Կուսթաֆ Ռէթսիւս

Jump to navigation Jump to search
Կուսթաֆ Ռէթսիւս
Retzius, Magnus Gustaf by Emil Österman.jpg
Ծնած է 17 Հոկտեմբեր 1842(1842-10-17)[1][2][3][…]
Ծննդավայր Կունգսհոլմ, Շուէտ[1][2]
Մահացած է 21 Յուլիս 1919(1919-07-21)[1][4][3][…] (76 տարեկանին)
Մահուան վայր Ադոլֆ Ֆրեդրիկ, Սթոքհոլմ, Ստոկհոլմի լեն, Շուէտ[1][4]
Քաղաքացիութիւն Flag of Sweden.svg Շուէտ
Ուսումնավայր Ուփսալայի Համալսարան
Լունտի Համալսարան
Կարոլինյան ինստիտուտ?
Մասնագիտութիւն մարդաբան, համալսարանի դասախօս, լրագրող, կենսաբան
Աշխատավայր Կարոլինյան ինստիտուտ?
Լունտի Համալսարան
Վարած պաշտօններ seat 12 of the Swedish Academy?
Անդամութիւն Լոնդոնի թագավորական ընկերություն?, Բավարիական գիտությունների ակադեմիա?, Շվեդական ակադեմիա?, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա?, Ֆրանսայի Գիտութիւններու Ակադեմիա, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն?, Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան ակադեմիա, Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա?, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա?, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա?, Էդինբուրգի թագավորական ընկերություն?, Լեոպոլդինա?, ԱՄՆ-ի Գիտութիւններու ազգային ակադեմիա եւ Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա?
Ամուսին Anna Hierta-Retzius?[1]
Ծնողներ հայր՝ Անտերս Ռէթսիւս[1]
Ստորագրութիւն
Gustaf Retzius som etnograf – Fataburen Kulturhistorisk tidskrift (1919) page 156 (signature).jpg

Մակնուս Կուսթաֆ Ռէթսիւս (17 Հոկտեմբեր 1842(1842-10-17)[1][2][3][…], Կունգսհոլմ, Շուէտ[1][2] - 21 Յուլիս 1919(1919-07-21)[1][4][3][…], Ադոլֆ Ֆրեդրիկ, Սթոքհոլմ, Ստոկհոլմի լեն, Շուէտ[1][4])՝ շուէտացի բնագէտ եւ կազմաբանագէտ, կարեւոր ներդրում ունեցած է նեարդային համակարգի հիւսուածքաբանութեան մէջ:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռէթսիւս ծնած է Սթոքհոլմ, զաւակն է կազմաբանագէտ Անտերս Ռէթսիւսի եւ թոռը՝ քիմիագէտ Անտերս Եահան Ռէթսիւսի: Ան Ուփսալայի Համալսարանն ընդունուած է 1860-ին, եւ հոն իր բժշկութեան թեկնածուական աստիճանն ստացած է 1866-ին, 1871-ին հասած է տոքթորականի Լունտի Համալսարանէն ներս:

Ան 1877-ին ստացած է հիւսուածքաբանութեան փրոֆեսորութիւն Շուէտի Թագաւորական հաստատութենէն Karolinska Institute ներս, սակայն երեք տարի անց՝ 1890-ին հոնկէ ազատուած է այլ անդամներու հետ ունեցած տարաձայնութիւններու պատճառաւ:

Լրատուական Դաշտ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քանի որ ամուսնացած էր ֆեմինիստ Աննա Հիէրթայի հետ՝ Aftonbladet լրագիրի հիմնադիր Լարս Եոհան Հիէրթայի դստեր, անոր կարողութիւն թոյլ կուտար անոր կատարել հետազոտութիւններ եւ գրել առանց կայուն աշխատանք մը ունենալու: Աւելին, Ռէթսիւս կ'աշխատեր որպէս «Աֆթոնպլատեթի» խմբագիր (1884–87) ու նաեւ՝ որպէս լրագրող:

Գիտական Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մակնուս Ռէթսիւս հրատարակած է 300-էն աւելի գիտական աշխատանքներ կազմաբանութեան, սաղմնաբանութեան, եւկենիքայի, գանգաբանութեան, կենդանաբանութեան եւ բուսաբանութեան բնագաւառներուն: Ան իր անունը շնորհած է բժշկական տզրուկներու կեդրոնական նեարդային համակարգի 60 միկրոմեթր տրամագիծով Ռէթսիւսի բջիջները: Թագաւորական հաստատութեան ներս եղած ատենը կարեւոր ներդրուներ ըրած է միջին ականջի ոսկորներու, ականջի թմբկաթաղանթի մկաններու նկարագրութեան գործին: Անոր 1896-ի երկհատոր Das Menschenhirn (Մարդու Ուղեղը) աշխատութիւնը եղած է մարդու ուղեղի մանրամասն կազմաբանութեան 19րդ դարու թէրեւս ամէնակարդացուող գիտական աշխատութիւնը: Ան նաեւ ուսումնասիրած է հնագոյն շուէտական եւ ֆիննական գանգեր, ընթանալով իր հօր Անտերս Ռէթսիւսի հետքերով, որ ուսումնասիրած էր մարդոց տարբեր ռասաներու գանգերը[5], ներդրումներ ընելով կեղծ գիտական գանգագուշակոււթան մէջ։ Իրաւամբ, Ռեթսիւսը եղած է հայրը կեղծ գիտական ռասայեական տեսութեան, որ կը փորձեր փառաբանել «Նորտական ռասան» որպէս մարդկութեան գերագոյն ռասա: [6]

Պատիւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռէթսիւսը 23 անգամ եղած է Նոպէլեան Մրցանակի թեկնածու 1901-էն մինչեւ 1916-ը:

Բուսաբանական անուններու մեջբերումներուն Կուսթաֆ Ռէթսիւսին անունը կը նշուի G.Retz. հապաւումով:

Մահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ան վախճանած է 1919-ին Սթոքհոլմին մէջ, վերապրելով իր կինը: Նոյն տարուան Շուէտի Աքատեմիոյ իր աթոռը զբաղացուցած է Ատոլֆ Նորեէնը Adolf Noreen:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]