Գրիգոր Զամպաքճեան

Գրիգոր Զամպաքճեան
Ծնած է 6 Փետրուար 1889(1889-02-06)[1]
Ծննդավայր Կոնստանցա, Ռումանիա
Մահացած է 18 Փետրուար 1962(1962-02-18) (73 տարեկանին)
Մահուան վայր Պուխարեստ, Ռումանիա
Քաղաքացիութիւն Flag of Romania (1952–1965).svg Ռումանիա
Ազգութիւն Հայ
Մասնագիտութիւն արուեստագէտ

Գրիգոր Յակոբ Զամպաքճեան (6 Փետրուար 1889(1889-02-06)[1], Կոնստանցա, Ռումանիա - 18 Փետրուար 1962(1962-02-18), Պուխարեստ, Ռումանիա), հայ հանգանակիչ, արուեստաբան։ Ռումանիոյ ակադեմիոյ թղթանդամ (1948)։ Ռումանիոյ եւ արտասահմանի մէջ գնած է արուեստի բազմաթիւ գործեր, հիմնած է Զամպաքճեան Թանգարանը։

Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Ռումանիոյ Կոնստանցա քաղաքին մէջ։ 1948-ին եղած է Ռումանիոյ ակադեմիոյ թղթակից անդամ։ 1947-ին Զամպաքճեանի հաւաքածոյի հիման վրայ, Պուխարեստի մէջ ստեղծուած է անոր անուան պետական թանգարան (այժմ՝ Արուեստի գործերու թանգարանի Զամպաքճեան բաժին

Հեղինակ է «Արուեստի էջեր» (1943), «Նիկոլայէ Գրիգորեսկու» (1946), ինքնակենսագրական՝ «Մի արուեստասերի նշումներ» (1957), «Կոռնելիու Բաբա» (1958) եւ այլ աշխատութիւններ։ Եղած է Պուխարեստի «Հայ մշակոյթի տան» առաջին նախագահը, աշխատակցած է «Անի» ռումաներէն հայագիտական հանդէսին, յօդուածներ գրած է հայկական ճարտարապետութեան եւ կիրառական արուեստի մասին։ Խորհրդային Հայաստանին նուիրած է XVI—XIX դարերու ֆրանսական եւ ֆլամանտական նկարիչներու գործեր։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  CC BY-SA icon 80x15.png
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2808