Ռումանիոյ Արուեստի Ազգային Թանգարան
Ռումանիոյ Արուեստի Ազգային Թանգարան | |
---|---|
Տեսակ | Ազգային թանգարան եւ Պատկերասրահ |
Երկիր | Ռումանիա |
Տեղագրութիւն | Պուխարեստ |
Վայր | Royal Palace of Bucharest? |
Կը պատկանի | Ministry of Culture? |
Հիմնադրուած է | 1948 |
Հաւաքածոյի չափ | 70 000 |
44°26′23″N 26°05′46″E / 44.43978°N 26.09598°E | |
Կայքէջ | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-ro" does not exist։ |
Ռումանիոյ արուեստի ազգային թանգարան (ռում.՝ Muzeul Național de Artă al României), կերպարուեստի ամենամեծ թանգարանը Ռումիանիոյ մէջ։ Տեղակայուած է Պուխարեսթի Յեղափոխութեան հրապարակին՝ նախկին թագաւորական պալատի շէնքին մէջ։ Հաւաքածոն կը ներառէ ռումանական եւ օտարերկրեայ արուեստի գործերու շուրջ 60.000 նմոյշ, որոնցմէ շուրջ 3000-ը եւրոպական արուեստի նմոյշներ են։
Ռումանիոյ արուեստի ազգային թանգարանին մասնաճիւղը կը համարուի Զամպաքճեան թանգարանը:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը հիմնադրուած է 1950-ին։ Թանգարանին ստեղծման համար հիմք հանդիսացած է Ռումանիոյ թագաւոր Գարօլ Ա.ի (շուրջ 214 կտաւներ, անոնցմէ՝ Էլ Կրեքոյի, Ռամպրանտի, Փիթր Պրէյկէլ Աւագի, Ռուպենսի, Տոմինիքօ Վենեցիանոյի, աշխատանքներէն) հաւաքածոն։ Անիկա ընդգրկած է նմոյշներ նաեւ այլ մասնաւոր հաւաքածոներ։ 1989-ին Ռումանիոյ յեղափոխութեան ժամանակ թանգարանի շէնքը վնասուած է։ 2000-ին թանգարանին կեդրոնական շէնքին մէջ կրկին բացուած է արտասահմանեան արուեստի ցուցադրութիւնը, 2001-ին շէնքին կողքային հատուածին մէջ՝ ազգային կերպարուեստի ցուցադրութիւնը[1][2]:
Հաւաքածոյ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ազգային հաւաքածոյ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռումանական արուեստի հաւաքածոյին մէջ ներկայացուած են կերպարուեստի ազգային հաւաքածոն, ինչպէս նաեւ սրբապատկերներ, վաղ շրջանի կտաւներ, 20-րդ դարու կերպարուեստի նմոյշներ, ինչպէս՝ Թէոտոր Ամանի, Նիքոլայէ Գրիգորեսքիի, Եոն Անտրէսքիի, Թէոտոր Պալլատիի, Մարսէլ Եանքոյի, Վիքթոր Պրաուների եւ Քորնելի Պապայի ստեղծագործութիւնները։ Յատուկ սրահներ նախատեսուած են Տիմիթրի Պաչուրիայի եւ Կոնստանդին Պրանքուզիի քանդակներուն համար։
Արտասահմանեան հաւաքածոյ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը ունի եւրոպական արուեստի շուրջ երեք հազար նմոյշ՝ կտաւներ, քանդակներ, գծագրեալ աշխատանքներ։
Իտալական կերպարուեստի հաւաքածոյին մէջ ներառուած Տոմենիքօ Վենեցիանոյի, Յակոբօ Պասանոյի, Լորենցօ Լոտտոյի, Տինտորետտոյի, Ալեսանտրօ Մանէասքոյի, Յակոբօ Ամիկոնիի եւ Սալվատորէ Ռոզայի ստեղծագործութիւնները։
Սպանական հաւաքածոն ներկայացուած է Էլ Կրեքոյի երեք աշխատանքներով, ինչպէս նաեւ Ֆրանսիսքօ Սրբարանի եւ Ալոնսօ Քանոյի ստեղծագործութիւններով։
Հոլանտական հաւաքածոյին մէջ ներկայացուած են Եան վան Էյքի եւ Հանս Մեմլինգի, Փիթր Պրէյկել Աւագի, Փիթր Պրէյկել Կրտսերի, Փիթր Փաուլ Ռուպենսի եւ Ռեմպրանտ վան Ռէյնի աշխատանքները։
Գերմանական հաւաքածոն կը ներառէ Հանս ֆոն Աախենի, Բարթողիմէոս Ցայտպլոմի եւ Էկիտի Սատելերի ստեղծագործութիւնները։
Ֆրանսական կայսերապաշտութեան (imperialism) հաւաքածոյին մէջ ներկայացուած են Քլոտ Մոնէի, Ալֆրետ Սիսլէյի եւ Փոլ Սինեաքի ստեղծագործութիւնները։
Ռուսական գեղանկարչութեան բաժնին մէջ ներկայացուած են Իլիա Ռեպինի, Վալենդին Սերովի, Յովհաննէս Այվազովսքիի եւ Ֆիլիփ Մալէավինի աշխատանքները։
Թանգարանը ունի նաեւ զարդային կիրարական արուեստի նմոյշներ՝ հնաձեւ կահոյք, ճենապակի, գորգանկարներ եւ գորգեր։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Venus and Amor, Լուքաս Քրանախ Աւագ, 1520
-
The Marriage of the Virgin , Էլ Կրեքօ, 1614
-
The three Graces, Հանս ֆոն Աախէն, 1604
-
Our Lady and the Child, Տոմենիքօ Վենեցիանօ
-
Donor, Հանս Մեմլինկ, 1490
-
Փիթր Պրեյկէլ Աւագի The Four Seasons - Winter
-
Green robe, Քլոտ Մոնէ, 1866
-
Տինտորետտոյի The Annunciation
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Muzee şi Colecţii din România
- ↑ «Istoricul clădirii»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-06-06-ին։ արտագրուած է՝ 2019-12-27
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թանգարանի պաշտօնական կայքը Archived 2005-10-27 at the Wayback Machine. (ռումաներէն, անգլերէն եւ ֆրանսերէն)
- Կայք թանգարանի շինութեան մասին