Գաբրիէլ Աւետիքեան
Գաբրիէլ Աւետիքեան | |
---|---|
| |
Ծնած է | 19 Սեպտեմբեր 1750[1] |
Ծննդավայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 24 Դեկտեմբեր 1827[2][1] (77 տարեկանին) |
Մահուան վայր | Վենետիկ, Աւստրիական Կայսրութիւն[2][1] |
Քաղաքացիութիւն | Վենետիկի հանրապետութիւն |
Ազգութիւն | Հայ[2][1] |
Մասնագիտութիւն | լեզուաբան, բառարանագիր, բանասէր, աստուածաբան, քերական |
Հայր Գաբրիէլ Վրդ․ Աւետիքեան (19 Սեպտեմբեր 1750[1], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] - 24 Դեկտեմբեր 1827[2][1], Վենետիկ, Աւստրիական Կայսրութիւն[2][1]), հայ աստուածաբան, իմաստասէր, բանասէր, թարգմանիչ, լեզուաբան, քերական-բառարանագիր, Մխիթարեան Միաբանութեան անդամ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պոլիս։ Փոքր հասակին տեղափոխուած է Վենետիկ, ուսած է Մխիթարեաններու վարժարանոին մէջ, ըստացած է հոգեւորականի կոչում, վարած է վարչական շարք մը պաշտօններ։ մեծ ազդեցութիւն ունեցած է վանքի գրական կեանքի զարգացման մէջ։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին աշխատութիւնը լոյս տեսած է 1792 թուականին՝ «Քերականութիւն Թոսքանական լեզուի»։
Ապա յաջորդաբար հրատարակած է՝
- «Մեկնութիւն չորեքտասան թղթոց Երանելւոյն Պողոսի առաքելոյն» (1806),
- «Բացատրութիւն շարականաց» (1814),
- «Քերականութիւն հայկական» (1815),
- «Տեսարանք, արարեալ աշխարհօրէն ոճով» (դասագիրք, 1816),
- «Քերականութիւն համառօտ» (1818, 1823),
- «Պատարագամատոյց հայոց» (հայերէն եւ լատիներէն, 1823)[3]։
Հրատարակած է նաեւ կրօնական մի քանի գիրքեր՝
- Երեք հատորով՝ «Պօղոս առաքեալի 14 նամակներուն մեկնութիւնը» (1806, 1811, 1812),
- «Բացատրութիւն շարականաց» (1814)։
Հրատարակած է Գրիգոր Նարեկացիի «Նարեկը», նաեւ անոր բացատրութիւնը՝ «Նարեկլուծը»։
Մասնակցած է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի ստեղծումին, գրելով ամբողջ Ա․ տառը[4]։ Կատարած է թարգմանութիւններ, մեծ մասամբ կրօնական բովանդակութեամբ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Հայր Գաբրիէլ Աւետիքեան (1751-1827) – Գրադարան – Mashtoz.org»։ mashtoz.org։ արտագրուած է՝ 2022-12-08
- ↑ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2022-12-08