Կարօ Յովնաթանեան
Կարօ Յովնաթանեան | |
---|---|
Ծնած է | 21 Հոկտեմբեր 1902[1] |
Ծննդավայր | Պաքու, Ռուսական Կայսրութիւն[1] |
Մահացած է | 29 Յունիս 1970[1] (67 տարեկանին) |
Մահուան վայր | Տոնեցք, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Միութիւն[1] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Պաքուի Պետական Համալսարան[1] |
Կոչում | փրոֆէսոր[1] |
Մասնագիտութիւն | վիրաբուժ |
Աշխատավայր |
Հարավային Օսիայի պետական համալսարան?[1] Դոնեցկի ազգային բժշկական համալսարան?[1] |
Կարօ Յովնաթանեան (21 Հոկտեմբեր 1902[1], Պաքու, Ռուսական Կայսրութիւն[1] - 29 Յունիս 1970[1], Տոնեցք, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Միութիւն[1]), հայ խորհրդային վիրաբոյժ, բժշկական գիտութիւններու դոկտոր (1937), փրոֆէսօր (1943), Ուքրաինայի ԽՍՀ գիտութիւններու վաստակաւոր գործիչ (1963)։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1927 թուականին աւարտած է Ազրպէյճանի համալսարանի բժշկական բաժանմունքը։ Մինչեւ 1941 թուականը աշխատած է Պաքուի հիւանդանոցային վիրաբուժութեան բուժարանին մէջ։ 1941-1943 թուականներուն ծառայած է խորհրդային բանակին մէջ։
- 1943 թուականէն Հիւսիս-Օսեթական բժշկական հիմնարկի ընդհանուր վիրաբուժութեան ամպիոնի վարիչ,
- 1953 թուականէն Տոնեցքի բժշկական հիմնարկի բաժանմունքային վիրաբուժութեան ամպիոնի վարիչ։
Անոր ղեկավարութեամբ մշակուած են սիրտի ձեռքբերովի արատներու, ստոծանիի, լեարդի, լեղուղիներու, փայծաղի, բարակ աղիքներու ուռուցքներու վիրահատութեան հարցերը։
Ան զբաղած է նաեւ միզաբանութեամբ։ ԽՍՀՄ-ի մէջ առաջինանգամ ինք մշակած է տեղային «Hypothermia» մեթոտը երիկամներու եւ շագանակագեղձի վիրահատութիւններու ժամանակ։
1963 թուականին հիմնադրած է վիրաբուժութեան թմրեցնող եւ վերակենդանացնող բժիշկներու Տոնեցքի մարզային գիտական ընկերութիւնը։
Պարգեւներ եւ մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անոր «Լեարդի եւ լեղուղիներու ասկարիդոզ» (1952) մենագրութիւնը արժանացած է մրցանակի (1952)։
Պարգեւատրուած է Աշխատանքային կարմիր դրօշի 2, Կարմիր աստղի շքանշաններով ու մետալներով։