Jump to content

Սաղմոսաւան

Գիւղ
Սաղմոսաւան
Երկիր Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Այլ անուանումներ Սագմոսավան, Սագմոսավանք, Սաղմոսավանք
Ազգային կազմ Հայեր

Սաղմոսաւան, գիւղ Հայաստանի Հանրապետութեան Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Սաղմոսաւան համայնքին մէջ։

Սաղմոսաւանը կը գտնուի Հայաստանի Հանրապետութեան Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Սաղմոսաւան համայնքին մէջ։ Ճանչցուած է նաեւ Սագմոսաւան, Սագմոսավանք, Սաղմոսավանք[1]:

Գիւղը կը գտնուի Քասաղ գետի աջափնեայ կողմը, մարզի կեդրոնէն 8 քմ․ հիւսիս-արեւելք հեռաւորութեամբ, ծովի մակերեսէն 1620 մ․ բարձրութեամբ։ Հիմնադրուած է 1830-ական թուականներուն։

Սուրբ Աստուածածին եկեղեցի

Սաղմոսաւանի բնակչութեան նախնիները գաղթած են Պարսկահայաստանէն։

Սաղմոսաւանի ազգաբնակչութեան փոփոխութիւնը

Տարի 1831 1873 1886 1931 1959 1970 1979 1979 2001 2004
Բնակիչ 131 166 238 155 194 133 78 87 198 219

Բնակչութիւնը կը զբաղի անասնապահութեամբ, այգեգործութեամբ, պտղաբուծութեամբ, հացահատիկի եւ սննդաբոյսերու մշակումով։

Խաչքար Խաթունի

Պատմական վայրեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գիւղին մէջ կը գտնուի Սաղմոսավանքի համալիրը, որուն մէկ մասը կառուցուած է 1215 թուականին Վաչէ Վաչուտեան իշխանի եւ անոր տիկնոջ՝ Մամախաթունի կողմէ[2]։ Գիւղին մէջ կը գտնուի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի անապատը (13-14-րդ), Սուրբ Աստուածածին (1225) եւ Սուրբ Սիոն (1215) եկեղեցիները։

  1. Ս.Յ. Յարութիւնեան (2003)։ Հայաստանի Հանրապետութեան Վարչատարածքային բաժանումը (01.01.2003)։ Երեւան: «Տիգրան Մեծ» հրատարակչութիւն։ ISBN 9994100009 
  2. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005)։ Վերայայտնաբերել Հայաստանը ուղեցոյց (անգլերէն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ հրտրկթն․)։ Հայաստան: Մատիտ։ էջ 51։ ISBN 9994101218 

Կաղապար:Արագածոտնի մարզ