Եղեգնաձոր
Մարզի կեդրոն | |
---|---|
Եղեգնաձոր | |
![]() | |
Երկիր |
![]() |
Մարզ | Վայոց ձորի մարզ |
Քաղաքապետ | Դաւիթ Յարութիւնեան |
Հիմնադրուած է՝ | 5-րդ դար |
Առաջին յիշատակում | V դար |
Այլ անուանումներ | Միկոեան, Քեշիշքենդ, Սխտորալեզ, Փոնձաթաղ, Եղեգիք, Եղեգեաց |
Տարածութիւն | 27 քմ² |
ԲԾՄ | 1240 մ |
Պաշտօնական լեզու | հայերէն |
Բնակչութիւն | 7 800[1] մարդ (2015) |
Ազգային կազմ | հայեր |
Կրօնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Տեղաբնականուն | եղեգնաձորցի |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Պաշտօնական կայքէջ | yeghegnadzor.am |
Եղեգնաձոր, քաղաք՝ Հայաստանի Վայոց Ձորի մարզի մէջ գտնուող մարզկեդրոն, Արփա գետի աջ ափին, Երեւանէն մօտ 120 քմ հարաւ-արեւելք։ Կը գրաւէ Վայքի արեւմտեան մասը։
Մինչեւ 1935 բնակավայրը Քեշիշքենդ կը կոչուէր, ապա Միկոեան, վերանուանուեցաւ Խորհրդային Միութեան ականաւոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոեանի պատուին[2]։
Տնտեսութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Քաղաքի տնտեսութեան զարգացումը նկատելի դարձած է 1931-էն ետք, երբ քաղաքը վարչական կեդրոն դարձաւ։ Մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը այս քաղաքը զարգացած տնտեսութիւն ունեցող բնակավայր կը հանդիսանար։ Այստեղ կը գործէին Երեւանի «Էլեկտրասարք» ճարտարարուեստական միաւորման եւ «Հայգորգ» առեւտրական հաստատութեան մասնաճիւղը։ Այստեղ բալբաս ցեղատեսակի ոչխարներ կը բուծէին, որուն բուրդը լաւագոյն հումք կը հանդիսանար գորգագործութեան համար։ Լայն ճանաչում ունեցած է ոչխարի կաթով արտադրուող «Բրինզա» պանիրը։
Ներկայիս քաղաքին մէջ կը զարգանայ վերամշակող արդիւնաբերութիւնը, կը գործեն կահոյքի, քարերու եւ շինանիւթերու, գինէ տակառներու արտադրամասեր,հիւսուած գորգի եւ կարի արտադրութիւն։ Այստեղ կը գործէ սարքերու գործարան, ուր կ՛արտադրուին չափիչ սարքեր։ Արագ կը զարգանայ կարտարարուեստը, ուր գինիներ, կաթնամթերք եւ պահածոներ կ՛արտադրուին։ Քաղաքին մէջ կը գործէ ալրաղաց։
Համայնքին մէջ մշակուող հողահանդակները 598 հա կը կազմեն, որմէ 427 հա վարելահողերն են, ուր հացահատիկ, պանջարեղէնի պարտէզներ եւ այլ ուտելիք բոյսեր կը մշակուին։ Լայն տարածում ունին խաղողի եւ պտղատու այգիները՝ 105 հա, անոնց բերքի հիմնական մասը տեղի պահածոներու եւ գինիի գործարաններուն մէջ կը վերամշակուի։ Կը զբաղին նաեւ անասնապահութեամբ։ Վերջին տարիներուն ստեղծուած են այծաբուծական ագարակներ, այծերու գլխաքանակը կը շատնայ, քանի որ այստեղ արտադրաուող այծի պանիրը աւելի շատ կը պահանջուի ինչպէս նաեւ մարզի սահմաններէն դուրս կ՛արտահանուի։
Օգտակար Հանքանիւթեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Համայնքի տարածքին գտնուող հանքային հանածոներէն կան շինարարական քար (ֆելզիթ, Կրանիթ) եւ ապակիի հումք։
Պատմամշակութային Կառոյցներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Եղեգնաձորի մօտ կը գտնուին Արփայի հին կամուրջներէն մէկը՝ Ագարակաձորիկ կամուրջը (8-րդ դար), 12-էն 16-րդ դարերու խաչքարեր, 4-րդ դարու ամրոց, 17-րդ դարու եկեղեցի (վերակառուցուած 19-րդ դար)։
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ արտագրուած է՝ 2015 Օգոստոսի 9
- ↑ «Եղեգնաձոր. համայնքի մասին»։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայք