Լուսինէ Աւետիսեան
Լուսինէ Արարատի Աւետիսեան | |
|---|---|
|
| |
| Ծննդավայր |
|
| Մասնագիտութիւն | բանաստեղծ, գրականագէտ, թարգման |
| Ազգութիւն | հայ |
| Քաղաքացիութիւն | Հայաստանի Հանրապետութիւն |
| Կրթութիւն | ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ (1991-1996)ՀՀ ԳԱԱ Գրականութեան ինստիտուտի ասպիրանտուրա (1996-1999) |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտութիւններու թեկնածու |
| Կայք | [http://<strong%20class="error"><span%20class="scribunto-error%20mw-scribunto-error-749f72a1">Script%20error:%20The%20function%20"formatUrl"%20does%20not%20exist. http://<strong%20class="error"><span%20class="scribunto-error%20mw-scribunto-error-749f72a1">Script%20error:%20The%20function%20"formatUrl"%20does%20not%20exist.] |
Լուսինէ Աւետիսեան - Լուսնէ Աւետիսեանց, բանաստեղծ, գրականագէտ, գրաբարագէտ, թարգմանիչ, բանասիրական գիտութիւններու թեկնածու։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1975 թուականի Մայիս 16-ին, ԼՂԻՄ (այժմ՝ ԼՂՀ) Ասկերանի շրջանի Սարուշէն գիւղին մէջ՝ ուսուցիչներ Արարատ Աւետիսեանի եւ Այտա Մանուկեանի ընտանիքին մէջ։
1978-ին ընտանիքը տեղափոխուած է ՀԽՍՀ եւ բնակութիւն հաստատած Հոկտեմբերեան (այժմ՝ Արմաւիր) քաղաքին մէջ։
Միջնակարգ կրթութիւնը ստացած է նախ՝ քաղաքի թիւ 7, ապա՝ շարունակած Երեւանի թիւ 10 դպրոցի (Մկրտիչ Խրիմեանի անուան) հայագիտական թեքումով դասարանին մէջ։
Դպրոցը աւարտած է 1991-ին եւ նոյն թուականին ընդունուած Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որը աւարտած է 1996-ին։
1996-ին ընդունուած է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան հիմնարկի ասպիրանտուրան։
Պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն՝ «Տիրան Չրաքեանի պոէտիկան» թեմայով՝ ստանալով բանասիրական գիտութիւններու թեկնածուի գիտական աստիճան։
1996-էն ի վեր կ'աշխատի նոյն հիմնարկին մէջ՝ իբրեւ աւագ գիտաշխատող։ Իր աշխատասիրութեամբ հրատարակուած են Լեւոն Շանթի երկերու ութհատորեայ ժողովածուի ակադեմիական հրատարակութեան երկու հատորները։ Այժմ տպագրութեան կը պատրաստէ Նիկոլ Աղբալեանի երկերու ակադեմիական հրատարակութեան լեզուաբանական հատորը։ Գրաբար կը դասաւանդէ համալսարաններու մէջ։






Գիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Բանաստեղծութիւններ» բանաստեղծական ժողովածու (2000),
- «Տիրան Չրաքեանի (Ինտրա) պոէտիկան»։ ISBN 99930-4-322-2 մենագրութիւն (2005), ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ,
- «Յաւերժամանուկը»։ ISBN 978-9939-53-184-7 , Անտուան դը Սենտ-Եքզիւպերիի «Փոքրիկ իշխանը» հէքիաթի բազմաշերտ վերլուծութիւն (2008),
- Լեւոն Շանթ, Երկերի ժողովածոյ, հ. 1, Երեւան, 2011, (Արմէն Մանուկեանի հետ) էջեր 38-155, 401-488, ISBN 978-5-8080-8080-9։
