Ուփսալայի Համալսարան
Ուփսալայի Համալսարան | |
---|---|
Կաղապար:Պատկերի ֆորմատավորում2 | |
File:Uppsala University logo.svg | |
Կարգախօս | Gratiae veritas naturae Կաղապար:Յղում la |
Հիմնադրուած է | 1477 |
Հիմնադրիր | Ստեն Ստուրե Ավագ? եւ Jakob Ulvsson? |
Ռեկտոր | Փրոֆեսոր Էւա Օքեսըն Eva Åkesson[1] |
Ուսանողներ | 43 591 |
Ընդհանուր անձնակազմ | 2 347 |
Ակադեմական կազմ | 4 718 |
Անդամակցութիւն | Համալսարանների մատարիկի ցանց?, Կոիմբրայի խումբ?, Եւրոպայի համալսարաններու միութիւն[2], Առցանց թուայնացած արխիւ[3], Guild of European Research-Intensive Universities?[4], Science for Life Laboratory?, Testbed Sweden Precision Health Cancer?, Health Data Sweden?, European Open Science Cloud Association?[5], Association of Swedish Higher Education Institutions?[6] եւ ELIXIR Germany? |
Տեղ | Ուփսալա |
Գոյներ |
Մարուն, ճերմակ |
Երկիր | Շուէտ Շուէտ |
Հասցէ | Dag Hammarskjölds Väg 7, 752 37 Uppsala[7] |
Կայք | Կաղապար:Url |
Uppsala University Վիքիպահեստում |
Ուփսալայի համալսարան (շուէտ.՝ Uppsala universitet)՝ Շուէտին մէջ տակաւին գործող հնագոյն համալսարան է, հիմնուած է 1477-ին[8]: Դասակարգուած է աշխարհի 100 լաւագոյն համալսարաններու քանի մը ցանկերուն մէջ։ ARWU դասակարգումով աշխարհի 63րդ համալսարանն է:[9][10]
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համալսարանն իր զարգացումն ապրած է 16րդ դարուն վերջին Շուէտի հզօրացման հետ միասին եւ հարաբերական ֆինանսական կայունութիւն ստացած է Կուսթաւ Ատոլֆ թագաւորի խոշոր դրամաշնորհի շնորհիվ: Ուփսալան նաեւ կարեւոր պատմական տեղ ունեցած է Շուէտի ազգային մշակոյթի, նոյնականացման եւ պետութեան կայացման մէջ։ Համալսարանն ունի 44 000 գրանցուած ուսանող եւ 2 300 տոքթորական ուսանողներ: Ունի դասախօսական կազմի 1 800 անդամ ընդհանուր 6 900 աշխատողներէն: 716 փրոֆեսորներուն քսանութ տոկոսը կանայք են: 2016-ի ծախսերը կազմած են 6.6 միլիար շուէտական քրուն՝ մօտաւորապէս $ 755 միլիոն:
Համալսարանին Հետ Կապ Ունեցած Նշանաւոր Անձինք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուփսալայի համալսարանին անունը կապ ունի տասնմեկ Նոպէլեան Մրցանակի արժանացած անձերուն հետ[11] եւ բազմաթիւ թագաւորականներու, աքատեմիքոսներու եւ հանրային մարդերուն հետ:
Քանի մը դարերուն Շուէտի գլխաւոր աքատեմիական հաստատութիւն ըլլալով, Ուփսալայի համալսարանը եղած է Շուէտի քաղաքական եւ գիտական յայտնի դէմքերու կրթութեան օրրանը: Անոնցմէ յայտնիներէն են Միաւորուած ազգերու գլխաւոր քարտուղար Տակ Համարխեոլտը (շուէտ.՝ Dag Hammarskjöld, 1905–1961), որ 1961-ին յետմահու Խաղաղութեան Նոպէլեան Մրցանակ ստացած է եւ շուէտ դիւանագէտ Հանս Պլիքսը (շուէտ.՝ Hans Blix, ծն.1928), որ եղած է Միջազգային աթոմային էնըրճիի գործակալութեան գլխաւորը 1981–1997-ին: Համարխեոլտը եւ Պլիքսը Ուփսալայի Իրաւագիտութեան ֆաքուլթիէն աստիճան ստացած են, անանկ, ինչպէս Շուէտի Արտաքին գործերու նախարար Աննա Լինտը (շուէտ.՝ Anna Lindh), որ սպաննուեցաւ 2003-ին:
Մշակոյթի Մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լունտի հետ միասին, Ուփսալան Շուէտի պատմական եւ աւանդական աքատեմիական կեանքի կեդրոն կը հանդիսանայ, դառնալով յիշատակուող առարկայ մը շուէտական գրականութեան, արուեստի եւ շարժագրութեան մէջ։ Յատկապէս, Ուփսալաի համալսարանը կարեւորաբար երեւցած է Սթիկ Լարսընի (շուէտ.՝ Stieg Larsson) Män som hatar kvinnor «Վիշապի դաջուածքով աղջիկը» (անգլերէն՝ The Girl with the Dragon Tattoo) ժապաւէնին մէջ:
Նորվեկացի փոփ երգչուհի Քիրսթի Սփարպոէն (նորվ.՝ Kirsti Sparboe) 1969-ին թողարկեցաւ Ուփսալայի համալսարանին նուիրուած երգ մը՝ «Ուփսալայի ուսանողուհին» (գերմաներէն՝ Ein Student aus Uppsala)[12] անունով:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ University Management, Uppsala University, retrieved 16 January 2012
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ Our Members / Tier 3
- ↑ https://www.the-guild.eu/members/
- ↑ https://eosc.eu/members/
- ↑ https://web.archive.org/web/20240513205453/https://suhf.se/om-suhf/medlemmar/
- ↑ (unspecified title)
- ↑ Ridder-Symoens, Hilde de. A History of the University in Europe. Cambridge University Press, 2003. Page 84.
- ↑ «Uppsala University in International Rankings»։ Uppsala University։ արտագրուած է՝ 2017-04-20
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-01-19-ին։ արտագրուած է՝ 2018-01-11
- ↑ «Eight Nobel laureates have been connected with the Uppsala University»։ արտագրուած է՝ 2010-06-12
- ↑ Youtube, "Ein Student aus Uppsala", by Kirsti Sparboe