Եղիա Արշակունի

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Եղիա Արշակունի
Ծնած է 1897
Ծննդավայր Սիսիան, Սիւնիքի մարզ, Հայաստան
Մահուան պատճառ Հայոց Ցեղասպանութիւն
Ազգութիւն հայ
Կրթութիւն Պէյրութի Ամերիկեան Համալսարան
Մասնագիտութիւն բժիշկ

Եղիա Արշակունի (ծն.՝ 1897, Սիսիան, Սիւնիքի մարզ), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Եղիա Արշակունի ծնած է 1897 թուականին, Ատանայի նահանգի, Գոզանի գաւառի՝ Սիս քաղաքին մէջ։ 1912 թուականին աւարտած է նախակրթարան։ 1912-1915 թթ. ուսանած է ամերիկացի միսիոներներու Տարսոնի Սէյնթ Փօլ գոլէճին մէջ։ 1915 թուականին՝ ուսումը կիսատ ձգելով, ծնողներու հետ աքսորուած է Սուրիա` Հալէպ, ապա Հոմս, ուր հօր հետ զբաղ­ուած է զա­նա­զան առեւտ­րա­կան գոր­ծե­րով։ Քա­ղա­քի բրի­տա­նա­կան գրա­ւու­մէն ե­տք ծա­ռա­յած է բրի­տա­նա­կան բա­նա­կին որ­պէս թարգ­մա­նիչ։ Այդ ըն­թաց­քին մեծ դեր կա­տա­րել է հայ կա­նանց եւ որ­բե­րուն հաւա­քե­լու դժուա­րին գոր­ծին մէջ։ Որոշ ժա­մա­նակ եղած է Հոմ­սի որ­բա­նո­ցի ու­սու­ցիչ, ապա` տնօրէնը։ 1919 թուականին մեկնած է Կիլիկիա եւ Տարսոնի գոլէճի մէջ շարունակած իր ուսումնառութիւնը։ 1921 թուականին, աւարտելով ուսումը, մեկնած է Պէյրութ։ 1921 - 1924 թթ. ուսանած է Պէյրութի Ամերիկեան համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետի մէջ։ Ուսման տարիներուն գործուն մասնակցութիւն ունեցած է Հայ ուսանողական միութեան աշխատանքներուն։ 1924 - 1925 թթ. աշխատած է Կիպրոսի Լարնաքա քաղաքին մէջ։ 1926 թուականին մեկնած է Յունաստան եւ շարունակած է ատամնաբոյժ աշխատած։ Շուտով բարեխիղճ եւ հմուտ ատամնաբոյժի համբաւ է ձեռք բերած։ Քոքինիայի մէջ մասնակցած է ազգային եւ հասարակական միջոցառումներուն։ Գործուն աջակցութիւն ցուցաբերած Միսաք Քէլէշեանին՝ «Սիս-Մա­տե­ան» գիրքը կազմելու եւ հրատարակելու հարցով։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։