- Ուրբաթագիրք (2012)։ ISBN 978-99941-1-974-5 հայերէն առաջին տպագիր գրքի առաջին աշխարհաբար թարգմանութիւն եւ հարակից աշխատասիրութիւն (Առաջաբան)։ Իրականացած է պետական պատուէրով՝ Հայ գրատպութեան 500-ամեակին նուիրուած միջոցառումների շրջանակում։ «Գրքարուեստ-2012» հանրապետական հինգերորդ մրցանակաբաշխութեան ժամանակ ՀՀ Մշակոյթի նախարարութեան կողմից արժանացած է «Լաւագոյն գիրք գրքի մասին» մրցանակին։
- Լեւոն Շանթ, Երկերի լիակատար ժողովածոյ, հ. 8, Երեւան 2016, (Մանէ Սարինեանի հետ), էջեր՝ 5-407, 678-704, ISBN 978-5-8080-1008-6
- «Երբ յայտածուում է մաշտոցեան տրամաբանութիւնը», ի նպաստ դասական ուղղագրութեան կանոնարկման (2018)։ ISBN 978-9939-0-2588-9
- Առաջին անգամ աշխարհաբար է թարգմանել եւ գիտական հրատարակութեան է պատրաստում Անանիա Նարեկացու «Սակս բացայայտութեան թուոց» երկը։
- Սենեկա, Ներոն կայսերը. Գթասրտութեան մասին, (թարգմանութիւն գրաբարից), Իմաստասիրական խոհեր, Երկերի ժողովածու, Երեւան, 2019, էջ 691-740։ ISBN 978-9939-0-3131-6
- Սենեկա, Իր մայր Հելուիային. Մխիթարութեան մասին, (թարգմանութիւն գրաբարից), Իմաստասիրական խոհեր, Երկերի ժողովածու, Երեւան, 2019, էջ 740-777։ ISBN 978-9939-0-3131-6
- «Արժանի լինել» (գրաբար քերթուածների ժողովածու), Երեւան 2019, ISBN 978-9939-0-3185-9
- «Նոր հերոսապատում։ Արեւմտահայերէն պատմուածքներ», Երեւան, 2021, ISBN 978-9939-0-3502-4
- Սերգէ Աւետիսեան, Լոկ մի ճանապարհ ինձ տուն է բերում, Երեւան 2022, ISBN 978-9939-0-4228-2
- Lucinée Avétissian, L’éternel enfant, Erevan 2022, 100 p., Traduit de l’arménien par Armen Michaelian, ISBN 978-9939-0-4323-4
- Անտոն Սուրբ-Եքսուպերացի, Իշխանիկ, Երեւան, 2024, 100 էջ, (Անտուան դը Սենտ-Եքսուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքի գրաբար թարգմանութիւնը) , ISBN 978-9939-0-5159-8
Գիտական յօդուածներէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գեղագիտական հայեացքների դրսեւորումները Չրաքեանի նամակներում, Բանբեր Երեւանի համալսարանի, Երեւան, 2000, թիւ 2, էջ 209-219։
- Տիրան Չրաքեանը Մ. Կիւրճեանին հասցէագրուած նամակներում, Երիտասարդ գիտաշխատողներու յօդուածներու ժողովածու, Երեւան, 2001, թիւ 1 (2), էջ 143-147։
- Ծովերգութիւն, Գարուն, 2002, թիւ 4, էջ 84-90։
- Յակոբ Մեղապարտի տպագրած Ուրբաթագիրքը եւ նրա մերօրեայ հրատարակութիւնը, Հայ գիրքը եւ հայ գրականութիւնը, Երեւան, 2013, էջ 31-39,
- «Урбатагирк: первая армянская печатная книга», Портал «Наша среда», 30.09.2013
- Տիրան Չրաքեանի աշխարհայեացքը, Գրականագիտական հանդէս, Երեւան, 2014, էջ 76-118,
- Ա. «Չրաքեանի գեղագիտական հայեացքները», Գրականագիտական հանդէս, Երեւան, 2014, էջ 76-93,
- Բ. «Չրաքեանի փիլիսոփայական աշխարհայեացքը», Գրականագիտական հանդէս, Երեւան, 2014, էջ 93-118,
- Տիրան Չրաքեանի բառաստեղծական արուեստը։ Հակադրութիւն եւ պարադոքս, Էջմիածին ամսագիր, 2015, թիւ ԺԲ, էջ 90-101։
- «Անրի Վեռնոյի վէպ-յուշարձանը», Ցեղասպանութեան արտացոլումը հայ եւ համաշխարհային գրականութեան մէջ, Երեւան, 2015,
