Էդուարդ Աւագեան
| Էդուարդ Աւագեան | |
|---|---|
| Ծնած է | 19 Օգոստոս 1927[1][2] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1][2] |
| Մահացած է | 13 Մարտ 2010 (82 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք[1] |
| Մասնագիտութիւն | գրագէտ, բանաստեղծ, թարգմանիչ, Խմբագիր և արձակագիր |
| Աշխատավայր | Գիտելիք?, Սովետական գրող? և Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն և ԽՍՀՄ ժուռնալիստների միություն? |
| Ամուսին | Սվետլանա Ավագյան? |
Էդուարդ Աւագեան (19 Օգոստոս 1927[1][2], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1][2] - 13 Մարտ 2010, Երեւան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր եւ թարգմանիչ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս: 1952-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական հիմնարկի հայկական բաժինը: Տարի մը «Գիտելիք» ընկերութևան մէջ իբրեւ դասախօս պաշտօնավարելէ ետք, 1953-1954 հայոց լեզու դասաւանդած է՝ Մոսկուայի գրողներու միութևան կեդրոնական տան մէջ, թարգմանիչներու խմբակին:
1954-ին վերադարձած է Երեւան եւ պաշտօնավարած է Հայպետհրատի մէջ, նախ՝ իբրեւ սրբագրիչ, ապա իբրեւ խմբագիր:
Եղած է «Սովետական գրող» հրատարակչութեան պատանեկան գրականութեան խմբագիր, միաժամանակ՝ խմբագրութեան վարիչի տեղակալ:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էդուարդ Աւագեան հրատարակած է բազմաթիւ գիրքեր, որոնցմէ են․
- «Մենք ապրում ենք Կոնդում»,
- «Մարդը մարդուն»,
- «Կախարդական աշխարհ»,
- «Հաւատ եւ սէր»,
- «Զրոյց գարնան հետ» եւ «Մի կեանքը քիչ է»
Աւագեան ռուսերէնէ եւ անգլերէն թարգմանած է աւելի քան 20 հատորներ, իսկ իր գործերէն ոմանք թարզմանուած են ռուսերէնի, ուքրաներէնի եւ այլ լեզուներու։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Բագին», Մարտ-Ապրիլ 1988, Պէյրութ, էջ 72։