
Արագածոտն | 132,925 | 4.4% | 2,756 | 48 | 3 | 111 | Աշտարակ |
Արարատ | 260,367 | 8.6% | 2,090 | 125 | 4 | 93 | Արտաշատ |
Արմաւիր | 265,770 | 8.8% | 1,242 | 214 | 3 | 94 | Արմաւիր |
Գեղարքունիք | 235,075 | 7.8% | 5,349 | 44 | 5 | 87 | Գաւառ |
Կոտայք | 254,397 | 8.4% | 2,086 | 122 | 7 | 60 | Հրազդան |
Լոռի | 235,537 | 7.8% | 3,799 | 62 | 8 | 105 | Վանաձոր |
Շիրակ | 251,941 | 8.3% | 2,680 | 94 | 3 | 116 | Գիւմրի |
Սիւնիք | 141,771 | 4.7% | 4,506 | 32 | 7 | 102 | Կապան |
Տաւուշ | 128,609 | 4.3% | 2,704 | 48 | 5 | 57 | Իջեւան |
Վայոց ձոր | 52,324 | 1.7% | 2,308 | 23 | 3 | 41 | Եղեգնաձոր |
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւն, 06.12.2015 թ. փոփոխութիւններով:
- Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւն, 26.11.2005 թ. փոփոխութիւններով:
- Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւն, 05.07.1995 թ. փոփոխութիւններով:
- Օրէնքներ, հրամանագիրեր, որոշումներ, նախագիծեր: Archived 2009-03-10 at the Wayback Machine.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւն, 06.12.2015 թ. փոփոխութիւններով: Յօդուած 121.
- ↑ 2,0 2,1 Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւն, 06.12.2015 թ. փոփոխութիւններով: Յօդուած 121:
- ↑ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւն, 06.12.2015 թ. փոփոխութիւններով: Յօդուած 160, մաս 1, մաս 2:
- ↑ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւն, 06.12.2015 թ. փոփոխութիւններով: Յօդուած 160, մաս 3:
- ↑ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւն, 06.12.2015 թ. փոփոխութիւններով: Յօդուած 22:
- ↑ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւն, 06.12.2015 թ. փոփոխութիւններով: Յօդուած 187:
- ↑ http://www.yerevan.am/main.php?lang=1&page_id=117
- ↑ http://www.gov.am/am/regions/
- ↑ Provinces: area, population and density