Jump to content

Գեղամ Բարսեղեան

Գեղամ Բարսեղեան
Ծնած է 1883[1][2][3]
Ծննդավայր Կէտիկ Փաշա, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է 1915[1][2][3]
Մահուան վայր Այաշ, Օսմանեան Կայսրութիւն
Քաղաքացիութիւն  Օսմանեան Կայսրութիւն
Ազգութիւն Հայ[4][2]
Ուսումնավայր Պեզճեան Մայր Վարժարան[2]
Ազգային Կեդրոնական Վարժարան[2]
Մասնագիտութիւն Լրագրող, գրական քննադատ, բանաստեղծ, գրող եւ խմբագիր
Աշխատավայր Ա­զա­տա­մարտ[2]
Մեհեան
Ազդակ
Սուրհանդակ
Կուսակցութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Գեղամ Բարսեղեան (1883[1][2][3], Կէտիկ Փաշա, Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 1915[1][2][3], Այաշ, Օսմանեան Կայսրութիւն), հայ արձակագիր, խմբագիր եւ հրապարակախօս։

Ուսումը ստացած է Կէտիկ Փաշայի ազգային դպրոցը՝ Վարդգէս Սերէնկիւլեանի եւ Լեւոն Շանթի շրջանին։ Պատանի հասակէն գործած է լրագրական ասպարէզին մէջ։ Աշխատակցած է «Մանզումէի էֆքեար» օրաթերթին։

1908-ին կը սկսի հրատարակել «Ազդակ» գրական հանդէսը, որ լոյս տեսաւ 41 համարներով։ Մնայուն խմբագիր եղած է «Ազատամարտ»ի՝ անոր հիմնադրութենէն (1909) մինչեւ խափանումը[5]։ Հիմնադիրներէն է «Մեհեան» հանդէսին[6]՝ Կոստան Զարեանի եւ Յակոբ Օշականի հետ։ Ունի գրական շարք մը գործեր։ Անդամ էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան։

Իր յօդուածները լոյս տեսած են իբրեւ առանձին հատոր «Նահատակ Գրագէտներու Բարեկամներ» մատենաշարին մէջ (4-րդ հատոր, Փարիզ 1931

Գրական ծածկանունները եղած են՝ Օշին, Զարթօնք, Գեղօ եւ Նետ։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  4. Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'huiMaisons-Alfort: 2021. — P. 464. — ISBN 978-2-905686-93-0
  5. «Ազատամարտ»-ի ելեկտրոնային տարբերակը։
  6. «Մեհեան» հանդէսի ելեկտրոնային տարբերակը տե՛ս "Մեհեանի" բոլոր թիւերը այլեւս "Մառան"ի մէջ։[permanent dead link]