Չարենցաւան
Քաղաք | |||
---|---|---|---|
Չարենցաւան | |||
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Կոտայքի մարզ | ||
Քաղաքապետ | Յակոբ Շահգելդեան | ||
Հիմնադրուած է՝ | 1948 | ||
Տուեալ կարգավիճակում | 1961 | ||
Տարածութիւն | 5 քմ² | ||
ԲԾՄ | 1660±1 մեթր | ||
Պաշտօնական լեզու | հայերէն | ||
Բնակչութիւն | 25 039 մարդ (2001) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Տեղաբնականուն | չարենցաւանցի | ||
Ժամային գօտի | UTC+4։00 | ||
Փոստային ցուցանիշ | 2501 եւ 2502 | ||
Չարենցաւան, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզի մէջ, մարզկեդրոնէն 12 ք․մ․ հարաւ-արեւմուտք։[1][2]
Հիմնադրուած է 1947 թուականի Փետրուար 23-ին, որպէս աւան «Լուսաւան» անուանամբ։ 1961 թուականին ստացած է քաղաքի կարգավիճակ, իսկ 1967 թուականի Սեպտեմբեր 23-ին վերանուանուած՝ Չարենցաւան, ի յիշատակ բանաստեղծ Եղիշէ Չարենցի։
Քաղաքը կը գտնուի Հրազդան գետի ափին, Երեւանէն 25 ք․մ․ հիւսիս։ Քաղաքի մօտակայքէն կ՛անցնի երկաթագիծ, ինչպէս եւ M4 մայրուղին, զոր կը միացնէ Երեւանը Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերուն հետ։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չարենցաւանի ազգաբնակչութեան փոփոխութիւնը.[3]
Տարի | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 24590 | 32229 | 25039 | 24800 |
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արդիւնաբերական կեդրոն է։ Բնակիչներուն մէկ մասը կը զբաղի մեքենաշինութեամբ, հանքային ջրերու, գործիքներու արտադրութեամբ։
Պատմամշակութային կառոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չարենցաւանի շրջակայքը կը գտնուի՝ քարէ դարու, Աշելեան ժամանակաշրջանի կայան։ Այնտեղ կը գտնուի նաեւ Եղիշէ Չարենցի արձանը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Geonames (անգլերէն)
- ↑ «World-Gazetteer.com»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-01-05-ին (անգլերէն)
- ↑ «Հայաստանի հանրապետութեան բնակավայրերու բառարան, էջ 164»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-12-ին։ արտագրուած է՝ 2014 Ապրիլ 16