- Ինտրայի «Ներաշխար»-ի ստեղծման պատմութեան ուրուագծերը նամակներում, «Կամար», Պէյրութ, 2016, էջ 65-76։
- Երբ յայտածուում է մաշտոցեան տրամաբանութիւնը, Գիտական յօդուածների ժողովածու, Երեւան, 2017, էջ 24-49։
- Մխիթարեանք եւ տարերք լեզուիմաստասիրութեան Հայոց, «Վենետիկի Մխիթարեան միաբանութիւն 300. միջազգային գիտաժողով», Երեւան, 2018, էջ 339-354։
- Գրաբարի թեքումով հայագիտական դպրոցի անհրաժեշտութիւն, Կրթութիւն, 17.10. 2018, էջ 14-15։
- «Աղջիկ» բառի ստուգաբանութեան փորձ՝ լեզուաբանական, գրականագիտական եւ առասպելաբանական դիտանկիւնների համադրմամբ։
- Վարդավառ. Երբ յայտածուում է մոռացուած ծաղկանունը (միջգիտակարգային ուսումնասիրութիւն)։
- Արուեստ գրաբար քերթութեան Ալիշանի, (հակիրճ), Գրական թերթ, 17.07.2020։
- ԱՐՀԱՒԻՐՔ բառը, կամ Հարամանին այնքան էլ սարսափելի չէ, որքան թուում է, Արդի հայերէնագիտութեան խնդիրները, Գիտաժողով,
- Արուեստ գրաբար քերթութեան Ալիշանի, Բազմավէպ, 2021, թիւ 1-2, էջ 87-109։
- Աղջիկ բառի ծագումը, Վէմ, Երեւան, 2021, էջ 132-146։
- Հացի պաշտամունք եւ ինքնութիւն, լեզուիմաստասիրութիւն։ Հաց բառի ծագումը, Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 2021, էջ 147-174։
- «Արկանք» (երկանք) երգի գաղափարական եւ ձեւաիմաստային յենակէտերը, Դպրատուն, Ստեփանակերտ 2022, թիւ Ա, էջ 76-89։
- Լեզուաբանն ու լեզուիմաստասէրը, Նիկոլ Աղբալեանի 150-ամեակին ընդառաջ, Վէմ համահայկական հանդէս, Երեւան 2022, թիւ Գ., էջ 208-225։
- Արուեստ գրաբար քերթութեան Ալիշանի, Հ. Ղեւոնդ Ալիշան, յոբելեանական գիտաժողովի նիւթերի ժողովածոյ, Երեւան 2021, էջ 239-259։
Այլ յօդուածներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արեւմտահայերէնը ապրող, բազմասնուող եւ կենսատու լեզու
- Ներգաղթ դէպի լեզուն
- Հայոց գրերի բուժիչ յատկութիւնը Archived 2019-11-25 at the Wayback Machine.
- Армянский алфавит и наше зрение Archived 2019-05-22 at the Wayback Machine.
- Գրաբարի թեքումով հայագիտական դպրոցի անհրաժեշտութիւն
Իր մասին յօդուածներ եւ հաղորդումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յ. Պալեան, Կրկին կը խօսուի փտախտ դարձած ներազգային էական հարց ուղղագրութեան մասին, Հայրենիք, 28.12.2015
- Զրոյց, Հարց եւ հարցում (զրոյց լեզուի մասին), կը զրուցեն Իշխան Չիֆթչեան եւ Լուսինէ Աւետիսեան, Հայերէն blog, 25.09.2016
- Զրոյց, Հարց եւ հարցում (զրոյց լեզուի մասին), Բ. մասն, կը զրուցեն Իշխան Չիֆթչեան եւ Լուսինէ Աւետիսեան, Հայերէն blog, 27.09.2016
- Զրոյց, Հարց եւ հարցում (զրոյց լեզուի մասին), Գ. մասն, կը զրուցեն Իշխան Չիֆթչեան եւ Լուսինէ Աւետիսեան, Հայերէն blog, 14.10.2016
- Զ. Արիստակէսեան, Գրաբարի պատգամաբերը, Հետք, 27.10.2017
- Արմէն Միքայեղեան, Լուսինէ Աւետիսեանի «Երբ յայտածուում է մաշտոցեան տրամաբանութիւնը», Ագգ, 24.05.2019
