Լեւոն Առատեան
Լեւոն Առատեան | |
---|---|
| |
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Lévon Ara Aradian |
Կեղծանուն | Sir L. |
Ծնած է | 3 Յուլիս 1932 |
Ծննդավայր | Պուրճ Համուտ, Լիբանան |
Մահացած է | 17 Հոկտեմբեր 2019[1] (87 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա |
Ազգութիւն | Հայ[2] |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա |
Կրթութիւն |
Q25394732? Ժիւլիան ԱկադեմիաԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ, գծագրիչ, վիմագրող, պաստելիստ |
Կայք | sir-l.fr |
Լեւոն Առատեան (Sir L, 3 Յուլիս 1932, Պուրճ Համուտ, Լիբանան - 17 Հոկտեմբեր 2019[1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսա), հայ արուեստագէտ եւ բարերար։ Արուեստի աշխարհի մէջ յայտնի «Sir L» անունով:
Առատեանի դիակեզման արարողութիւնը տեղի ունեցած է 24 հոկտեմբերին՝ Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատան մէջ:
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պէյրութ։ Յաճախած է Պէյրութի Մխիթարեան Միաբանութիւնը, ապա Ճիզվիտներու գոլեճը։
1951-ին Փարիզ մեկնած է եւ սորված է Սորպոնի համալսարանին մէջ: Ունեցած է անհատական ցուցահանդէսներ, մասնակցած է խմբակայիններու եւ ճանաչում ձեռք բերած է Եւրոպայի մէջ:
1988-ի, Սպիտակի երկրաշարժէն ետք, ան ցուցահանդէս կազմակերպած է՝ միջազգային ճանաչում ունեցող նկարիչներու, այս առթիւ հաւաքուած 2 միլիոն ֆրանքը տրամադրած է Ֆրանսահայ բժիշկներու միութեան՝ աղէտի գօտիի մէջ ծրագիր իրականացնելու համար: Աջակցած է հայաստանցի նկարիչներուն, Չարենցաւան քաղաքի մէջ հիմնած է գորգագործութեան արհեստանոց[3]:
Լեւոն Առատեան աշխոյժ գործունէութիւն ունեցած է նաեւ մարդու իրաւունքներու պաշտպանութեան ասպարէզի մէջ՝ ցուցահանդէսներով բարձրաձայնելով ցեղասպանութիւններու հարցը: Այդ թեմայով անոր կազմակերպած «Կեանքի երանգներ» ցուցահանդէսը 1990-ականներու սկիզբը շրջած է եւրոպական շարք մը քաղաքներ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'hui — Maisons-Alfort: 2021. — P. 522. — ISBN 978-2-905686-93-0
- ↑ «ORER.eu - Արուեստագէտ Լեւոն Առատեանի բարի գործերը շարունակւում են նրա մահուանից հետոյ»։ orer.eu։ արտագրուած է՝ 2020-06-30