Լեւոն Արոնեան
Լեւոն Արոնեան | |
---|---|
| |
Ծնած է | 6 Հոկտեմբեր 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2][3][4] |
Քաղաքացիութիւն |
Հայաստան[5] Գերմանիա[6][7] Ամերիկայի Միացեալ Նահանգներ[6][7] |
Ուսումնավայր | Մարմնակրթութեան հայկական պետական դպրոց |
Մասնագիտութիւն | շախմատիստ |
Անդամութիւն | Բադեն-Բադեն?, Կրոյցբերգ ՇԱ? եւ SV Wattenscheid? |
Ամուսին | Արիաննե Կաոիլի?[8] |
Կայքէջ | levonaronian.com(անգլերէն) |
Լեւոն Գրիգոր Արոնեան (6 Հոկտեմբեր 1982[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2][3][4]), հայ ճատրակ խաղցող, գմելինաքար (grandmaster)։ 2005-ի աշխարհի բաժակակիր, Հայաստանի հաւաքականին կազմով 37-րդ, 38-րդ եւ 40-րդ համաշխարհային ողիմպիադներու, 2011 թ. աշխարհի խմբային (team) առաջնութեան յաղթող, բազմաթիւ «Գերբաժակ»ի Մրցաշարքերուն, ՖԻՏԷ-ի (FIDE - World Chess Federation) Մեծ մրցանակին, Ուէյք Աան Զէյի (Wijk aan Zee) մրցաշարքին քառակի յաղթող (2007, 2008, 2012 եւ 2014), 2009-ի եւ 2013-ի Պիլպաօ–Աւագներ (Bilbao Masters) սաղաւարտի յաղթող, արագ ճատրակի 2009-ի աշխարհի ախոյեան, 2006-ի եւ 2007-ի Ֆիշերի ճատրակի աշխարհի ախոյեան, 2010-ի կայծակնային ճատրակի աշխարհի ախոյեան, 2002-ի Հայաստանի ախոյեան։ 2011-ին Մոնաքոյին (Monaco) մէջ ան մասնակցեցաւ «կոյր» եւ արագ Ճատրակի (Amber Rapid and Blindfold Chess Tournament) «Ամպեր» (Melody Amber) աւանդական մրցաշարքին եւ դարձաւ անոր վերջին յաղթողը (մրցաշարքը այլեւս տեղի չունենար)։
Երկու տարի անընդհատ՝ 2005[9] եւ 2006 թուականներուն[10], մարզական լրագրողներու հարցուփորձով ճանչցուած է Հայաստանի լաւագոյն մարզիկ։ 2015-ի Ապրիլ 1-ի դրութեամբ անհատական վարկանիշով աշխարհի 10-րդ ճատրակ խաղցողն է (2770)։ 2014 թուականին արժանացած է Երեւանի պատուաւոր քաղաքացի կոչման։
2014 թուականին արժանացած է Երեւանի պատուաուոր քաղաքացիի կոչման[11]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայրը՝ Գրիգոր Արոնովը, Բնագէտ-բիւրեղագէտ է, ազգութեամբ՝ հրեայ, մայրը՝ Սեդա Աւագեան, լեռնային ճարտարագէտ է[12]։
Մանկութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեւոնը եղած է հանգիստ եւ նստակեաց երեխայ. ժամերով կրնար նստիլ աթոռակին՝ խաղալով միեւնոյն խաղալիքով եւ երգելով Մոցարթի «Գիշերային փոքրիկ սերենատի» մեղեդին։ Երգել սկսած է աւելի կանուխ, քան խօսիլ։ Ծնողներուն թուացած է, թէ Լեւոն երաժիշտ կը դառնայ։
Փոքր հասակին սորված է կարդալ, իմացած է գրեթէ բոլոր պետութիւններուն դրօշները, հետաքրքրուած է Ամերիկայի նուաճման պատմութեամբ, տարբեր երկիրներ շրջելրով։
