Կեդրոն (Երեւանի վարչական շրջան)
Կեդրոն, Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանի վարչական շրջաններէն մէկը։ Ան կ'ընդգրկէ քաղաքի կեդրոնական մասը, ուր մեծամասնութեամբ կը գտնուին առեւտրական կեդրոններ, զուարճանքի համար նախատեսուած վայրեր եւ այլն։
1 Յունուար 2013-ի տուեալներով վարչական շրջանի բնակչութիւնը կը կազմէ 126.000 մարդ[1]։
Կեդրոն վարչական շրջանը ընդհանուր սահմաններ ունի՝ Աջափնեակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շէնգաւիթ եւ Քանաքեռ-Զէյթուն վարչական շրջաններու հետ[2]։
Շրջանը բաժնուած է 6 թաղամասերէ՝ Փոքր Կեդրոն, Նորագիւղ, Նոր Կիլիկիա, Այգեստան, Կոնտ եւ Ձորագիւղ։ Հոս տեղակայուած է ՀՀ Ազգային ժողովը (Խորհրդարանը), ՀՀ Կեդրոնական պանքը, ՀՀ նախագահի նստավայրը եւ բազմաթիւ նախարարութիւններ։
Փողոցներ, հրապարակներ, զբօսայգիներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Աբովեան փողոց
- Հիւսիսային պողոտայ
- Մաշտոցի պողոտայ
- Սայեաթ-Նովայի պողոտայ
- Մարշալ Բաղրամեան պողոտայ
- Հանրապետութեան հրապարակ
- Ազատութեան հրապարակ
- Շարլ Ազնաւուրի հրապարակ
- Սիրահարներու զբօսայգի
- Շահումեանի զբօսայգի
- Միսաք Մանուշեանի անուան այգի (նախկին՝ Մաշտոցի պուրակ)
Տաճարներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Երեւանի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցի
- Կապոյտ մզկիթ
- Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցի
- Սուրբ Աստուածածին եկեղեցի (Կաթողիկէ)
- Երեւանի Սուրբ Զորաւոր Աստուածածին եկեղեցի
- Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցի
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Երեւանի վարչական բաժանում