Դաւիթ Երեւանցի
Դաւիթ Երեւանցի | |
---|---|
| |
Ծնած է | 22 Օգոստոս 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ուսումնավայր | Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան |
Երկեր/Գլխաւոր գործ | Տիգրան Պետրոսեանի անուան շախմատի տուն, Երեւանի պետական տիկնիկային թատրոն, Հայոց ցեղասպանութեան յուշարձան, Ղարաբաղցի Կինը, Կոմիտասի Յուշարձան, Գրիգոր Հասրաթեանի յուշաքար, Ուիլիըմ Սարոյեանի յուշարձան եւ «Վարք յաւերժութեան» քանդակ |
Մասնագիտութիւն | քանդակագործ, գծանկարիչ |
Դաւիթ Երեւանցի (Դաւիթ Նիկոլ Բաբայեան, 22 Օգոստոս 1940, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ քանդակագործ։ Կ'ապրի եւ կը ստեղծագործէ Փարիզի մէջ։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան։ 1968 թուականին աւարտած է Փանոս Թէրլէմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանը։ 1965 թուականէն եղած է հանրապետական, համամիութենական եւ միջազգային ցուցահանդէսներու մշտական մասնակից։ Փարիզ ապրող եւ ստեղծագործող Երեւանցին մասնակցած է միջազգային ցուցահանդէսներու` Պուլկարիա, Գերմանիա, Ֆրանսա, Ֆինլանտա, Իտալիա, Ճափոն, Պելճիքա եւ այլ երկիրներ։
1970-73 տարիներուն մասնակցած է Շախմատի տան եւ Տիկնիկային թատրոնի շէնքերու ձեւաւորման աշխատանքներուն,։
1980-ին կատարած է «Իսի լը Մուլինօ»ի հայկական եկեղեցիին ճակատի յարդարանքի աշխատանքները:
2012 թուականին պարգեւատրուած է Ուիլիըմ Սարոյեանի մետալով[1]։
Երեւանցիին հեղինակած աշխատանքներէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երեւանցիին գործերէն են․
- Կոմիտասի յուշարձանը (Փարիզ)
- Ղարաբաղցի կինը (1988, Երեւան), որ կերտուած է ծնունդով շուշեցի, մենապարուհի եւ երգչուհի Արեւ Բաղդասարեանի կերպարով: Խորհրդային իշխանութիւնները արգիլած են քանդակը տեղադրել քաղաքին մէջ. անիկա երկու տարի մնացած է ձուլարանը: Արցախեան շարժումէն ետք, 1988-ին արձանը տեղադրուած է Օփերային մօտ: Սայաթ Նովա եւ Տէրեան փողոցներու խաչմերուկին վրայ:
- Հայոց Ցեղասպանութեան զոհերուն նուիրուած յուշարձանը (2000, Լիլաս քաղաքի գերեզմանատան մէջ, Ֆրանսա)
- Ուիլիըմ Սարոյեանի արձանը (2008, Երեւան)
- «Վարք յաւերժութեան» քանդակ (2012, Երեւան),
- Գրիգոր Հասրաթեանի յուշաքարը, պրոնզ (2012, Երեւան)[2]:
Հեղինակ է նաեւ դրուագումներու․
- «Կոմիտաս», 1968, պրոնզ
- «Աղջիկ», 1972, պղինձ եւ այլն։
Ինչպէս նաեւ գեղանկարներու, դիմանկարներու, մետալներու, զարդերու[3]:
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1968 , իբրեւ երիտասարդ քանդակագործ արժանացած է յատուկ մրցանակի (Սոֆիա, Պուլկարիա),
- 1975, «Խեցեգործութիւնը ճարտարապետութեան մեջ» համաշխարհային ցուցահանդին արժանացած է 3-րդ աստիճանի տիպլոմի (Լեհաստան)։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
«Ղարաբաղցի կինը» քանդակը, Երեւան
-
Ուիլիըմ Սարոյեանի արձանը, Երեւան
-
«Վարք հաւերժութեան» քանդակը, Երեւան
-
Կոմիտասի յուշարձան, Փարիզ
-
Գրիգոր Հասրաթեանի յուշաքար, Երեւան
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Դաւիթ Երեւանցին պարգեւատրւել է Ուիլիըմ Սարոյանի մետալով
- ↑ «yerevan.am | Պաշտօնական կայք | Յուշարձաններ»։ www.yerevan.am։ արտագրուած է՝ 2020-06-22
- ↑ «Սիրահարներու Այգիին Մէջ Պիտի Տեղադրուի Դաւիթ Երեւանցիի Քանդակը»։ ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Լրատուական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան (hy-AM)։ 2017-02-13։ արտագրուած է՝ 2020-06-22