Շախմատ խաղալ սովորած է ինը տարեկանին քրոջմէն՝ Լիլիթէն։ Մանկութեան տարիներուն՝ 1990-1997 թուականներուն, իր մարզիչը եղած է ներկայի կրանտմասթըր Մելիքսէթ Խաչիեանը։ Ըստ Խաչիեանի՝ երբ Լեւոնը դարձաւ կրանտմասթըր, իրեն արդէն անհրաժեշտ էր աւելի բարձրակարգ մարզիչ։ Ճիշդ այդ դերն ալ ստանձնեց կրանտմասթըր Արշակ Պետրոսեանը, որուն հետ պարապմունքներու ժամանակ Արոնեանը իւրացուցած է շախմատի բազմաթիւ նրբութիւններ։
Լեւոնի սեղանի առաջին գիրքերն եղած են «Ալեոխինի ընտրեալ 300 պարտիաները», Քափապլանկայի պարտիաներու ժողովածուն, 1924 եւ 1927 թուականներու նիւեորքեան մրցաշարերու պարտիաները Ալեխինիի մեկնաբանութիւններով եւ Քափապլանքայի «Շախմատային ինքնուսոյցը»։ Այդ գիրքերը մեծապէս օգնած են Լեւոնի ստեղծագործական աճին. այն, ինչ անոր հասակակիցները կ’իւրացնէին մէկ տարուան մէջ, ան կը սորվէր մէկ ամսուան մէջ։
Առաջին անգամ Լեւոնի մասին սկսան խօսիլ 1992 թուականին՝ աշխարհի, մինչեւ 10 տարեկաններու, առաջնութեան ընտրական մրցումներուն մէջ տարած փայլուն յաղթանակէն ետք։
Մինչեւ 1999
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1994 թուականին Հունգարիոյ Սեկետ քաղաքին մէջ Լեւոնը դարձաւ մինչեւ 12 տարեկաններու աշխարհի ախոյեան: Այդ առաջնութեամբ ան իր ետեւ ձգեց ապագայ բարձրակարգ կրանտ-մասթըրներ Էթիեն Պաքրօն (Ֆրանսա), Ռուսլան Փոնոմարիովը (Ուքրանիա), Ֆրանսիսքօ Վալեխօ Փոնսը (Սպանիա) եւ Ալեքսանտր Կրիշչուք (Ռուսիա): Այդ առաջնութիւնը յաղթէլուն համար Արոյեանին շնորուեցաւ ՖԻՏԷ-ի վարպետի կոչում:
1995 թուականին Փարիզի մէջ Արոյեանը յաղթեց մինչեւ 14 տարեկաններու արագ ճատրակի աշխարհի առաջնութեան:
1996 թուականին յաղթեց Սպանիոյ մէջ կայացած մինչեւ 14 տարեկաններու աշխարհի առաջնութեան:
Նոյն թուականին ան դարձաւ միջազգային վարպետ:
1997 թուականին Արոյեան նուաճեց «Գասպարովի բաժակը»:
1999-2000
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1999 թուականին դարձաւ Հայաստանի փոխախոյեան եւ ընդգրկուեցաւ Հայաստանի հաւաքականի կազմին մէջ, որ Պաթումի մէջ դարձաւ Եւրոպայի ախոյեան:
2000 թուականին անոր շնորհուեցաւ կրանտմասթըրի կոչում:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=241
- ↑ 2,0 2,1 2,2 http://en.chessbase.com/post/economist-wins-european-club-cup-in-plovdiv
- ↑ 3,0 3,1 3,2 http://chess-db.com/public/pinfo.jsp?id=13300474
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.triposo.com/loc/Yerevan/sports
- ↑ http://www.worldatlas.com/webimage/countrys/europe/armenia/amfamous.htm
- ↑ 6,0 6,1 https://web.archive.org/web/20110824132919/http://ratings.fide.com/fedchange.phtml?year=2003
- ↑ 7,0 7,1 https://web.archive.org/web/20121014010636/http://ratings.fide.com/fedchange.phtml?year=2004
- ↑ http://chess-news.ru/node/23794
- ↑ 2005 թ. լավագույն մարզիկ
- ↑ 2006 թ. լավագույն մարզիկ
- ↑ Լեւոն Արոնյանը դարձել է Երեւանի պատվավոր քաղաքացի
- ↑ Մէջբերման սխալ՝ Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedint
|