Լեւոն Զօհրապեան
| Լեւոն Զօհրապեան | |
|---|---|
| Ծնած է | 1 (13) Նոյեմբեր 1894[1][2] |
| Ծննդավայր | Պաթում, Բաթումի գավառ[1][2] |
| Մահացած է | 29 Օգոստոս 1969[1][2] (74 տարեկանին) |
| Մահուան վայր | Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Մասնագիտութիւն | դերասան |
| Աշխատավայր | Գիւմրիի Վարդան Աճեմեանի անուան պետական թատրոն[1] |
Լեւոն Զօհրապեան (1 (13) Նոյեմբեր 1894[1][2], Պաթում, Բաթումի գավառ[1][2] - 29 Օգոստոս 1969[1][2], Լենինական, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ դերասան։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զօհրապեան ծնած է Վրաստանի մեծահարուստ ընտանիքներէն մէկուն մէջ. նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրի ռուսական դպրոցէն ներս, ուր կատարած է իր բեմական նախափորձերը:
Քանի մը տարի թատերական փորձ ձեռք ձգելէ ետք ուսումը շարունակած է ռուսական թատերական կաճառէն ներս՝ 1919-1921 տարիներուն:
Զօհրապեան որոշ ժամանակ ռուսական թատրոնին ծառայելէ ետք անցած է հայկական թատրերգութեան, ինչ որ պատճառ եղած է հայերէն լեզուի բարելաւման՝ նկատի ունենալով իր ռուսական կրթութիւնը:
Հայկական թատրերգութեան մէջ ելոյթ ունեցած է Գրիգոր Աւետեանի, Յասմիկի, Վահրամ Փափազեանի եւ այլ յայտնի դերասաններու հետ:
Լեւոն Զօհրապեան իր դերասանական կեանքի մեծ մասը անցուցած է Կիւմրիի մէջ, մաս կազմելով Վարդան Աճէմեանի անուան թատրոնին, ուր դարձած է առաջին կարգի դերասան:
Զօհրապեան իբրեւ դերասան ներկայացուցած է․
- Յակոբ Պարոնեանի «Մեծապատիւ մուրացկանները», ստանձնելով Աբիսողոմ աղայի դերը,
- Գ. Սունդուկեանի «Պէպօ»ն՝ Զիմզիմովի դերով,
- Շէյքսփիրի «Տասներկուերորդ գիշեր»ը՝ Թոպի Պելչի դերով,
- Վ. Կուսեւի «Փառք»ը՝ Մետվետեւի դերով եւ բազմաթիւ ուրիշներ:
Զօհրապեան թատրերգութեան կողքին դերեր ստանձնած է նաեւ ժապաւէններու մէջ, մաս կազմելով «Սեւանի ձկնորսները», «Դաւիթ Բէկ», «Մանրուք» եւ «Հասցէատիրոջ Որոնումները» ժապաւէններուն[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — է. 399.
- ↑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ ԼԵՒՈՆ ԶՕՀՐԱՊԵԱՆ