Եւգինէ Եփրեմեան
Եւգինէ Եփրեմեան | |
---|---|
Ծնած է | 1934 |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն | Պէյրութ |
Ուսումնավայր |
Բեյրութի գեղարվեստի ակադեմիա? Փարիզի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց |
Մասնագիտութիւն | քանդակագործ |
Եւգինէ Եփրեմեան-Տը Կրեֆին (1934, Պէյրութ, Լիբանան), քանատահայ քանդակագործ, գեղանկարիչ։
Ծնած է ծնած է Պուրճ Համուտի Նոր Մարաշ թաղին մէջ: Աւարտելէ ետք Սահակեան բարձրագոյն վարժարանը, յաճախած է Աքատեմի Լիպանեզ տէ Պօզա՛ր, քանդակի բաժին, ապա մեկնած է Փարիզ ու աշխատած` Էքոլ Նասիոնալ Սիւփերէօր տէ պօ զ՛ան-ի մէջ, աշակերտելով երկու նշանաւոր արձանագործներու` Քութիւրիէրի եւ Քոլամարինիի:
60-ականներուն ամուսնացած է ու ընտանեօք մեկնած` Քանատա, ուր կ'ապրի ու կը ստեղծագործէ:
Եւգինէ իրագործած է բազմաթիւ նշանաւոր անձերու կիսանդրիները` Փարիզ եւ Քանատա[1]:
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ջրկիր կանայք,
- Մայր եւ որդի,
- Թմբկահարը,
- Հանգստացող կինը,
- Մայրը երեխայի հետ,
- Կոմիտաս Վարդապետ Սողոմոնեանի քանդակը[2],
- Ամուսնին՝ Տան տը Կրեֆի, դիմաքանդակը,
- Զարեհ Որբունիի դիմաքանդակը,
- Երգահան Կարպիս Ափրիկեանի դիմաքանդակը[3]։
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տուած է անհատական ցուցահանդէսներ` Մոնրէալ, Փարիզ, Թորոնթօ, Օթավա եւ Նիւ Եորք` արժանանալով բարձր գնահատանքի:
Մասնակցած է հետեւեալ սալոններուն.
- Գերիրապաշտ սալոն, Փարիզ,
- Արձանագործութեան միջազգային սալոն-թանգարան Ռոտենի մէջ, Փարիզ,
- Աշնանային սալոն եւ Ապրող Արուեստ, Մոնրէալ,
- Հայ արուեստագէտներու սալոն, Մոնրէա։
23 անձնական ցուցահանդէսներ տուած է 2007-էն մինչեւ 2015 թուական, զանազան երկիրներու մէջ: Իր գործերը կը զարդարեն բազմաթիւ հաւաքածոներ եւ կը գտնուին թանգարաններու մէջ[1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 «Իւրաքանչիւր Արուեստի Գործ… – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-03-02
- ↑ «123ehost | Armenian Prelacy of Canada» (en-US)։ արտագրուած է՝ 2023-03-02
- ↑ «Մայեսթրօ Կարպիս Ափրիկեան` Երաժշտահանն Ու Խմբավարը – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-03-02