Գառնիկ Քալաշեան
| Գառնիկ Քալաշեան | |
|---|---|
| Ծնած է | 16 Մայիս 1885[1] |
| Ծննդավայր | Վաղարշապատ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 21 Նոյեմբեր 1921[1] (36 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն[1] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Ներսիսեան դպրոց[1] |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ և հանրային գործիչ |
| Կուսակցութիւն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն[1] |
Գառնիկ Քալաշեան (16 Մայիս 1885[1], Վաղարշապատ, Երեւանի նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] - 21 Նոյեմբեր 1921[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն[1]), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր, ՀՅԴ կուսակցութեան անդամ:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 16 մայիս 1885-ին, Վաղարշապատ: Աւարտած է Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը (1906): Թիֆլիսի մէջ մասնակցած է հայկական գրական ընկերութեան, ապա` «Վերնատան» աշխատանքներուն, 1907-ին եղած է Մոսկուայի առեւտուրի հիմնարկի ազատ ունկնդիր:
Սերտ կապեր ունեցած է Լազարեան ճեմարանի յեղափոխական ուսանողութեան հետ, մասնակցած է ցոյցերու, թռուցիկներ տարածած, 1909-ին ձերբակալուած է, նետուած է Մոսկուայի Տագանկայի քաղաքական բանտարկեալներու բանտը: Տիրապետած է ռուսերէն, ֆրանսերէն, թրքերէն, պարսկերէն, վրացերէն լեզուներուն:
Գրական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Ներշնչումներ» (1908) եւ «Բանաստեղծութիւններ» (1916) ժողովածուներուն մէջ Քալաշեան սիրոյ, կարօտի, հայրենասիրութեան, աշնան նուագներուն միախառնած, ներբողած է «պայքարի շառաչը»:
Աշխատակցած է պարբերական մամուլին («Գեղարուեստ» եւ այլն), հանդէս եկած է գրականագիտական յօդուածներով, ակնարկներով, թարգմանութիւններով, ստորագրած է` Մենորդ, Միրաժ, Անցորդ, Գ. Ք.:
1918-ին Քալաշեան անդամակցած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, իսկ 1919-1920-ին Հայաստանի խորհրդարանի անդամ ընտրուած է։
Մահացած է 1 նոյեմբեր 1921-ին, Երեւան, թաղուած է Էջմիածին[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Գառնիկ Քալաշեան»։ ՌԱԿ ՄԱՄՈՒԼ | Լրատուական Կայք Ռամկավար Ազատական Կուսակցութեան (hy-AM)։ 2019-05-16։ արտագրուած է՝ 2020-03-28
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկական Սովետական Հանրագիտարան, 12-րդ հատոր, էջ 384։