Անտերս Ռէթսիւս
| Անտերս Ռէթսիւս | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 13 Հոկտեմբեր 1796[1][2][3][…] |
| Ծննդավայր | Lund Cathedral parish, Շուէտ[3] |
| Մահացած է | 18 Ապրիլ 1860[1][2][4][…] (63 տարեկանին) |
| Մահուան վայր | Կունգսհոլմ, Շուէտ[4][1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Լունտի Համալսարան և Կոպենհագենի համալսարան? |
| Մասնագիտութիւն | կենսաբան, մարդաբան, համալսարանի դասախօս և անատոմ |
| Աշխատավայր | Կարոլինյան ինստիտուտ? |
| Անդամութիւն | Գերմանական գիտութեան կաճառ՝ Լէօփոլտինա, Շուէտի գիտութիւններու արքայական կաճառ, Լունդի թագավորական ֆիզիոգրաֆիկական միություն?, Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա?, Շվեդիայի ռազմագիտության թագավորական ակադեմիա? և Պրուսիոյ գիտութիւններու արքայական կաճառ |
| Ծնողներ | հայր՝ Anders Jahan Retzius? |
| Երեխաներ | Կուսթաֆ Ռէթսիւս |
Անտերս Ատոլփ Ռէթսիւս (13 Հոկտեմբեր 1796[1][2][3][…], Lund Cathedral parish, Շուէտ[3] - 18 Ապրիլ 1860[1][2][4][…], Կունգսհոլմ, Շուէտ[4][1]), եղած է շուէտացի կազմաբանագէտ եւ Սթոքհոլմի Թագաւորական հաստատութեան ղեկավարը: Կուսթաֆ Ռէթսիւսին հայրը եղած է:
Ուսում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան ընդունուած է Լունտի Համալսարանը 1812-ին, ուր սորված է բժշկագիտութիւն եւ ուսանողներու փոխանակումով շարունակած է ուսումը Քոփընհակընի մէջ մինչեւ 1818-ին արտօնուած բժշկագիտութեան տոքթոր դառնալը: Եոնս Եաքոպ Պերսելիւսին հետ ունեցած ընկերութեան միջոցաւ 1824-էն վաղ ան նշանակուեցաւ Թագաւորական հաստատութեան կազմաբանութեան փրոֆեսոր:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յաջորդած քանի մը տասնամեակներուն ան ըրած է շատ կազմաբանական բացայայտումներ, զոր օրինակ՝ ակռաներու եւ գանկի մանր մասերու, մկանային եւ նեարդային համակարգերու վերաբերեալ: Ան նաեւ մարդաբանական հետազօտումներ ըրած է, կատարած է գանկաչափական ուսումնասիրութիւններ: Ան կը համարուի շատ ճանչուած եւ ընտրուած եղած է իր ժամանակի գիտական ակադեմիաններուն շատերուն ներս: Ան ներմուծած է սեփալական դասիչը, որ մարդու գլխի լայնութեան եւ երկարութեան յարաբերութիւնն է:
Ռէթսիւսը ուսումնասիրած է տարբեր ռասաներու գանկերու տեսակներու տարբերութիւնները, եւ, քանի որ ատոնք շատ կը տարբերէին, ան կը հաւատար, թէ ռասաներն ունին առանձին ծագումներ:[5] Ռէթսիւսը նաեւ ինքզինքը շուէտներու խմելու սովորութեան դէմ պայքարին մէջ դրսեւորած է, որ այդ ատեններ զգալիօրէն տարածուած էր շուէտական հանրութեան մէջ։ 1826-ին ան ընտրուեցաւ Շուէտի թագաւորական գիտութիւններու ակադեմիոյ անդամ:
Անտերս Ռէթսիւս թաղուած է Սթոքհոլմի Նորրա պեկրավնինկսփլաթսէն գերեզմանատանը[6]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 Anders A Retzius — 1917.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Lunds domkyrkoförsamlings kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/LLA/13254/C I/4 (1773-1799), bildid: C0067252_00296, sida 564
- 1 2 3 4 Kungsholms kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/0011/F I/6 (1859-1862), bildid: 00026743_00022, sida 35
- ↑ Peter Rowley-Conwy, From Genesis to Prehistory: The Archaeological Three Age System and its Contested Reception in Denmark, Britain, and Ireland, 2007, p. 120
- ↑ https://iservice.stockholm.se/open/Hittagraven/Pages/Search.aspx
| ||||||