Գրիգոր Քէշիշեան
| Գրիգոր Քէշիշեան | |
|---|---|
| Ծնած է | 12 Օգոստոս 1921 |
| Ծննդավայր | Ատանա |
| Մահացած է | 14 Յունուար 1980 (58 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ |
| Ուսումնավայր | Սահակյան-Լևոն Մկրտչյան քոլեջ?, Մելգոնեան Կրթական Հաստատութիւն, Պէյրութի Ամերիկեան Համալսարան և Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժանմունք |
| Մասնագիտութիւն | Թարգմանիչ եւ արձակագիր |
| Աշխատավայր | Աւանկարտ, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն?, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե? և Հայկական սովետական հանրագիտարան? |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Գրիգոր Քէշիշեան (12 Օգոստոս 1921, Ատանա (Կիլիկիա)[1] - 14 Յունուար 1980, Երեւան), hայ արձակագիր, թարգմանիչ, իսկ 1946-էն՝ ԽՍՀՄ Գրողներու Միութեան անդամ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կիլիկիոյ Ատանա քաղաքը։ Հայրը, որ բնիկ Վահկացի էր, եղած է Սիսի 1921-ի ինքնապաշտպանական հերոսամարտի ղեկավարներէն։ Գրիգոր Քեշիշեան 1935 թուականին աւարտած է Պէյրութի Սահակեան վարժարանը, իսկ 1941-ին՝ Նիկոսիոյ (Կիպրոս) Մելքոնեան կրթական հաստատութիւնը։ 1941-1943 թուականներուն Պէյրութի մէջ աշխատած է որպէս գրագիր։ 1943-1946 թուականներուն ուսանած է Պէյրութի Ամերիկեան համալսարանին մէջ (AUB)։
1946 թուականին ներգաղթած է Հայաստան։ 1951-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական խնամակալութեան (ֆակուլտետ) հոգեբանութեան եւ տրամաբանութեան բաժինը։ 1953-1957 թուականներուն աշխատած է «Աւանգարդ» թերթի խմբագրութեան մէջ, նախ որպէս գրական աշխատակից, ապա՝ բաժնի վարիչ։
1957-1958 թուականներուն «Առողջապահութիւն» ամսագրին մէջ եղած է ոճաբան, 1958-1962 թուականներուն՝ Հայպետհրատի (Հայաստանի պետական հրատարակչութիւն) խմբագիր։ 1962-1964 թուականներուն վարած է արտասահմանեան երկիրներու հետ բարեկամութեան եւ մշակութային կապի հայկական ընկերութեան մամուլի բաժինը, իսկ 1964-1970 թուականներուն՝ Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի մամուլի բաժինը։
1970-1980 թուականներուն եղած է Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրութեան ժողկրթութեան, հոգեբանութեան եւ մամուլի բաժնի վարիչը[2]։1967-1968 ուսումնական տարուան ընթացքին, համատեղութեան կարգով, սփիւռքահայ մամուլ դասախօսած է Երեւանի համալսարանի բանասիրական խնամակալութեան լրագրութեան (ժուռնալիստիկայի) բաժնին մէջ։
Գրիգոր Քեշիշեանի առաջին պատմուածքը՝ «Ծառս ծիրանի», լոյս տեսած է 1940 թուականին, Նիկոսիոյ «Այգ» պարբերականին մէջ։
Ռուսերէնով առանձին գիրքով հրատարակուած է անոր «Կղզի նման չիք Կիպրիա» (Կիպրոսի նման կղզի չկայ) երկը (Մոսկուա, 1974)։[1][2]։
Մահացած է Երեւան։
Գլխաւոր գործերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գրած է պատմուածքներ եւ վիպակներ։ Պատմուածքներու ժողովածուներն են՝ «Մեծ Ճանապարհի Վրայ», «Պատմուածքներ», «Քեզնից Հեռու Քեզ Հետ» եւ այլն։ Իր վիպակներէն են՝ «Կտակը», «Կղզի Նման Չիք Մեր Կիպրեա»։
Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 «Գրիգոր Քեշիշեան - Media-inform.com»։ media-inform.com[permanent dead link]
- 1 2 «AV Production - Գրիգոր Քեշիշեան»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-08-14-ին։ արտագրուած է՝ 2019-02-05