- Լուսինէ Աւետիսեան. «Այսօր համացանցը հնարաւորութիւն կու տայ հասարակութեան ճաշակները տարորոշելու, բայց եւ ինքը՝ համացանցը վերցուցած է ճաշակ ձեւաւորելու հնարաւորութիւնն ու գործառոյթը», հարցազրոյց, Ժամանակ, Կ. Պողիս, 09.11.2020
- Արմէն Միքայեղեան (պատմալեզուաբան), Լուսինէ Աւետիսեանի խմբագրութեամբ ՆՈՐ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ. Արեւմտահայերէն պատմուածքներ ժողովածուէն տպաւորութիւններ
- Բագրատ Եսդուգեան, Պատերազմի անդրադարձը գրականութեան մէջ, Ակօս, Կ. Պողիս 21.02.2021, թիւ 1284
- Բագրատ Եսդուգեան, Ուղղագրութեան մերօրեայ հոգերու մասին, Ակօս, Կ. Պողիս, 26.02.2021, թիւ 1286
- Երան Գույումճեան, Իմ խոնարհ արձագանգը «Նոր հերոսապատում» գիրքին, Գրական թերթ, 02.04.2021
- Դիմանկար. Լուսինէ Աւետիսեան (ՎԷՄ ռատիոկայան, «Աշխարհայեացք» հաղորդաշար, հաղորդումը կը վարէ Արաքս Պօղոսեանը)
- Չակերտներ. Լուսինէ Աւետիսեան (Հ 1 հեռուստատեսութիւն, Հաղորդումը կը վարէ Արթուր Բախտամեանը)
- Մեր մեծերը. Ինտրա
- ԱՐ. Վարպետների քաղաքը
- Բարեւ երկիր
- Վերնագիրը վերջում (Արցախի ՀՏ)
- Անկախութեան սերունդ
- Художники. Первый канал России
- Мир. Вместе+
- «Արեւմտահայերէն» հաղորդաշար. Հանրային ռադիո
Քանդակներից
Քանի մը գծանկար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղբեւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լուսինէ Աւետիսեան (2000)։ Բանաստեղծութիւններ։ Հայաստան, ք. Երեւան, Իսահակեան փող. 28: Նոյեան տապան։ ISBN 4702080202
- Լուսինէ Աւետիսեան (2005)։ խմբագիր՝ Ս. Սարինեան, խմբգր․։ Տիրան Չրաքեանի (Ինտրա) պոէտիկան։ Հայաստան, ք. Երեւան, Տէրեան փող. 91: Հեղինակային հրատարակութիւն։ ISBN 99930-4-322-2
- Լուսինէ Աւետիսեան (2008)։ Յաւերժամանուկը։ Հայաստան, ք. Երեւան, Տէրեան փող. 91: Հեղինակային հրատարակութիւն։ ISBN 978-9939-53-184-7
- Լուսինէ Աւետիսեան (բնաւրինակի վերծանութիւն, թարգմանութիւն, առաջաբան, ծանաւթագրութիւններ, անունացանկեր եւ ձեւաւորում) (2012)։ խմբագիր՝ Լ. Զէքիեան, խմբգր․։ Ուրբաթագիրք։ Հայաստան, ք. Երեւան, Կոմիտասի պող. 49/2, Զանգակ գրատուն: Հեղինակային հրատարակութիւն։ ISBN 978-99941-1-974-5
- http://language.sci.am/hy/books/gitakan-hodvatsneri-zhoghovatsow-zhoghovatsown-nvirvowm-e-grigor-ghapantsyani-tsnndyan-130
- http://language.sci.am/hy/conferences/conference-chapantsyan/erb-yaytatsowowm-e-mashtotsean-tramabanowtiwne-awetisean-lowsine
- Լուսինէ Աւետիսեան «Երբ յայտածուում է մաշտոցեան տրամաբանութիւնը», ISBN 978-9939-0-2588-9
- Լուսնէ Աւետիսեանց «Արժանի լինել», ISBN 978-9939-0-3185-9
- Դասական հայերէն քերթուածներ՝ https://www.youtube.com/playlist?list=PLEJNGblcgg-M1_XS9SH5e9GzhSfmpUKga
- Քերթուածներ՝ https://www.youtube.com/playlist?list=PLEJNGblcgg-MRRsVEEoC92mkK5WcaOcRg
- Կայք՝ https://lusineavetisyan.do.am/
- Քանդակներ՝ https://www.youtube.com/playlist?list=PLEJNGblcgg-NxojG6y1ochcUb37gZAsXD